HalaMadrid TV MOBILE

Բե՞յլ, թե՞ Իսկո... թե՞ Կովաչիչ
17:46:33 20.12.2017

Սուպերկլասիկոյի համար «Ռեալի» կազմը գրեթե ամբողջովին ընտրված է, բայց գրեթե...: Մնացած բոլոր դիրքերն իրոք արդեն որոշված են, սակայն որքան էլ իսպանական Marca-ն պնդում է, որ Զիդանն արդեն վերջնականապես որոշել է մեկնարկային րոպեներից Բեյլի փոխարեն Իսկոյին մտցնել խաղադաշտ, անձամբ իմ կարծիքով ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Այդ մեկ դիրքի համար դեռ պետք է պայքար լինի Իսկոյի ու Բեյլի միջև, անգամ Կովաչիչը կարող է «միջամտել» այդ պայքարին: 

Իսկոն ու Բեյլն այնպիսի տարբեր խաղացողներ են, որ Զիդանը ոչ միայն պետք է ընտրի զինվորին, այլ նաև ըստ այդ ընտրության պետք է փոխի մի ամբողջ սխեմա ու մարտավարություն: Եկեք վերլուծենք ու հասկանանք, թե որ խաղացողի առկայության դեպքում ինչ կկորցնի և կշահի «Ռեալը»: 

«Ռեալը» Իսկոյի հետ

Նախորդ մրցաշրջանի Էլ Կլասիկոյի ժամանակ Զիդանն ընտրեց Բեյլին ու սխալվեց: Սակայն այդ ժամանակ ուրիշ էր՝ Իսկոն հրաշալի մարզավիճակում էր, իսկ Բեյլը դեռ պատրաստ չէր խաղալու:

Իսկոյի հետ կազմի դասավորությունը կլինի 4-4-2, ավելի հագեցած կենտրոնով ու գնդակին տիրելու մարտավարությամբ: Իսպանացի կիսապաշտպանի օգտին խոսում է այն փաստը, որ նա կարող է գնդակ խլել ու օգնել պաշտպանությունում, ինչպես նաև կատարել վերջին՝ ամենակարևոր փոխանցումն ու դառնալ կիսապաշտպանության ու հարձակման կամուրջը:

Սակայն կան նաև մալագացու դեմ գործոններ՝ օրինակ այն, որ կիսապաշտպանն իր անցկացրած հրաշալի տարվա վատագույն էտապում է: Այլապես այստեղ քննարկելու ոչինչ չէր լինի: Իսկոն երբեմն շատ է տարվում անիմաստ անհատական խաղով, երբեմն էլ դանդաղ գործողություններով գցում է «Ռեալի» կազմակերպած գրոհների տեմպը, որտեղ արագությունն օդի պես է անհրաժեշտ:

«Ռեալը» Բեյլի հետ

Բեյլի հետ «Ռեալը» կանցնի 4-3-3 սխեմային, որի դեպքում թիմի տեղաշարժը շատ ավելի սրընթաց կլինի, բայց նաև դաշտի կենտրոնը զիջելու վտանգով:

Կարող եք մտածել, որ հիմա էլ Բեյլը նոր է վերադարձել, սակայն՝ նախ նա «տաքացրեց մկանները» ԱԱԱ-ում՝ երկու խաղում էլ դուրս գալով փոխարինման, և բացի դա, ուելսցին խաղադաշտում իր անցկացրած րոպեներով շատ տպավորեց: Բրիտանացու տրամադրվածությունը ֆանտաստիկ է՝ նա մեծ մոտիվացիա ունի վերադառնալու ու հաղթելու: 

Բեյլը բոլորովին այլ ֆուտբոլիստ է՝ շատ ավելի օգտակար հակագրոհների ժամանակ ու եզրային անցումների: «Բարսայի» ձախ պաշտպան Խորդի Ալբան լավ մարզավիճակում է ու նրան դժվար է լինելու անցնելը: Ի վերջո, Բեյլը Բեյլն է՝ սուպերխաղացող, ով կարող է միայնակ վճռել խաղի ելքը:

