Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը արդեն իսկ սկսել է մինչմրցաշրջանային պատրաստությունն ու մարզվում է Վալդեբեբասի մարզաբազայում։
Խորվաթ ֆուտբոլիստը մարզվում էր Մարսելոյի, Վարանի, Կազեմիրոյի ու Կովաչիչի հետ։ Այս ֆուտբոլիստները նախապատրաստվում են նոր մրցաշրջանին Մադրիդում ու չմասնակցեցին ամերիկյան շրջագայությանը։ Նրանց հետ մարզվում էին «Խուվենիլ Բ» թիմի 9 ֆուտբոլիստ և «Կաստիլյայի» խաղացող Օսկարը։
Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները սկսեցին աշխատել գնդակով տեղաշարժի, գնդակը վերահսկելու ու այլ հմտությունների վրա, իսկ հետո փոքր դաշտում երկկողմանի խաղ անցկացրին։
Los Merengues, Realmadrid.am