HalaMadrid TV MOBILE

Զիդան. «Ռոնալդուն արժանի է հինգերորդ «Ոսկե գնդակին»
22:44:02 01.12.2017

Զինեդին Զիդանը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Կլասիկոյին ընդառաջ մամուլի ասուլիս է ունեցել ու պատասխանել մի շարք հարցերի։

«Մեզ մի շարք հիանալի խաղեր են սպասում, ու ցանկանում ենք լավ հանդես գալ դրանցում։ Դեկտեմբերը կարևոր ամիս է, ու մենք անհամբեր սպասում ենք, թե երբ ենք դուրս գալու խաղադաշտ։ Ցանկանում ենք ցույց տալ, որ արժանիքներ ունենք։

Գիտենք, որ երեք-չորս մեծ խաղեր են սպասում մեզ։ Պետք է բարձր մակարդակի վրա անցկացնենք այդ հանդիպումները։ Դեռևս այս մրցաշրջանում չենք կարողացել լավ արդյունքների շարք գրանցել, բայց ես լավատեսորեն տրամադրված թիմ ունեմ, որը կարող է ամեն ինչ գլխիվայր շրջել»։

Ռամոսի ու «Սան Մամեսում» առաջիկա խաղի մասին.

«Սերխիոն պատրաստ է վաղվա խաղին, քանի որ արդեն իսկ մարզվել է թիմի հետ։ Գիտենք, որ բարդ խաղ է սպասում, քանի որ գիտենք, որ ինչ մարզադաշտում ենք խաղալու ու ինչպիսի երկրպագուների առաջ, բայց պատրաստ ենք լավ ֆուտբոլ ցուցադրել։ Վերջին մեկ շաբաթը լավ դասավորվեց։ Միշտ ցանկանում ենք ավելիին հասնել, իսկ վաղվա հանդիպումը շատ լավն է լինելու՝ հիանալի մրցակցի դեմ։

Երկրպագուները կաջակցեն իրենց թիմին, ինչպես միշտ, դա բնական է։ Չեմ կարծում, որ նրանք կբարդացնեն իրենց թիմի կյանքը, երբ հյուրը «Ռեալն» է։ Գիտենք, որ բարդ է լինելու, ու մենք պետք է պայքարենք ամեն մի մետրի համար և լավ ֆուտբոլ խաղանք։

Բեյլի մասին.

«Բեյլը լուրջ վնասվածք չունի։ Նա պարզապես մի փոքր անհարմարություններ զգաց, ու մենք չենք ցանկանում ռիսկի դիմել։ Չեմ կարող ասել, թե նա երբ սկսեց ցավ զգալ։ Նա ցավ էր զգում սրունքի հատվածում, ու մենք ցանկանում ենք արագորեն լուծել այդ խնդիրը։ Ես միշտ լավատեսորեն եմ տրամադրված, ու չնայած նրա մոտ հիմա լավագույն ժամանակը չէ, Գարեթը կհաղթահարի ամեն ինչ։ Մենք պետք է նրան լիովին աջակցենք ապաքինման ընթացքում։ Չենք կարող մոռանալ, որ նա կարևոր ֆոտբոլիստ է մեզ համար, ու երբ նա առողջ է, ունակ է անհավանական բաներ անել։  Պետք է համբերատար լինենք։

Բեյլի վերադարձը կախված է հենց նրանից։ Հույս ունեմ, որ արդեն հաջորդ շաբաթ նա կվերադառնա։ Հավատում եմ նրան, ինչպես և մնացած բոլորը։ Բարդ իրավիճակ է, ու քանի որ նա աթլետ է, պետք է լիովին ապաքինվի մինչև խաղալը։ Եղել են խաղեր, երբ նա ֆիզիկապես լավագույն վիճակում չի եղել, և հիմա չենք ցանկանում ռիսկի դիմել ու կորցնել նրան ավելի երկար ժամկետով։ Նա առաջին մարդն է, որ ցանկանում է վերադառնալ խաղադաշտ, ցանկանում է խաղալ, հաղթել ու լինել թիմակիցների կողքին։ Լուրջ որևէ բան չկա, ու հույս ունեմ, որ նա շատ շուտով կվերադառնա։ Ամենակարևորն այն է, որ նա լիովին ապաքինվի»։

Արժանի՞ է արդյոք Ռոնալդուն «Ոսկե գնդակին.

