HalaMadrid TV MOBILE

Կրիշտիանուի 7 նպատակները 2018-ում
21:06:37 02.01.2018

Մեկնարկեց հերթական տարին, ու Կրիշտիանուն սկսեց նոր նպատակներ ու մարտահրավերներ դնել իր առջև այս տարվա համար: Կան նվաճումներ, որոնց պորտուգալացին ցանկանում է անպայման հասնել այս 2018-ին:

5-րդ ՉԼ-ն

Կրիշտիանուն 4 անգամ է հաղթել Չեմպիոնների լիգայում՝ այդ ցուցանիշով հավասարվելով Զիդորֆին, Էտօյին, Չավիին, Պիկեին ու Ինիեստային: Եթե նրան հաջողվի հաղթել մեծականջ գավաթը ևս մեկ անգամ, ապա նա կդառնա միակ ֆուտբոլիստն, ով ունի 5 ՉԼ ոսկե մեդալ՝ ներկայիս ֆորմատով(1992թ-ից սկսած): Իսկ «հին» Չեմպիոնների լիգայում, որը ժամանակին կոչվում էր Չեմպիոնների գավաթ, 5 անգամ կարողացել են չեմպիոն դառնալ Դի Ստեֆանոն, Սառռագան, Մարկիտոս Ալոնսոն, Ռիալը, Խուանիտո Ալոնսոն, Ռաֆա Լեսմեսն ու Պաոլո Մալդինին: Ռեկորդը պատկանում է Պակո Խենտոյին, ով իր գլխավերևում բաղձալի գավաթը բարձրացրել է 6 անգամ:

6-րդ Ոսկե գնդակը

Ռոնալդուն հաղթեց Ոսկե գնդակն առաջին անգամ 2008 թվականին, երբ դեռ հանդես էր գալիս «Ման. Յունայթեդում»: Ինչպես գիտեք, դրանից հետո իր սկզբունքային մրցակից Մեսին նվաճեց մրցանակը 5 անգամ (2009, 2010, 2011, 2012, 2015թթ.), Կրիշտիանուն էլ պատասխանեց ևս 4 Ոսկե գնդակով (2013, 2014, 2016, 2017թթ.): Այժմ «Ռեալի» առաջատարը ցանկանում է Ոսկե գնդակի հաղթողների ցուցակը միանձնյա գլխավորել՝ իր թանգարանում ունենալով 6-ը:

7-րդ անգամ ռմբարկու ՉԼ-ում

Կրիշտիանուն ընթացիկ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է՝ 6 խաղում խփած 9 գնդակով: Նա հավակնում է դառնալ 6-րդ անգամ «Ռեալի» կազմում ու 7-րդ անգամ իր կարիերայի ընթացքում ամենահեղինակավոր մրցաշարի լավագույն ռմբարկուն: 2016-17 մրցաշրջանում Ռոնալդուն խփեց 12 գոլ, 2015-16-ում՝ 15, 2014-15-ում՝ 10, 2013-14-ում՝ 17, 2012-13-ում՝ 12, 2007-2008-ում՝ 8: 

Հաղթել Մունդիալը Ռուսաստանում

Գալիք աշխարհի առաջնությունը Կրիշտիանուի համար կարող է լինել վերջինը, քանի որ Քաթարում կայացող մրցաշարի ժամանակ նա կլինի 37 տարեկան: Մադեյրացին ընտրական փուլում 32 խաղում դարձավ 15 գոլի հեղինակ: Պորտուգալիայի հավաքականը մունդիալին մոտենում է Եվրոպայի չեմպիոնի կոչումով՝ չնայած, որ միշտ ասում է՝ «մենք ֆավորիտ չենք»: Վերջին անգամ, երբ Պորտուգալիան հաջող խաղաց Եվրոպայի առաջնությունում՝ 2004 թվականին դառնալով փոխչեմպիոն, հաջորդող ԱԱ-ի ժամանակ կարողացավ զբաղեցնել պատվավոր՝ 4-րդ հորիզոնականը:

«Որսալ» Դի Ստեֆանոյին տիտղոսներով

2009 թվականից ի վեր, ինչ Կրիշտիանուն եկել է «Ռեալ», կարողացել է ակումբի հետ նվաճել 15 տիտղոս՝ երեք ՉԼ, Եվրոպայի երեք սուպերգավաթ, Իսպանիայի երկու առաջնություն, Աշխարհի ակումբային երեք գավաթ, Արքայական երկու գավաթ ու Իսպանիայի երկու սուպերգավաթ: Նվաճումների քանակով հավասարվել է Գուտիին, Ալոնսոյին, Պիրրիին ու Սառագային, սակայն դեռ զիջում է ներկա կազմից Ռամոսին ու Մարսելոյին, ովքեր ունեն 18 գավաթ: 16 անգամ ակումբի գույները պաշտպանելով չեմպիոն են դարձել Ռաուլը, Մարտին Վասկեսը, Բուտրագենյոն, Միշելը, Սանտիլյանան ու Միգել Անխելը, 17 անգամ՝ Դի Ստեֆանոն, 18՝ Հիերոն, 19՝ Կասիլյասը, Չենդոն ու Կամաչոն, 22՝ Մանոլո Սանչիսը, 23՝ Պակո Խենտոն:

