HalaMadrid TV MOBILE

Հաղթող Մադրիդը
20:09:05 18.08.2017

«Ռեալը» հաղթեց Իսպանիայի սուպերգավաթը: Եվս մեկ գավաթ, հերթականը: Մադրիդի փողոցներում աղմուկ ու տոնակատարութուն չկա, որովհետև ոչ մի արտասովոր իրադարձութուն տեղի չի ունեցել, որովհետև «Ռեալը» իր անցկացրած վերջին 5 պաշտոնական խաղերում նվաճել է 4 գավաթ: Իհարկե, գեղեցիկ է հնչում, սակայն այս արդյունքը ամենևին էլ վերջին 5 խաղերի նվաճումը չէ: Սա մի մեծ ծրագրի պատկեր է, որ ստացվեց տարիների հսկայական աշխատանքի, կայացման բարդ փուլերի շնորհիվ, որոնց ընթացքում վերելքներն ու վայրէջքները քիչ չէին: 

Ամեն ինչ սկսվեց 2009 թվականին, երբ Ֆլորենտինո Պերեսը երկրորդ անգամ ստանձնեց ակումբի նախագահի պաշտոնը: Չնայած մեծ ներդրումներին՝ առաջին փորձը ձախողվեց: «Ռեալը» իրական առաջընթաց ապրեց 2010 թվականից սկսած: Ժոզե Մոուրինյոյի ու Կառլո Անչելոտիի նման մարզիչների շնորհիվ թիմը դեմք ու ձեռագիր ունեցավ: Ակումբը վերադարձավ ֆուտբոլային էլիտա ու սկսեց հավակնել բոլոր տիտղոսներին առաջին անգամ՝ գալակտիկոսյան ժամանակահատվածից հետո: Հենց այս երկու մասնագետները ստեղծեցին այս «Ռեալի» հիմքը: Պատահական չէ, որ մադրիդցիները 7 տարի անընդմեջ նվազագույնը հասնում են մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ 6 տարի 1/8-րդ եզրափակչի արգելքը չհաղթահարելուց հետո:

Որքան էլ քննադատեցին Ֆլորենտինո Պերեսին, որքան էլ հակասական էին նրա գործողութունները, միևնույն է, այս մարդը վերջում ճիշտ դուրս եկավ: Մեծ աղմուկ բարձրացրեց Օզիլի, Դի Մարիայի, Խամեսի կամ Մորատայի վաճառքը, Անչելոտիի հեռացումն ու Բենիտեսի նշանակումը, բայց եթե այս ամենը Պերեսը կարողացավ կոմպենսացնել ու մեկին փոխարինել մյուսով, ապա Կասիլյասի անփառունակ հրաժեշտը անուղղելի է: Ամեն դեպքում, ժամանակի հետ իր սխալների վրա սովորելով Պերեսն այսօր վարում է շատ ճիշտ քաղաքականություն: Նախագահը պահեց թիմին անհրաժեշտ կորիզը, սկսեց խաղադրույք անել ոչ թե գերաստղերի վրա, այլ երիտասարդ տաղանդների, տրանսֆերային շուկայում կատարվող խելագարության ալիքի տակ չմտավ՝ անմարդկային միլիոններով գնելով Մբապեին, որի կենսական անհրաժեշտությունը չկա թիմում: Այսօրվա արդյունքները ստվերում են թողնում Ֆլորենտինոյի՝ նախկինում կատարած բոլոր սխալ քայլերը: Նա հավաքեց «Ռեալի» պատմության բոլոր ժամանակների լավագույն թիմերից մեկը, առաջնահերթություն տվեց նաև իսպանացիներին ու ուժեղ պահեստային նստարանին: 

