Մադրիդի «Ռեալն» ամռանը զրկվեց իր աստղային ֆուտբոլիստից՝ Ռոնալդուից, ով տարիների շարունակ թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն էր ու գլխավոր դեսպանը։ Այժմ, երբ նա հեռացել է, ակումբը պետք է փոխարիներ նրան մի շարք ուղղություններով։
Ստորև ներկայացվում է, թե նրա որ դերակատարումը ում է բաժին հասել.
11 մետրանոցներ - Սերխիո Ռամոս
Ռոնալդուն թիմի հիմնական 11 մետրանոց իրացնողն էր, իսկ այժմ այդ պարտականությունը ստանձնել է Սերխիո Ռամոսը, ով արդեն իսկ երեք անգամ հստակ իրացրել է 11 մետրանոցներ։
Օթյակը - Սերխիո Ռամոս
Բացի պորտուգալացու փոխարեն 11 մետրանոցներ իրացնելուց, Ռամոսին է բաժին հասել նաև «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում Ռոնալդուի ընտանիքին հատկացված օթյակը։
Երրորդ ավագի պարտականությունը - Կարիմ Բենզեմա
Ռոնալդուն «Ռեալի» երրորդ ավագն էր, բայց այժմ այս «պաշտոնը» տրվել է Կարիմ Բենզեմային, ով Սերխիո Ռամոսից ու Մարսելոյից հետո կլինի երրորդ ավագը։
Վերջինը դաշտ դուրս գալը - Կարիմ Բենզեմա
Բենզեման նաև այս առումով է փոխարինել Ռոնալդուին՝ ժառանգելով վերջինը դաշտ դուրս գալու նախախնամությունը։
Ամենաբարձր վարձատրվողի կոչումը - Գարեթ Բեյլ
«7» համարի հեռանալուց հետո Գարեթ Բեյլը դարձավ «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, ու նա խաղադաշտում արդեն իսկ արդարացնում է այս կոչումը։
Լավագույն ռմբարկուի կոչումը - Կարիմ Բենզեմա
Կարիք կար փոխլրացնել Ռոնալդուի գոլերի բացը, քանի որ նա մշտապես «Ռեալի» լավագույն ռմբարկուն էր, ու այժմ Բենզեման ստանձնել է այդ պարտականությունը և գլխավորում է Լա լիգայի ռմբարկուական ցուցակը 4 գոլով։
Մարզաշապիկը - Մարիանո Դիաս
Ամենամեծ հարցերից մեկն այն էր, թե ով է ստանալու 7 համարի մարզաշապիկն, ու ի վերջո այն տրվեց թիմի նորեկ Մարիանո Դիասին։
Ավտոբուսում նրա տեղը - Անտոնիո Պինտուս
Ֆիթնեսի մարզիչ Անտոնիո Պինտուսն այն մարդն է, ով հիմա նստում է թիմային ավտոբուսում Ռոնալդուի տեղում։ Ռոնալդուն հատուկ նստատեղ ուներ ավտոբուսում ու սնահավատության պատճառով չէր սիրում փոխել այն։
Նախախաղյա լուսանկարում նրա տեղը - Կազեմիրո ու Բենզեմա
Պորտուգալացի հարձակվողը սովորաբար կանգնում էր վերին շարքի աջ կողմում, իսկ հիմա Կազեմիրոն ու Բենզեման են կանգնում այդ տեղում։
BBC եռկայում նրա տեղը - Մարկո Ասենսիո
BBC եռյակը դարձել է BBA եռյակ, ու Մարկո Ասենսիոն այժմ հարձակման գծում խաղում է Բենզեմայի ու Բեյլի հետ։
Նրա մրցանակները - Լուկա Մոդրիչ
«Ռեալի» ֆուտբոլիստները միշտ կլինեն անհատական մրցանակների համար պայքարողների թվում, հատկապես այն բանից հետո, երբ թիմը մեծ հաջողությունների է հասնում եվրոպական մրցասպարեզում, ու կարծես թե Լուկա Մոդրիչն այն մարդն է, ով կփորձի մրցանակներ բերել Մադրիդ։ Նա արդեն իսկ անցել է գործի ու նվաճել ՈՒԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
Los Merengues, Realmadrid.am