Առաջնությունում խփել 300 գոլ

Իսպանիայի առաջնություններում Կրիշտիանուն 277 խաղում խփել է 289 գնդակ: 300 գոլի սահմանն անցել են Դի Ստեֆանոն, Խուանիտոն ու Մանոլո Վելասկեսը: Կրիշտիանուն ցանկանում է ներգրավվել «300-ի ակումբի» մեջ:

Նվաճել Golden Boot-ը

Կրիշտիանուն իր կարիերայի ընթացքում բազմապիսի անհատական մրցանակներ ունի: Շատ քիչ բաներ են մնացել, որ հարձակվողը դեռ չի նվաճել: Եվ հենց այդ մրցանակներից մեկն էլ Golden Boot-ն է՝ այն մրցանակը, որը տալիս են 29-ից բարձր տարիք ունեցող լավագույն ֆուտբոլիստին: Փետրվարին կնշի իր 33-րդ տարեդարձը: Մրցանակին հավակնել է 3 անգամ, սակայն լավագույն արդյունքը եղել է 2-րդ հորիզոնականը: Կրիշտիանուն ցանկանում է միանալ այն խմբին, որը նվաճել է այս մրցանակը, իսկ այդ խմբում, իրոք, ֆանտաստիկ ֆուտբոլիստներ կան՝ Կասիլյասը, Բուֆոնը, Ինիեստան, Դրոգբան, Ռոնալդինյոն, Ռոբերտո Կարլոսը, Էտօն, Գիգզը, Իբրահիմովիչը, Դել Պիերոն, Ռոնալդոն, Շևչենկոն, Նեդվեդն ու Բաջիոն: 

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 5470 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

12

33 : 15

25

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12

25 : 9

25

3

Ատլետիկո Մադրիդ

13

15 : 8

24

4

Սևիլիա

13

17 : 14

24

5

Ռեալ Սոսյեդադ

13

21 : 14

23

6

Ատլետիկ Բիլբաո

13

13 : 8

20

7

Խետաֆե

13

18 : 15

20

8

Գրանադա

13

19 : 17

20

9

Վալենսիա

13

19 : 18

20

10

Օսասունա

13

16 : 13

19

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

23/11 00:00

Լևանտե

 : 

Վիլյառեալ

23/11 16:00

Լեգանես

 : 

Բարսելոնա

23/11 19:00

Բետիս

 : 

Վալենսիա

23/11 21:30

Գրանադա

 : 

Ատլետիկո Մադրիդ

24/11 00:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Ռեալ Սոսյեդադ

24/11 15:00

Էսպանյոլ

 : 

Խետաֆե

24/11 17:00

Օսասունա

 : 

Ատլետիկ Բիլբաո

24/11 19:00

Էյբար

 : 

Ալավես

24/11 21:30

Վիլյառեալ

 : 

Սելտա

25/11 00:00

Վալյադոլիդ

 : 

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/11 00:00

ՊՍԺ

1 : 0

Բրյուգե

07/11 00:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

6 : 0

Գալաթասարայ

06/11 21:55

Բավարիա

2 : 0

Օլիմպիակոս

07/11 00:00

Ցրվենա Զվեզդա

0 : 4

Տոտենհեմ

07/11 00:00

Դինամո Զագրեբ

3 : 3

Շախտյոր

07/11 00:00

Ատալանտա

1 : 1

Մանչեսթեր Սիթի

06/11 21:55

Լոկոմոտիվ Մոսկվա

1 : 2

Յուվենտուս

07/11 00:00

Բայեր Լևերկուզեն

2 : 1

Ատլետիկո Մադրիդ

06/11 00:00

Նապոլի

1 : 1

Զալցբուրգ

06/11 00:00

Լիվերպուլ

2 : 1

Գենկ

05/11 21:55

Բարսելոնա

0 : 0

Սլավիա Պրահա

06/11 00:00

Բորուսիա Դորտմունդ

3 : 2

Ինտեր

05/11 21:55

Զենիթ

0 : 2

Լեյպցիգ

06/11 00:00

Լիոն

3 : 1

Բենֆիկա

06/11 00:00

Չելսի

4 : 4

Այաքս

06/11 00:00

Վալենսիա

4 : 1

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Վինիսիո՞ւս, թե՞ Ռոդրիգո․ ո՞վ պետք է լինի մեկնարկային կազմում
Վինիսիուս
Ռոդրիգո
Երկուսն էլ
Ոչ ոք
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19:08:11 19.11.2019
19:33:25 18.11.2019
12:43:40 17.11.2019
Ազարի դուբլն ու գոլային փոխանցումը Ռուսաստանի հետ խաղում
12:29:34 17.11.2019
Թոնի Կրոսի երկրորդ գոլը Բելառուսի դարպասը
12:14:18 17.11.2019
Կրոսը խոցում է Բելառուսի դարպասը
11:34:36 16.11.2019
Բրազիլիա 0-1 Արգենտինա

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
9 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.62
8
13
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
11
9
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Վացլիկ
Սևիլիա
1,08
14
13
Օրելյանա
Էյբար
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,15
15
13
Օյարզաբալ
Ռեալ Սոսյեդադ
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
4
2
2
0
Մեսի
Բարսելոնա
8 (2)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,23
16
13
Ռոդրիգո
Վալենսիա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
7 (3)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,31
17
13
Կասորլա
Վիլյառեալ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33