«Նա այլմոլորակային չէ, բայց չեմ էլ կարող բնութագրել նրան։ Ռոնալդուն սահմաններ չճանաչող ֆուտբոլիստ է, ու ես վստահ եմ, որ նա կնվաճի իր հինգերորդ «Ոսկե գնդակը»։ Նա փառահեղ մրցաշրջան է անցկացրել ու արժանի է այդ մրցանակին։ Ինձ համար անակնկալ չի լինի, եթե նա նորից նվաճի այն, քանի որ Կրիշտիանուն ամբիցիոզ է ու մշտապես ցանկանում է կատարելագործվել։ Նա լիովին արժանի է մրցանակին»։

Կեպա Արիսաբալագայի մասին.

«Իմ թիմում միշտ լավագույններն են եղել։ Կեյլորը լավագույնն է։ Ես կենտրոնանում եմ այն ֆուտբոլիստների վրա, որոնք իմ թիմում են։ Կեպան հիանալի դարպասապահ է, բայց ես գոհ եմ Կեյլորի ու Կիկոյի խաղից։  Դեռ կորոշենք, թե ովքեր կմիանան մեր թիմին։ Դեռևս ոչ մի ֆուտբոլիստի տրանսֆեր չեմ խնդրել ակումբից։ Հիմա էլ չեմ պատրաստվում խոսել ֆուտբոլիստների մասին, որոնք կարող են կամ չեն կարող տեղափոխվել «Ռեալ» ապագայում։  Դա այժմ իմ խնդիրը չէ, ես պարզապես ցանկանում եմ կենտրոնանալ մեր առաջիկա խաղերի վրա ու լավ անցկացնել դրանք»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3090 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Melbet
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

25

62 : 29

55

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

25

46 : 17

53

3

Ռեալ Սոսյեդադ

25

43 : 31

43

4

Ատլետիկո Մադրիդ

25

28 : 18

43

5

Սևիլիա

25

34 : 25

43

6

Խետաֆե

25

36 : 25

42

7

Վիլյառեալ

25

43 : 35

38

8

Վալենսիա

25

35 : 37

38

9

Գրանադա

25

32 : 31

36

10

Լևանտե

25

31 : 36

32

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01/03 00:00

Գրանադա

 : 

Սելտա

01/03 15:00

Սևիլիա

 : 

Օսասունա

01/03 17:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

Վիլյառեալ

01/03 19:00

Էսպանյոլ

 : 

Ատլետիկո Մադրիդ

01/03 21:30

Մալյորկա

 : 

Խետաֆե

01/03 23:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Բարսելոնա

29/02 00:00

Ռեալ Սոսյեդադ

1 : 0

Վալյադոլիդ

29/02 16:00

Էյբար

 : 

Լեգանես

29/02 19:00

Վալենսիա

 : 

Բետիս

29/02 21:30

Լեգանես

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

4 : 1

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

0 : 1

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

0 : 3

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

1 : 1

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

1 : 0

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1 : 2

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02:04:31 27.02.2020
14:05:14 26.02.2020
13:29:03 25.02.2020
«Ռեալ» 2-1 «Բարսելոնա». Լա լիգա. 25.02.1984
13:03:12 24.02.2020
«Ռեալ» 2-0 «Սարագոսա». Լա լիգա. 24.02.1991
12:35:05 23.02.2020
«Ռեալ» 6-1 «Ռեալ Օվիեդո». Լա լիգա. 23.02.1997
01:54:59 23.02.2020
«Լևանտե» - «Ռեալ Մադրիդ»՝ 1-0․ Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
18 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.72
18
25
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
18
13
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13 (2)
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
25
25
Սուարես
Բարսելոնա
7
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.12
28
25
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
10 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․44
36
25
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
10
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․76
44
25
Տորես
Օսասունա
6
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33