HalaMadrid TV MOBILE

«Ռեալի» ու ՊՍԺ-ի աստղային դուելները
16:38:10 13.02.2018

«Ռեալ»-ՊՍԺ հանդիպումը դեռ չի սկսվել, սակայն վճռորոշ ու սկզբունքային դիմակայության շուրջ ստեղված խառնաշփոթը վաղուց է մեկնարկել: Ու դա պատահական չէ, քանի որ վաղը խաղաշաշտում այնքան աստղեր են լինելու, որ «Բեռնաբեուի» խոտածածկը նմանվելու է իսկական տիեզերքի: Երկու թիմերն էլ գրեթե հավասարազոր կազմեր ունեն: Փորձենք ըստ դիրքերի համեմատել խաղացողներին՝ տետ ա տետ: 

Կեյլոր-Արեոլա

«Ռեալի» առավելությունն այս դիրքում ակնհայտ է: Որքան էլ Կեյլորի դեմ խոսող հանգամանքներ կան՝ մեծանալը, «Ռեալի»՝ հավերժ դարպասապահի փնտրտուքի մեջ լինելը, միևնույն է, Կոստա Ռիկայի հավաքականի դարասապահը մնում է հուսալի ու իր բարձրության վրա, մինչդեռ Արեոլային կարելի է համարել ՊՍԺ-ի թույլ կետը, ով անգամ մինչև վերջ չի կարողանում տեղ գտնել հիմնական կազմում՝ պայքարելով Կեվին Տրապի հետ:

Կարվախալ-Ալվեշ

Վերջին տարիների երկու լավագույն աջ պաշտպանները: Կարվախալի կարիերան Մադրիդում դեռևս փառահեղ է՝ կայուն որակ, հաղթանակներ, տիտղոսներ... Սակայն այս մրցաշրջանում, հատկապես սրտի հետ կապված խնդիրներից հետո, Կարվախալը իր լավագույն խաղը ցույց չի տալիս, ինչպես գրեթե բոլորը: Իսպանացին բաց կթողնի տնային խաղը որակազրկման պատճառով, բայց նա թիմի հիմնական աջ պաշտպանն է, ու անպայման կմասնակցի պատասխան խաղին: Իսկ Ալվեշն, առհասարակ, 21-րդ դարի լավագույն աջ պաշտպաններից ու ամենատիտղոսակիր խաղացողներից է: Բրազիլացու ուժեղ կողմը մակարդակն ու փորձն է, սակայն տարիքն ու ոչ լավ մարզավիճակը նրա եզրով ճեղքումներ անելու հույսեր են ներշնչում:

Ռամոս-Սիլվա

Եվս մեկ դասական հակամարտություն: Այս երկուսը նույնպես վերջին տասնամյակում եղել են լավագույն կենտրոնական պաշտպանները: Չնայած, որ երկու թիմերը ավագներն այլևս իրենց լավագույն տարիքում ու մարզավիճակում չեն, հսկայական փորձն ու առաջնորդի հատկանիշները մեծ ուժ են լինելու իրենց թիմերի համար: 

Վարան-Մարկինյոս

Այս երկու երիտասարդ ու տաղանդավոր պաշտպանների մեջ այս մրցաշրջանում ավելի լավ տեսք ունի Մարկինյոսը: Ճիշտ է, դեռ լուրջ փորձությունների չի հանդիպել բրազիլացին, սակայն Ֆրանսիայում գոհ են նրա խաղից, իսկ ամռանն անգամ շշուկներ կային «Ռեալի» հետաքրքրության մասին: Վարանը շատ անհաջող տարի է անցկացնում ու հիասթափեցնում՝ հատկապես այս մրցաշրջանում: Վարանի ամենամեծ առավելությունն այն է, որ կարևոր խաղերին արթնանում է:

Մարսելո-Կուրզավա

Հավանաբար՝ ամենաանհավասար դուելը: Այո, Կուրզավան դեռ երիտասարդ է, հաղթանակների քաղց ունի, խաղում է մոտիվացիայով ու անգամ կարողացել է հեթ-տրիկ ձևակերպել այս ՉԼ-ի խմբային փուլում, սակայն Մարսելոյի հետ համեմատվելուց անգամ հեռու է: Բայց Մարսելոն էլ այժմ վերջին 3 տարիների Մարսելոն չէ՝ լավագույնն իր դիրքում: Ու ՊՍԺ-ի դեմ էլ ծանր աշխատանք ունի անելու՝ ինչպես միշտ օգնել հարձակման գծում ու պահել Մբապեին: 

