«Մադրիդի Ռեալը» շարունակում է նախապատրաստվել Լա Լիգայի հաջորդ տուրի շրջանակներում կայանալիք «Լևանտեի» դեմ խաղին։
Երեկ կայացած մարզման ժամանակ Իսկոն մարզվել էր անհատական ծրագրով, սակայն արդեն այսօր նա վերադարձել է ընդհանուր խումբ։ Չնայած այդ ամենին, նա չի կարողացել ընդհանուր խմբի հետ մարզվել նույն ծանրաբեռնվածությամբ։
Մարկոս Լյորենտեն հիմնական թիմի միակ խաղացողն է, ով չի մասնակցել թիմի մարզմանը և դեռ գտնվում է վերականգնման փուլում։
«Արքայական» ակումբը իր հաջորդ մարզումը կանցկացնի վաղը, և այդ մարզման ընթացքում Սոլարին կկատարի իր ընտրությունը։
Los Merengues, Realmadrid.am