Բայց կա նաև այլ տեսանկյուն: Չնայած նրան, որ Ուելսի արքայազնը մարզվում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ, միևնույն է, նրա վնասվածք ստանալու հավանականությունը միշտ էլ կա: Բեյլը նաև կարող է լինել Զիդանի «Ջոկերն» ու թիմի խաղն ուժեղացնի հանդիպման միջնամասում խաղադաշտ մտնելով: 

Իսկ միգուցե Կովա՞չիչ

Գրեթե չի քննարկվում խորվաթ կիսապաշտպանի՝ մեկնարկային կազմում հայտնվելու տարբերակը, սակայն կարծում եմ, որ շատ լավ որոշում կլիներ այս դեպքում հնարավորություն տալ Կովաչիչին: Վերջին կլասիկոյի ժամանակ «փոքրիկ Մոդրիչը» հիասքանչ խաղաց, ու որ ամենակարևորն է, գրպանում պահեց Մեսիին: Բուսկետս-Ռակիտիչ-Պաուլինյո-Ինիեստա կենտրոնին համարժեք կլիներ նաև Կասեմիրո-Կրոս-Մոդրիչ-Կովաչիչ քառյակը: Իսկ այս դեպքում հարձակման պակասը կարելի էր լրացնել Մարսելոյի ու Կարվախալի եզրային միացումների միջոցով: 

Ցանկացած դեպքում սա Զիդանի համար հեշտ ընտրություն չի լինելու: Ինչպես հասկացանք, յուրաքանչյուր խաղացող ունի իր ուժեղ և թույլ կողմերը, ու միայն Զիդանն է, որ կարող է ճիշտ հասկանալ, թե ինչ է պետք իրեն առաջիկա կլասիկոյին: 

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am 

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4424 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Սևիլիա

4

5 : 1

10

2

Ատլետիկո Մադրիդ

4

5 : 4

9

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4

9 : 6

8

4

Ատլետիկ Բիլբաո

4

4 : 1

8

5

Բարսելոնա

4

12 : 7

7

6

Գրանադա

4

9 : 5

7

7

Ռեալ Սոսյեդադ

4

4 : 3

7

8

Լևանտե

4

6 : 5

6

9

Օսասունա

4

4 : 3

6

10

Վիլյառեալ

4

10 : 8

5

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

13/09 23:00

Մալյորկա

0 : 0

Ատլետիկ Բիլբաո

14/09 15:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

3 : 2

Լևանտե

14/09 18:00

Լեգանես

0 : 3

Վիլյառեալ

14/09 20:30

Ռեալ Սոսյեդադ

2 : 0

Ատլետիկո Մադրիդ

14/09 23:00

Բարսելոնա

5 : 2

Վալենսիա

15/09 14:00

Էյբար

1 : 2

Էսպանյոլ

15/09 16:00

Ալավես

0 : 1

Սևիլիա

15/09 18:00

Սելտա

0 : 2

Գրանադա

15/09 20:30

Վալյադոլիդ

1 : 1

Օսասունա

15/09 23:00

Բետիս

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

 : 

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

 : 

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

 : 

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

 : 

Գենկ

17/09 23:00

Նապոլի

 : 

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

 : 

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

 : 

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

 : 

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

 : 

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

 : 

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
«Ռեալը» կարո՞ղ է հաղթել Չեմպիոնների լիգան ընթացիկ մրցաշրջանում
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14:52:11 15.09.2019
18:36:11 14.09.2019
22:04:53 13.09.2019
«Ռեալ» - «Լևանտե». Զիդանի նախախաղային ասուլիսը
21:59:08 13.09.2019
Մարսելոյի գոլերը «Լևանտեի» դեմ խաղերում
21:05:15 10.09.2019
Գոնսալո Իգուայինի լավագույն 30 գոլերը «Ռեալում»
21:00:11 10.09.2019
«Ռեալի» լավագույն գոլերի հնգյակն օգոստոսին

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մորենո
Վիլյառեալ
3
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
0,33
1
3
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
3
Վացլիկ
Սևիլիա
0,33
1
3
Ռոբերտո
Բարսելոնա
2
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ
2
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0,67
2
3
Պերես
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Գրիզման
Բարսելոնա
2
Ռուբեն
Օսասունա
0,67
2
3
Էմերսոն
Բետիս
2
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Անտոնիո Պուերտաս
Գրանադա
2
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
0,67
2
3
Չուչարելա
Խետաֆե
2

0
0
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33