Կասեմիրո-Ռաբիո

Աշխարհի ամենաչգնահատված հենակետային կիսապաշտպանն այն քչերից է, որ այս մրցաշրջանում պահում է իր խաղամակարդակն ու քիչ սխալվում: Կասեմիրոյի թերությունը, որը բնական է իր դիրքի համար, կոպիտ խաղն է: ՊՍԺ-ի դեմ նա պետք է փորձի դեղին քարտ չստանալ: Հատկապես խաղասկզբում զգուշացվելը կստիպի ամբողջ հանդիպմանը խաղալ զգույշ ու ավելի իներտ: Ավելի քիչ փորձով Ռաբիոն էլ վատ տպավորություն չի թողնում: Երիտասարդը մեծ հույսեր ունի, որ կհրավիրվի հավաքական ու կմասնակցի մունդիալին, սակայն մինչ այդ դեռ պետք է դիմակայել «Ռեալին»:

Մոդրիչ-Վերատի

Թիմերի արտիստները: Նրանցից չափազանց շատ բան է կախված: Նրանց խաղի որակից է կախված թիմի խաղի որակը, ամբողջ խաղը կառուցված է հենց նրանց շուրջ: Մոդրիչը վերջին խաղերում ֆանտաստիկ է, խոսքեր չկան: Իսկ Վերատին դեռ շատ ասելիք ու ապացուցելու բան ունի: 

Կրոս-Դի Մարիա

Տարօրինակ համեմատություն՝ երկու բոլորովին տարբեր ֆուտբոլիստների միջև: Սակայն որքան էլ որ տարբեր անհատական ոճ ունենան նրանք, կարելի է ասել, որ խաղադաշտում միևնույն առաքելությունն են կատարում: Կրոսը պարտավոր է նախորդ մրցաշրջանի նման դաշտի կենտրոնի ղեկն իր ձեռքը վերցնել, իսկ Դի Մարիան, եթե իհարկե խաղա մեկնարկային րոպեներից, մեծ ուժ կլինի և կենտրոնում, և հարձակման գծում: Գավաթային վերջին հանդիպմանն արգենտինացին հեթ-տրիկ ձևակերպեց: Ու բացի դա, Դի Մարիան անհավանական մոտիվացիա ունի իր նախկին ակումբի դեմ հզոր ելույթ ունենալու:

Բեյլ-Մբապե

Եվս մեկ զույգ, որում «Ռեալի» խաղացողը փորձառու է, իսկ ՊՍԺ-ինը՝ երիտասարդ ու հեռանկարային: Ամենակարևորը՝ Բեյլն առողջ է ու կարող է մասնակցել հանդիպմանը, որում իրենից ևս շատ բան է կախված: Ուելսցին լավ մարզավիճակով է մոտենում հանդիպմանը: Իսկ ահա Մբապեն առաջին անգամ կխաղա այն մարզադաշտում, որում կարող էր խաղալ դեռ մրցաշրջանի սկզբից ու սպիտակ մարզաշապիկով: Իր խաղային աճը հստակ քայլերով շարունակելով, Մբապեն կփորձի հաղթել նաև իր երազանքների ակումբին: 

Բենզեմա-Կավանի

Եթե նայենք վերջին 2 տարիների թվերին, ապա նույնիսկ համեմատության եզրեր չենք գտնի երկու հարձակվողների միջև՝ Կավանիի առավելությունը մեկնաբանության կարիք չունի: Ուրուգվայցին, ով այս մրցաշրջանում արդեն հասցրել է խփել 28 գնդակ, անպայման կցանկանա իր կարիերայում առաջին անգամ գոլ խփել «Ռեալին»: Իսկ Բենզեման շարունակում է իր անմխիթար մրցաշրջանն ու վրիպումները, սակայն ՉԼ-ն Կարիմի տարածքն է: Երբ գնդակը պատված է աստղերով, Բենզեման լրիվ այլ խաղ է ցուցադրում:

Կրիշտիանու-Նեյմար

Գլխավորները: Լավագույնները: Գերաստղերը: Անիմաստ է խոսել այս խաղացողների որակներից կամ մոտիվացիայից: Պարզապես հարկ է նշել, որ Կրիշտիանուն չի դադարում ցանկանալ լինել լավագույնը, ինչպես նաև հրաշալի խաղը ՉԼ-ում: Իսկ Նեյմարը, ով իրեն լիակատար առաջատար է զգում, հավանաբար այս պահին աշխարհի լավագույն մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներից է: Նա Մադրիդ է ժամանում վազելով՝ «Ռեալին» շատ բան ապացուցելու... չէ՞ որ կարող է մի օր «Բեռնաբեուն» դառնա իր հարազատ մարզադաշտը...

