HalaMadrid TV MOBILE

Արման Մեսրոպյան. Հայ մադրիդիստը՝ եվրատեսիլյան բեմում
23:18:52 07.02.2018

Մադրիդի «Ռեալի» ֆան ակումբը հերթական անգամ իր մասին խոսեցնել է տալիս։ Այս անգամ մեր ֆան ակումբի մասին խոսում են, ավելի ճիշտ երգում, եվրատեսիլյան բեմից։ «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբի ակտիվ անդամ Արման Մեսրոպյանն այս տարի մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» հայաստանյան մրցույթին։ Մենք որոշել ենք օգտագործել հարմար պահը և զրուցել ենք Արմանի հետ։

Բարև Արման։ Ինչպես արդեն գիտենք, դու մասնակցում ես «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին և նպատակ ունես հասնել Լիսաբոն։ Բայց հայտնի ևս մեկ փաստ կա, որ դու Մադրիդիստ ես։ Կասես, խնդրեմ, ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր երկրպագել «Մադրիդին»։

Ես միշտ ունեմ մի արտահայտություն, որը շատ եմ սիրում. «Մադրիդիստ չեն դառնում, Մադրիդիստ ծնվում են»: Պարզապես գիտակից կյանքի ընթացքում կամա թե ակամա սկսում ես երկրպագել հենց Մադրիդի «Ռեալին»... Եվ, վերջիվերջո, իսկ ուրիշ ու՞մ է հնարավոր երկրպագել:

Իսկ ե՞րբ եկավ այդ գիտակից տարիքը, որ հասկացար՝ ա՛յ, «Մադրիդն» է քո ճակատագիրը։

Դեռ հեռավոր 2003/04 մրցաշրջան էր, երբ տպավորվել էի «Մադրիդի» խաղով: Հիշում եմ դիտածս առաջին խաղը՝ «Ռեալ Մադրիդ» - «Վալյադոլիդ», որտեղ հաղթեցինք 7-2 հաշվով, և այդ օրը հավերժ մնաց հուշերումս: Չեմ մոռանա Ռաուլի հեթ-տրիկը, կարոտում ենք նրան շատ... Այդ օրվանից սկսած չունեմ բաց թողած խաղեր:

Ո՞ր գոլն ու խաղն է ամենահիշարժանը  Քո համար։

Հիշարժան, էմոցիոնալ պահեր, գոլեր միշտ եղել են ու կլինեն, բայց ինձ թվում է՝ մեր սերնդի հուշերում, իհարկե, կա մի խաղ, որը չի մոռանա ոչ մի Մադրիդիստ: Դա Դեսիման է: Հիշում եմ ինձ, երբ ֆան ակումբով դիտում էինք խաղը: Ես վերջին 10 րոպեները դիտել եմ էկրանի տակ կանգնած. կարծես թե ուժ էի փոխանցում այդ պահին տղաներին ու մինչև վերջին վայրկյանը հավատով սպասում էի այդ բաղձալի անկյունայինից փոխանցմանը: Այդ փոխանցմանը սպասել եմ 10 տարի, այո՛, երկար ու ձիգ 10 տարի, որոնք ամեն նոր չստացված մրցաշրջանի հետ կարծես սպիացել էին, և երբ գոլային փոխանցումն էր, կարծես մոլորակը կանգ առած լիներ: Աչքերիս դիմացով անցնում էին այդ չստացված տարիների դրվագները, իսկ վերջին դրվագը դա իրականությունն էր՝ Ռամոսի այդ պահին ոսկեզօծ գլուխը, որը մխրճեց գնդակը ցանցում: Նույնիսկ հիմա, երբ հիշում եմ սա, ժպտում եմ: Առհասարակ ես այդ օրն իմ կյանքի էջերում նշել եմ որպես ամենաուրախ օրերից մեկը: Հիշում եմ, թե ինչպես էի գրկել ընկերներիս և հազիվ զսպում էի արցունքներս... Տղամարդիկ նույնպես արտասվում են:

Կարո՞ղ ես ասել, որ Դեսիման ինչ-որ բան փոխեց քո մեջ կամ ինչ-որ հետք թողեց քո կյանքում։

Իմ կյանքում փոխեց կարևոր, շատ կարևոր մի բան: Ես իմ տեսակով շատ եմ շտապում միշտ, ահավոր անհամբեր եմ, բայց այդ օրը հասկացա, որ ուժեղ, հզոր ու հիշարժան պահեր ունենալու համար հարկավոր է սպասել: Այդ ամենի ապացույցը նաև իմ՝ «Դեպի Եվրոտեսիլ» մրցույթին մասնակցությունն է: Տարիների ճանապարհ կա անցած մինչ այս պահը:

Այ, խոսեցիր քո անցած ճանապարհի մասին, կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է պատմել և ծանոթացնել քո անցած ուղուն։ Ի՞նչ հաջողություններ ես ունեցել երգարվեստում այս տարիների ընթացքում։

Երգարվեստը, երգը ինքնին շատ պահանջկոտ է և ագահ: Այդ ամենի հետ մեկտեղ հարուստ է և շռայլ: Պահանջկոտ և ագահ է, քանի որ հաջողություններ չես ունենում սկզբնական փուլում, միշտ աշխատանքի մեջ ես, սակայն արդյունք չկա: Միշտ պայքարում ես, ներդնում ես սիրտ ու հոգի, ու այդ ամենն ագահաբար վերցնում են քեզնից՝ տալով շատ չնչին, բայց արժեքավոր մի բան, որին նայելով ուզում ես շարունակել, ունենալ ավելին, հասնել ավելիին: Մի փոքր նման է չհղկված ադամանդի քարի՝ շատ մեծ աշխատանք է պահանջում, որպեսզի քեզ վերադարձնի ինչ-որ մի արժեքավոր բան: Իմ կյանքում եկել է այն հատվածը, որ հենց այդ արժեքավոր ինչ-որ բանը ստանալու պահն է: Ամռանը մասնակցեցի «Славянский базар» միջազգային փառատոնին: 10 անմոռանալի օրեր... Չգիտես ինչու, ամեն ինչ կապվում է 10 թվի հետ: Հիմա շատ մեծ ներդրումով պատրաստվում եմ «Դեպի Եվրոտեսիլին»: Դա մեծ հնարավորություն է Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելու համար:

Եվրատեսիլ մեկնելու և հաղթելու գլխավոր նպատակներից մեկը նաև, ստացվում է որ,  Ռոնալդուին հանդիպելն է։

Դե իհարկե, փորձել հասնել նաև Մադեյրա, լինել նրա սեփական նվաճումների թանգարանում: Միգուցե նաև այդ Եվրոտեսիլյան թոհուբոհը նրա կողքով էլ անտարբեր չի անցնի, և կհաջողվի հանդիպել նրան:

Արմա՛ն, հիշու՞մ ես, թե երբ ես առաջին անգամ հանդիպում դիտել ֆան ակումբի հետ, ինչպե՞ս է դա տեղի ունեցել, ինչպե՞ս էիր պատկերացնում հանդիպումն ու ինչպիսի՞ն այն եղավ  իրականում։ 

Առաջին հանդիպումս ֆան ակումբի հետ հիշում եմ, ինչպես ծննդյանս օրը, քանի որ դա էլ նոր սկսվող կյանք էր՝ ծննդյան նման: Երկար ժամանակ հետևելով Realmadrid.am կայքին՝ ժամանակ առ ժամանակ տեսնում էի համատեղ դիտման նկարներ, վիդեոներ: Ամենը այնքան հարազատ էր թվում, միայն թե այդ գոռոցներն ու տեսարանները ես ունենում էի միայնակ՝ տանը: Չմոռանալով, որ ես ինքս ուզում եմ մասնակից լինել, և բարի նախանձով չշարունակել հետևել՝ եկավ այդ պահը, երբ կայքում համատեղ դիտման հրավեր եղավ. ոչ ավելի, ոչ պակաս՝ գավաթային սուպերկլասիկո: Բոլորդ կհիշեք Բեյլի եզրային արագացումը, որն ավարտվեց գոլով, և հենց այդ գոլն էր պատճառը, որ սկսեցի գրկել (իսկ գրկել մեղմ է ասված, երբ գոլից հետո հարվածներ ես ստանում կամ նույնիսկ վնասվածքներ) բոլորին հարազատի պես, իսկ ես դեռ նոր էի այնտեղ և ոչ ոքի չէի ճանաչում: Չեմ թաքցնի՝ ասելով, որ եթե չլինեին մադրիդյան այսօրվա ընկերներս, ես ինձ լիարժեք մարդ չէի համարի:

«Ռեալի» մարզաշապիկը՝ ստորագրված մեր ֆան ակումբի անդամների կողմից՝ ԴուոԴեսիման նվաճելուց անմիջապես հետո

Շատ հաճելի է, իհարկե, նման խոսքեր լսել։ Միշտ կողքից թվում է, որ մեր շարքերում հայտնվելը շատ դժվար է, բայց իրականում դրա համար միայն մեկ պայման է բավական՝ լինել նվիրյալ մադրիդիստ։

Կասես եթե հնարավորություն ունենաիր կազմել 5 հոգանոց թիմ «Մադրիդի» բոլոր ժամանակների ֆուտբոլիստներից, ո՞վքեր կլինեին այդ թիմում։

