Շաբաթ օրը Սանտիագո Սոլարին պետք է որոշում կայացնի Կարվախալի վերաբերյալ, ով վերադարձել է մարզումներին և ամբողջովին վերականգնվել է վնասվածքից։ Մկանային խնդիրները Կարվախալին հանգիստ չէին տալիս հոկտեմբերի 2-ից։
Վնասվածք ստացած ֆուտբոլիստներից Դանին միակն է, ով կարող է մեկնել Վիգո և մասնակցել խաղին, բայց քանի որ այդ խաղից հետո առաջնություններում ընդմիջում է հավաքականների խաղերի պատճառով, Սոլարին կարող է ռիսկի չդիմել և այլ որոշում կայացնել, հանգստի հնարավորություն տալով իսպանացուն։
Մարսելոն և Վարանը մասնակցել են մի քանի մարզման թիմակիցների հետ և մի քանիսը հատուկ ծրագրով։
Մարիանոն և Վալյեխոն թիմից առանձին են մարզվել։.
Հավանաբար նրանք բոլորը շարք կվերադառնան հավաքականների խաղերից հետո։
Los Merengues, Realmadrid.am