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 5352 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

12

34 : 18

24

2

Սևիլիա

12

24 : 14

23

3

Ատլետիկո Մադրիդ

12

16 : 8

23

4

Ալավես

12

17 : 12

23

5

Էսպանյոլ

12

16 : 10

21

6

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12

20 : 16

20

7

Վալյադոլիդ

12

9 : 9

17

8

Լևանտե

12

18 : 19

17

9

Ժիրոնա

12

13 : 14

17

10

Խետաֆե

11

11 : 9

16

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

10/11 00:00

Լևանտե

1 : 3

Ռեալ Սոսյեդադ

10/11 16:00

Վալյադոլիդ

0 : 0

Էյբար

10/11 19:15

Խետաֆե

0 : 1

Վալենսիա

10/11 21:30

Ատլետիկո Մադրիդ

3 : 2

Ատլետիկ Բիլբաո

10/11 23:45

Ժիրոնա

0 : 0

Լեգանես

11/11 15:00

Ալավես

2 : 1

Հուեսկա

11/11 19:15

Բարսելոնա

3 : 4

Բետիս

11/11 21:30

Ռայո Վալեկանո

2 : 2

Վիլյառեալ

11/11 21:30

Սևիլիա

2 : 1

Էսպանյոլ

11/11 23:45

Սելտա

2 : 4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

06/11 21:55

Մոնակո

0 : 4

Բրյուգե

06/11 23:55

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

06/11 23:55

Տոտենհեմ

2 : 1

ՊՍՎ

06/11 23:55

Ինտեր

1 : 1

Բարսելոնա

06/11 21:55

Ցրվենա Զվեզդա

2 : 0

Լիվերպուլ

06/11 23:55

Նապոլի

1 : 1

ՊՍԺ

06/11 23:55

Շալկե 04

2 : 0

Գալաթասարայ

06/11 23:55

Պորտու

4 : 1

Լոկոմոտիվ Մոսկվա

07/11 23:55

Բավարիա

2 : 0

ԱԵԿ

07/11 23:55

Բենֆիկա

1 : 1

Այաքս

07/11 23:55

Մանչեսթեր Սիթի

6 : 0

Շախտյոր

07/11 23:55

Լիոն

2 : 2

Հոֆենհայմ

07/11 21:55

ԲԿՄԱ

1 : 2

Ռոմա

07/11 23:55

Վիկտորիա

0 : 5

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

07/11 21:55

Վալենսիա

3 : 1

Յանգ Բոյզ

07/11 23:55

Յուվենտուս

1 : 2

Մանչեսթեր Յունայթեդ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Սոլարին պետք է շարունակի գլխավորել Ռեալը, թե՞ նոր մարզիչ է հարկավոր
Սոլարիի մոտ ստացվում է։ Նա պետք է շարունակի
Սոլարին ժամանակավոր է։ Ավելի թոփ մակարդակի մարզիչ է հարկավոր
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22:00:04 11.11.2018
11:05:25 09.11.2018
10:58:20 09.11.2018
Բենզեմա / 200 գոլ Ռեալի կազմում
12:31:42 07.11.2018
Վիկտորիա-Ռեալ Մադրիդ խաղին ընդառաջ
22:05:12 06.11.2018
Կազեմիրոյի թնդանոթային հարվածն ու գոլը
10:35:35 01.11.2018
Մելիլյա-Ռեալ Մադրիդ՝ 0։4

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Սուարես
Բարսելոնա
9 (3)
Օբլակ
Աթլետիկո
0,55
6
11
Մեսսի
Բարսելոնա
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
9
5
3
0
Ասպաս
Ռայո Վալեկանո
8 (1)
Լոպես
Էսպանյոլ
0,80
8
11
Ջոնի
Սելտա
5
Բեյլ
Ռեալ Մադրիդ
5
3
2
0
Ստուանի
Ժիրոնա
8 (1)
Սորիա
Խետաֆե
0,82
9
11
Սարաբիա
Սեւիլյա
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
4
4
0
0
Սիլվա
Սեւիլյա
7
Պաչեկո
Ալավես
0,90
9
10
Գոմես
Ալավես
4
Իսկո
Ռեալ Մադրիդ
2
1
1
0
Մեսսի
Բարսելոնա
7
Տեր Շտեգեն
Բարսելոնա
1,20
14
11
Սուարես
Բարսելոնա
4
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
2
1
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
3

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33