Քանի որ առանց դարպասապահի թիմ ունենալ հնարավոր չէ, դա իհարկե կլինի Կասիլյասը: Եվ քանի որ ես սիրում եմ հարձակվողական ֆուտբոլ, մնացած չորսը՝ Զինեդին Զիդան, Դի Ստեֆանո, Կրիշտիանու Ռոնալդու, Ռաուլ: Եվ մի հոգու ես իմ կողմից կավելացնեմ, քանի որ ու՞ր գնալ առանց Սերխիո Ռամոսի:

Շատ լավ, և քանի որ վերջում մեր կայքի այցելուներին հնարավորություն կտանք լսելու նաև երգը, թիմի համար այս դժվարին ժամանակահատվածում կխնդրեմ ուղղես խոսքդ բոլոր հայ մադրիդիստներին։

Այն ամենն, ինչ տեղի ունեցավ մեր թիմի հետ, անիրական է, քանի որ մենք նորից դարձանք միակը, ով երկու տարի անընդմեջ ունեցավ Չեմպիոնների լիգայի գավաթ: Հիմա թիմում առկա խնդիրներն ընդամենը ժամանակի հարց են, իսկ միգուցե խայծ մրցակիցներին, որ իբրև թե թուլացել ենք, և երրորդ անգամ ենք գնում չեմպիոնական գավաթին: Բոլորը գիտեն, որ երբ կանգնում է «Մադրիդը», ընկնում են բոլորը: Մադրիդը միշտ վերադառնում է՝ պատմությունը ոսկե տառերով գրելու համար: Vamos Madrid apor la DecimoTercera ...

Զրուցեց Ռոբերտ Մարկոսյանը։

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 11437 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

28

73 : 27

66

2

Ատլետիկո Մադրիդ

28

39 : 19

56

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

28

49 : 32

54

4

Խետաֆե

28

36 : 24

46

5

Սևիլիա

28

46 : 34

44

6

Ալավես

28

31 : 31

44

7

Բետիս

28

32 : 36

39

8

Վալենսիա

27

28 : 23

37

9

Ատլետիկ Բիլբաո

27

28 : 29

37

10

Ռեալ Սոսյեդադ

28

33 : 33

36

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

16/03 00:00

Ռեալ Սոսյեդադ

1 : 1

Լևանտե

16/03 16:00

Հուեսկա

1 : 3

Ալավես

16/03 19:15

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Սելտա

16/03 21:30

Ատլետիկ Բիլբաո

2 : 0

Ատլետիկո Մադրիդ

16/03 23:45

Լեգանես

0 : 2

Ժիրոնա

17/03 15:00

Էյբար

1 : 2

Վալյադոլիդ

17/03 19:15

Էսպանյոլ

0 : 1

Սևիլիա

17/03 21:30

Վալենսիա

0 : 0

Խետաֆե

17/03 21:30

Վիլյառեալ

3 : 1

Ռայո Վալեկանո

17/03 23:45

Բետիս

1 : 4

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

09/04 23:00

Տոտենհեմ

 : 

Մանչեսթեր Սիթի

09/04 23:00

Լիվերպուլ

 : 

Պորտու

10/04 23:00

Մանչեսթեր Յունայթեդ

 : 

Բարսելոնա

10/04 23:00

Այաքս

 : 

Յուվենթուս

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Իսկոն ու Մարսելոն պե՞տք է լինեն մեկնարկային կազմում
Այո։ Զիդանը պետք է երկուսին էլ վստահի
Ոչ։ Մեկ խաղով ոչինչ չի որոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:45:18 24.03.2019
15:31:15 21.03.2019
17:19:00 14.03.2019
Զիդանի գոլային փոխանցումը Մարսելոյին (instagram)
00:59:05 13.03.2019
Զիդանը վերադարձավ Ռեալ Մադրիդ սիթի
16:00:07 12.03.2019
ԶԻԴԱՆ / Բարի վերադարձ, լեգենդ
00:29:09 10.03.2019
1994-1995 / Ռաուլի գոլը Վալյադոլիդի հետ խաղում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
29 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,63
17
27
Մեսսի
Բարսելոնա
12
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21
13
3
5
Սուարես
Բարսելոնա
17 (3)
Սորիա
Խետաֆե
0,96
26
27
Ջոնի
Ալավես
9
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Ստուանի
Ժիրոնա
16 (2)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
1,30
35
27
Սարաբիա
Սեւիլյա
9
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Բեն Յեդեր
Սևիլյա
15 (1)
Վացլիկ
Սեւիլյա
1,41
38
27
Գրիզման
Աթլետիկո
7
Իսկո
Ռեալ Մադրիդ
5
2
1
2
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
13 (3)
Մասիպ
Վալյադոլիդ
1,48
40
27
Մենդես
Սելտա
7
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33