HalaMadrid TV MOBILE

Ի՞նչ կա դրված խաղասեղանին առաջիկա դերբիում
19:09:52 07.04.2018

Այս անգամ մադրիդյան հերթական դերբին չի լինի պայքար՝ հանուն չեմպիոնության, սակայն կան բավականին պատճառներ, որ վաղը կայանալիք հանդիպումը հետաքրքրություն ունենա թե՜ «Ռեալի», թե՜ «Ատլետիկոյի» համար: Ոչ միայն խաղարկվելու է երկրորդ հորիզոնականն, այլ նաև մի շարք այլ բաներ՝ «Պիչիչիի» ու «Զամորայի» մրցանակները, թիմային ու անհատական տարբեր նվաճումներ...

Փոխչեմպիոնության պայքար

«Ռեալն» արդեն անցյալում է թողել իր անհաջող մրցելույթներն ու բացի այն, որ ՉԼ-ում հանդես է գալիս վերելքի վրա, նաև նկատելիորեն բարելավել է արդյունքներն Իսպանիայի առաջնությունում: Վերջին ժամանակներում Զիդանի սաները պարտվեցին միայն «Էսպանյոլին», դրանից բացի միայն հաղթանակներ են եղել, որոնց շնորհիվ էլ «Ռեալը» 10 միավորի տարբերությունն «Ատլետիկոյի» հետ կրճատեց 4-ի, իսկ «Վալենսիային» թողեց 4-րդ հորիզոնականում:

Ատլետներն էլ, իրենց հերթին, չեն ցանկանում զիջել իրենց դիրքերը նախորդ տուրից հետո «Բարսայի» հետ միավորների տարբերությունը հասցնելով 9-ի: Վերջին 26 տարիների ընթացքում «Ատլետիկոն» երկու անգամ է ավարտել առաջնությունը «Ռեալից» ավելի բարձր հորիզոնականում՝ 1995-96 և 2013-14 մրցաշրջաններում:

Պիչիչի

Կրիշտիանուն «վերադառնում է» Լա լիգա «Լաս Պալմասի» դեմ հանդիպմանը հանգստանալուց ու «Յուվենտուսի» դեմ խաղում պատմություն կերտելուց հետո: Վերադառնում է հստակ նպատակով, որը գլխավոր ռմբարկուների ցուցակում Մեսիին հասնելն է: Ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող Ռոնալդուն վերջին 6 խաղում 14 գոլ է խփել ու «փլատակների» տակից եկավ ու հասավ Սուարեսին, Մեսիին էլ զիջում է ընդամենը 4 գոլով:

Կրիշտիանուն իր դիմաց ունենալու է Յան Օբլակին՝ այս առաջնության «Զամորային», ով 30 խաղում բաց է թողել 14 գնդակ: Տեր-Շտեգենի հետ նրա հակամարտությունը շատ թեժ է: Գերմանացին զիջեց դիրքերը նախորդ տուրում, երբ 2 գնդակ ընդունեց «Սևիլյայից»: Օբլակը գիտակցում է, որ այս տարի «Զամորայի» նվաճման հիմնական գրավականներից է լինելու «Բեռնաբեու» մարզադաշտում սեփական դարպասն անառիկ պահելը:

Զիդանի մարտահրավերը

Զիդանը հաղթել է «Ատլետիկոյին», երբ հանդիպել է ՉԼ-ում, հաղթել է նաև հյուրընկալվելիս, սակայն «Բեռնաբեուում» կայացած առաջնության խաղերում ֆրանսիացուն չի հաջողվել կոտրել ատլետների դիմադրութունը: Իր առաջին մրցաշրջանում սեփական հարկի տակ «Ռեալը» պարտվեց «Ատլետիկոյին» նվազագույն հաշվով, իսկ նախորդ տարի գրանցվեց 1-1 հաշիվը: Երրորդ փորձը կլինի՞ հաղթական:

«Ատլետիկոն» կարող է անպարտելի մնալ այս տարվա դերբիներում

«Ատլետիկոյին» չի հաջողվել մեկ մրցաշրջանի ընթացքում (բոլոր մրցաշարերում) չպարտվել «Ռեալին» ավելի քան 10 տարի: 2006-07 մրցաշրջանում «Բեռնաբեուում ու «Կալդերոնում» խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: 2013-14, 14-15 ու 15-16 մրցաշրջանների Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկոն» նույնպես չպարտվեց Արքայական ակումբին, սակայն այդ դեպքերում պարտություն կրեց արդեն ՉԼ-ներում կայացած դերբիների ժամանակ: Իսկ այս տարի իրական հնարավորություն է ընձեռնվել փակել մրցաշրջանը՝ անպարտելի մնալով հավերժական մրցակցի կողմից:

