Իտալիացի նախկին մարզիչ Արիգո Սակին կարծում է, որ Ֆլորենտինո Պերեսը փոխվել է, ինչպես նաև Սակին գովեստի խոսքեր է հղել «Ռեալի» ներկայիս կազմակերպչական կառուցվածքին։
«Ես շատ եմ հավանում Ֆլորենտինոյին, քանի որ նա մշտապես փոխվում է ու կատարելագործվում։ Նա նման է Սիլվիո Բեռլուսկոնիին, քանի որ մշտապես ցանկանում է լինել լավագույնը։ Նախկինում Պերեսը սիրում էր ձեռք բերել մեծ անուն ունեցող խաղացողներին, բայց հիմա նա փոխվել է։
Զիդանը մեծ անակնկալ էր բոլորիս համար, քանի որ նա ոչ միայն տիտղոսներ նվաճեց, այլ նաև թիմը նրա ղեկավարությամբ լավ խաղաց։ Թիմը գեղեցիկ ու կոմպակտ ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Սակին։
Los Merengues, Realmadrid.am