HalaMadrid TV MOBILE

Հրաժեշտի երեկո Մադրդիու՞մ
16:40:14 12.05.2018

Այսօր երեկոյան «Ռեալն» իր վերջին հանդիպումը կանցկացնի այս մրցաշրջանում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Ինչպես իր վերջին ասուլիսի ժամանակ նշեց Զինեդին Զիդանը՝ «ամռանն անպայման կլինեն փոփոխություններ կազմում»: Սա նշանակում է, որ որոշ խաղացողների համար այս հանդիպումը լինելու է վերջինը Մադրիդում: Հասկանանք, թե ովքեր կարող են լինել նրանք: 

Բեյլ

Հավանաբար, «Ռեալի» գլխավոր վաճառքը լինելու է հենց Բեյլը: Ուելսցին ժամանեց Մադրիդ 2013-ին 100 մլն եվրոյի դիմաց՝ «Տոտենհեմում» փայլուն ելույթներ ունենալուց հետո: Սակայն Գարեթն այդպես էլ լիովին չադապտացավ ակումբին: Տպավորություն կա, որ նա դրվագային խաղացող է, անկայուն է, հաճախ է վնասվածքներ ստանում ու իրեն չի գտնում թիմում: Չնայած այս ամենին, նրա թվերն այս տարի այնքան էլ վատը չեն՝ 16 գոլ ու 8 ասիստ: Բայց սա էլ չհամոզեց Զիդանին: Ֆրանսիացին Բեյլին ակնհայտորեն մղել է երկրորդ պլան ու չի համարում հիմնական կազմի խաղացող: Ու որքան էլ նրա գործակալը հաճախակի հիշեցնում է ակումբի հետ ունեցած պայմանագրի մասին, Բեյլն արդեն լրջորեն մտածում է հեռանալու ուղղությամբ: «Ռեալն» էլ մտադիր է լուրջ գումարներ վաստակել բրիտանացու վաճառքից:

Կասիլյա

Կատալան դարպասապահի հեռանալը կապված կլինի ակումբի՝ նոր դարպասապահի ձեռքբերման հետ: Կասիլյան երբեք էլ չի եղել թիմի հիմնական դարպասապահը՝ չնայած նրան, որ հասցրել է բավական հանդիպումներ անցկացնել: Նա ձմռանն արդեն շատ մոտ էր հեռանալուն՝ կապված Կեպայի հավանական տրանսֆերի հետ, սակայն այդ գործարքի ձախողման հետ մնաց նաև Կիկոն: Իսպանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Բենիտեսի «Նյուքասլը»:

Աշրաֆ

Շատ մեծ հավանականությամբ ամռանը կհեռանա նաև Աշրաֆը, սակայն դա կարող է լինել ժանակավորապես: Ակումբը մտադիր է նրան վարձավճարով տրամադրել կամ էլ վաճառել՝ կրկին գնելու պայմանով: Դա կախված կլինի արդեն ֆուտբոլիստի խաղային առաջադիմությունից: «Ալավեսը» նախորդ ամռանը մոտ էր պաշտպանին գնելուն, սակայն Դանիլոյի հեռանալը դադարեցրեց գործարքը: Հակիմին կարող է հեռանալ, փորձ հավաքել ու վերադառնալ: 

Մարկոս Լյորենտե

Գրեթե նույն իրավիճակում է Լյորենտեն: Վերջերս նա դժգոհեց խաղաժամանակի պակասից, սակայն նշեց նաև, որ օգտակար տարի էր՝ լավագույնների հետ միևնույն հանդերձարանը կիսելու առումով: Այնուամենայնիվ, երիտասարդ խաղացողը չի ցանկանում ևս մեկ այսպիսի մրցաշրջան անցկացնել ու կփորձի հարմար թիմ գտնել: Ակումբը Լյորենտեի դեպքում էլ մտածում է հետագայում ետ գնելու ուղղությամբ: Իսպանացին իր նոր թիմում կփորձի հասնել իր լավագույն խաղամակարդակին:

Բորխա Մայորալ

«Միանշանակ պետք է հեռանամ, ես երիտասարդ եմ ու ցանկանում եմ խաղալ»,-նշեց Մայորալը բոլորովին վերջերս: Իսպանացին նախորդ մրցաշրջանում անհաջող տարի անցկացրեց «Վոլֆսբուրգում»: Այս մրցաշրջանում էլ չունեցավ խաղաժաանակ: Չնայաս դրան, Մայորալը խաղալու հնարավորություն ունենալու դեպքում չի հիասթափեցրել: 700 րոպե, 7 գոլ ու 2 ասիստ: Մայորալը կփորձի վերջին անգամ ուրախացնել «Ռեալի» երկրպագուներին ու ճանապարհ ընկնի՝ ավելի շատ խաղաժամանակի հույսով:

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 10838 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

Հետաձգված

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

Հետաձգված

Վալենսիա

 : 

Լևանտե

Հետաձգված

Գրանադա

 : 

Խետաֆե

Հետաձգված

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

Հետաձգված

Մալյորկա

 : 

Բարսելոնա

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

Հետաձգված

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Հետաձգված

Սևիլիա

 : 

Բետիս

Հետաձգված

Սելտա

 : 

Վիլյառեալ

Հետաձգված

Էսպանյոլ

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33