Բեյլը դերբիներում. 15 խաղ, 1 գոլ

Գարեթ Բեյլը կվերադառնա մեկնարկային կազմ՝ Թուրինում ոչ մի րոպե խաղադաշտում չանցկացնելով: Ուելսցին կխաղա իր ամենաանհարմար մրցակիցներից մեկի դեմ: «Ատլետիկոն» այն թիմն է, որի դեմ Բեյլը խաղացել է իր կարիերայում ամենաշատը՝ 15 անգամ, սակայն խփել է ընդամենը 1 գոլ, որը, սակայն, պատմական էր՝ Լիսաբոնում կայացած ՉԼ-ի եզրափակչում, այն էլ՝ հաղթական: Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 7 դերբիի ու ոչ մի անգամ աչքի չի ընկել: Հիանալի հնարավրություն՝ շտկելու տխուր վիճակագրությունը:

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 4595 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Սևիլիա

2

3 : 0

6

2

Ատլետիկո Մադրիդ

2

2 : 0

6

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2

4 : 2

4

4

Վալյադոլիդ

2

3 : 2

4

5

Ատլետիկ Բիլբաո

2

2 : 1

4

6

Ռեալ Սոսյեդադ

2

2 : 1

4

7

Օսասունա

2

1 : 0

4

8

Ալավես

2

1 : 0

4

9

Բարսելոնա

2

5 : 3

3

10

Մալյորկա

2

2 : 2

3

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

23/08 22:00

Գրանադա

0 : 1

Սևիլիա

24/08 00:00

Լևանտե

2 : 1

Վիլյառեալ

24/08 19:00

Օսասունա

0 : 0

Էյբար

24/08 21:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1 : 1

Վալյադոլիդ

24/08 23:00

Սելտա

1 : 0

Վալենսիա

24/08 23:00

Խետաֆե

1 : 1

Ատլետիկ Բիլբաո

25/08 19:00

Ալավես

0 : 0

Էսպանյոլ

25/08 19:00

Մալյորկա

0 : 1

Ռեալ Սոսյեդադ

25/08 21:00

Լեգանես

0 : 1

Ատլետիկո Մադրիդ

25/08 23:00

Բարսելոնա

5 : 2

Բետիս

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ինչպե՞ս եք վերաբերվում Կուբոյի՝ «Մալյորկա» վարձավճարով տեղափոխությանը
Լավ. փորձառություն կունենա Լա լիգայում
Վատ. պետք է մնար «Կաստիլյայում»
Նորմալ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
21:07:36 25.08.2019
19:05:49 25.08.2019
23:14:29 24.08.2019
«Ռեալ Մադրիդ» - «Վալյադոլիդ». Խաղի տեսությունը
17:52:50 23.08.2019
13 մրցաշրջան անպարտելի «Բեռնաբեուում» Լա լիգայի մեկնարկային խաղում
17:52:11 23.08.2019
Վերջին մարզումը «Վալյադոլիդի» դեմ խաղից առաջ
17:51:33 23.08.2019
Մարսելոն անհամբերությամբ է սպասում «Բեռնաբեուում» նորից խաղալուն

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ադուրիս
Ատլետիկ Բիլբաո
1
Ռուբեն
Օսասունա
100%
0
1
Կապա
Ատլետիկ Բիլբաո
1
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Պաուլո
Էյբար
1
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
100%
0
1
Ֆեբաս
Մալյորկա
1
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Դանի Ռոդրիգես
Մալյորկա
1
Ֆերնանդո Պաչեկո
Ալավես
100%
0
1
Մոնտորո
Գրանադա
1
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Սոլդադո
Գրանադա
1
Վացլիկ
Սևիլիա
100%
0
1
Սոլդադո
Գրանադա
1

0
0
0
0
Ֆեդե Վիկո
Գրանադա
1 (1)
Յան Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
100%
0
1
Պեպե Շեյխ
Սելտա
1

0
0
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33