Կեյլոր Նավասի ու Տիբո Կուրտուայի միջև մրցակցությունը տեղափոխվել է նոր հարթություն, քանի որ երկու դարպասապահներն էլ իրենց ողջ ուժերն են ներդնում մարզումների ժամանակ, բայց կարծես թե բելգիացին հաղթող է դուրս եկել այս պայքարում ու պատրաստ է նշել իր նորամուտը «Ռեալի» առաջիկա խաղում, որը կլինի «Ժիրոնայի» դեմ։
Այսօր Խուլեն Լոպետեգին նախախաղյա մամուլի ասուլիս կունենա, ու վստահաբար կարելի է ասել, որ հարցերից մեկը կվերաբերի բելգիացի դարպասապահի հնարավոր նորամուտին։
«Ռեալի» մարզիչն էլ, ամենայն հավանականությամբ, չի հայտնի իր որոշման մասին, բայց ամեն ինչ տանում է նրան, որ Կուրտուան կլինի «Ռեալի» դարպասին կատալոնական թիմի դեմ խաղում։
«Չելսիից» ժամանած դարպասապահը շատ արագ է մարզավիճակ ձեռք բերել ու հարմարվել թիմին և այժմ դարպասում խաղալու հիմնական հավակնորդն է։ Այժմ միայն պետք է հասկանալ, թե արդյո՞ք այս որոշումը վերջնական է, թե՞ առաջնությունում Նավասն ու Կուրտուան փոխնեփոխ խաղալու են։
Վերջապես «Ռեալ» տեղափոխվելուց երկու շաբաթ անց Աշխարհի առաջնության լավագույն դարպասապահը պատրաստ է նշել իր նորամուտը նոր թիմի կազմում։
Los Merengues, Realmadrid.am