HalaMadrid TV MOBILE

Զիդանը հեռանում է, հեքիաթն՝ ավարտվում
17:36:09 31.05.2018

Որքան էլ հիմա հասկանալի պատճառներ ու տրամաբանություն գտնենք  Զիդանի որոշման մեջ, այս նորությունը մնում է շոկային: Այն եկավ սրտի կաթվածի նման հանկարծակի և առանց զգուշացնելու: Այնուամենայնիվ, փակվում է 2.5 տարվա էտապը: Թե՜ էմոցիոնալ դաշտում, ու թե՜ սառը գլխով դժվար կամ էլ անհնար է ամբողջությամբ ներկայացնել այն, թե ինչ արեց Զիդանը որպես գլխավոր մարզիչ: Սակայն փորձենք վերլուծել, թե ինչ նվաճումների հասավ Զիզուն այդքան կարճ ժամանակահատվածում: 

2016 թվականի հունվարին թիմն աղետալի վիճակում էր: Ձախողված Բենիտեսից հետո պետք է գար Զիդանը, ով բոլորին հայտնի էր որպես լեգենդար ֆուտբոլիստ: Մի մասը ոգևորված էր սիրելի դեմքին որպես մարզիչ տեսնելու մտքից, մյուս մասն էլ արտահայտում էր տարածված խոսքը՝ «ամեն լավ ֆուտբոլիստ չէ, որ կարող է լավ մարզիչ լինել»: Մեծ ճնշման տակ Զիդանը վերցրեց ակումբին ճահճից հանելու բարդ պատասխանատվությունն ու սկսեց գրել իր պատմությունը:

Առաջին մեկուկես տարին գրեթե կատարյալ էր Զիդանի համար: Մրցաշրջանի մնացած այդ 5 ամսում Զիդանին հաջողվեց առաջնությունում կրճատել «Բարսայի» հետ միավորների տարբերությունը 12-ից մինչև 1-ի, և հաղթել Չեմպիոնների լիգան: Երկրորդ, արդեն լիարժեք մրցաշրջանում Զիդանը կրկնեց 58 տարվա վաղեմության արդյունքը՝ ոսկե դուբլ՝ Չեմպիոնների լիգայի ու լա լիգայի չեմպիոն: Իհարկե, ամենից անհաջողը ավարված մրցաշրջանն էր, որում առաջնությունն ամբողջովին տապալվեց, սակայն Զիդանի թիմը նվաճեց արդեն 3-րդ անընդմեջ Չեմպիոնների լիգան՝ վերջնականապես մնալով ֆուտբոլային օլիմպոսում: 

Այս ամենն արդյունք է շատ տարբեր, մեծ ու փոքր հաջողությունների: Զիդանին, առաջին հերթին, հաջողվեց հրաշալի օգտագործել իրենից առաջ եկած մարզիչների թողած հսկայական ժառանգությունն (Ժոզեի հակագրոհներն ու Անչելոտիի տոտալ ֆուտբոլը) ու իր տրամադրության տակ գտնվող հրաշալի ֆուտբոլիստների ներուժը: Զիդանին հաջողվեց ստեղծել անկրկնելի թիմային, ես կասեի՝ ընտանեկան մթնոլորտ: Զիդանին հաջողվեց կիրառել ռոտացիայի աննախադեպ մարտավարություն, որի շնորհիվ իր բոլոր՝ 3 մրցաշրջանների վերջում թիմը ֆիզիկապես թարմ էր, խաղաժամանակն էլ բաշխվում էր բոլորի միջև: Զիդանին հաջողվեց անհնարինը՝ Կրիշտիանուին համոզել հանգստանալ, ու հենց այդ մեթոդի շնորհիվ պորտուգալացին կարողացավ ֆրանսիացու օրոք նվաճել 2 Ոսկե գնդակ: Զիդանին հաջողվեց կարևորության զգացում պարգևել 2-րդ պլանի ֆուտբոլիստներին ու երիտասարդներին: Զիդանին հաջողվեց նվաճել բազում գավաթներ՝ շնորհիվ մի քանի «դուխով» որոշումների: Եվ այս ամենը՝ առանց լուրջ ու աստղային տրանսֆերների, առանց գումար ծախսելու...

Զիդանն, ինչպես իր ֆուտբոլիստի կարգավիճակ ունենալու ժամանակ, որոշում է հեռանալ ամենաբարձր նոտայի վրա, քանի որ նա անգամ մեկ աստիճան իջնել չի սիրում: Մարզչական կարիերայի առաջին 2.5 տարիներին 3 ՉԼ նվաճելով Զիդանը երբեք դուրս չի գա ոչ Մադրիդի, ոչ էլ ֆուտբոլային պատմության ոսկե էջերից: Դժվար է հավատալ, որ որևէ այլ մարզիչ երբևէ կհասնի այդպիսի նվաճման: Ֆրանսիացին ապացուցեց, որ հենց ինքն իրենով ֆուտբոլ բառի հոմանիշն է: 

Զիդանը «Ռեալի» համար հերթական մարզիչը չէր: Նա, առհասարակ, այն մարդկանցից չէ ակումբում, ով գալիս ու գնում է: Զիդանը միշտ էլ եղել է «Ռեալում» ու միշտ էլ կմնա, սա իր տունն է: Ինչպես նա նշեց իր հրաժեշտի ասուլիսում, սա վերջնական բաժանում չէ, այլ առայժմ: Պերեսը հաստատեց դա: Ու հիմա էլ Զիդանը շարունակելու է լինել Պերեսի համար մեկ խորհրդատուն: Այս քայլը նույնպես Զիդանն անում է հանուն «Ռեալի», քանի որ զգաց, որ հնարավոր է՝ նա չէ այս պահին թիմի համար լավագույն թեկնածուն, ու քանի որ ակումբն ամենաառաջնայինն է նրա համար:

Զիդանին հաջողություն մաղթենք իր մարզչական փառահեղ կարիերայում: Իսկ «Ռեալի» համար սկսվում է նոր փուլ: 

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 8292 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33