Կեյլոր Նավասը աշխարհի լավագույն դարպասապահը չէ, բայց նրա նվիրվածությունն ու բարձր որակները հասցրեցին նրան փառքի: Կեյլորն իր օրինակով ապացուցեց, որ եթե նույնիսկ քո դեմ է ամբողջ իսպանական մամուլը, եթե դու ընդամենը Կոստա Ռիկայից ես, եթե չունես աստղային սանրվածք, հնարավոր է պայքարի ու համառության արդյունքում լինել ու մնալ «Ռեալի» հիմնական դարպասապահը: Իսկ ահա Կարվախալն ու Մարսելոն իրենց դիրքում լավագույնն են: Նրանք այս «Ռեալի» խաղում ունեն անսահման մեծ նշանակություն: Այս երկուսն այնպիսի ուժով են պաշտպանվում ու հարձակվում 90 րոպե, որ կարծես նրանց մարմնի ինչ-որ անկյունումթթվածնի սարք ամրացված լինի: Սերխիո Ռամոսի մասին մեկնաբանություններ անել պետք չէ, միայն պետք է նշել, որ նրա արձանը հետագայում կանգնեցնելը վատ միտք չէր լինի: Պեպեն վերջին 10 տարիների թիմի ամենահուսալի պաշտպանն էր, ու նրան փոխարինելու մեծ պատասխանատվությունը երիտասարդների ուսերին է: Չնայած նրան, որ Վարանը չաճեց այնպես, ինչպես կանխատեսվում էր, բայց ամենակարևոր հանդիպումներում նա նորից դառնում է այն Վարանը, ում ժամանակին նկատել ու ակումբ էր հրավիրել... հենց Զիդանը: Թիմի վերջին տարիների կորիզն են կազմում նաև Մոդրիչը, ով աշխարհի լավագույն կիսապաշտպանն է, Ռոնալդուն, ով աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ու Բենզեման, ով փորձում է այնպես անել, որ իր խաղընկերները լինեն լավագույնն իրենց դիրքերում: Ալոնսոյի արժանի փոխարինող դարձավ Կրոսը, իսկ Կասեմիրոն եթե դեռ լավագույն հենակետայինը չէ, ապա կդառնա շուտով: Մեկնարկային կազմում տեղի համար պայքարում են Բեյլն ու Իսկոն, իսկ մնացած խաղացողները անդադար ճնշում են գործադրում հիմնականների վրա: Նրանք այն խաղացողներն են, ովքեր հաղթեցին Լա լիգան: Առանձնահատուկ պետք է նշել Մարկո Ասենսիոյի անունը, ում «Ռեալը» ձեռք բերեց ընդամենը 3.5 մլն եվրոյով: 

Ներկա «Ռեալը» Զիդանի «Ռեալն» է: Շատերն էին ասում, որ ընդամենը Զիդանին բախտը ժպտում է, կամ էլ այդպիսի կազմով ցանկացած մարզիչ կհասներ հաջողության: Այո, Զիդանը դեռ նորեկ է, Զիդանը դեռ ճանապարհ ունի անցնելու, սակայն եթե այդքան հեշտ լիներ հաջողության հասնել «Ռեալում», ապա բազմաթիվ անվանի մարզիչներ չէին ձախողվի: Զիդանն այն մարդն է, ով կարողանում է վարել այդքան մեծ նավը, ում հաջողվեց Ռոնալդուին համոզել հանգստանալ անհրաժեշտ պահերին, ով թիմում հիանալի մթնոլորտ է ստեղծել ու իր իսկ մեթոդներով գավաթներ է հաղթում՝ իհարկե օգտագործելով Մոուրինյոյից մնացած հակագրոհների արվեստն ու Անչելոտիից ժառանգած՝ առաջին համարով խաղալու ու դոմինանտելու կարողությունը: Զիդանը արդեն հաղթել է Սիմեոնեին, Անչելոտիին, Ալեգրիին ու Մոուրինյոյին...

Սա դեռ վերջը չէ: «Ռեալը» բացի գեղեցիկ ներկայից նաև ունի հուսալի ապագա: Արդեն հիմա «Ռեալը» համարվում է Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղարկության գլխավոր ֆավորիտը, ու կանգնած է 3-րդ գավաթն անընդմեջ հաղթելու մարտահրավերի առաջ, քանի որ ավելի կայացած թիմ չկա աշխարհում: Այժմ կարող ենք վստահ ասել, որ գտնվում ենք «Ռեալ Մադրիդի» ժամանակաշրջանում...

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 7019 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Սևիլիա

4

5 : 1

10

2

Ատլետիկո Մադրիդ

4

5 : 4

9

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4

9 : 6

8

4

Ատլետիկ Բիլբաո

4

4 : 1

8

5

Բարսելոնա

4

12 : 7

7

6

Գրանադա

4

9 : 5

7

7

Ռեալ Սոսյեդադ

4

4 : 3

7

8

Լևանտե

4

6 : 5

6

9

Օսասունա

4

4 : 3

6

10

Վիլյառեալ

4

10 : 8

5

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

20/09 23:00

Օսասունա

 : 

Բետիս

21/09 15:00

Վիլյառեալ

 : 

Վալյադոլիդ

21/09 18:00

Լևանտե

 : 

Էյբար

21/09 20:30

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սելտա

21/09 23:00

Գրանադա

 : 

Բարսելոնա

22/09 14:00

Խետաֆե

 : 

Մալյորկա

22/09 16:00

Էսպանյոլ

 : 

Ռեալ Սոսյեդադ

22/09 18:00

Վալենսիա

 : 

Լեգանես

22/09 20:30

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ալավես

22/09 23:00

Սևիլիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Պե՞տք է Զիդանը հեռացվի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից
Այո
Ոչ
Չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20:52:58 20.09.2019
17:33:10 20.09.2019
17:31:22 20.09.2019
Բենզեմայի հիանալի մեկնարկը Լա լիգայում
17:29:49 20.09.2019
Ռամոսն ընդդեմ «Սևիլիայի»
17:28:10 20.09.2019
Առաջին մարզումը «Սևիլիայի» դեմ խաղից առաջ
01:19:09 19.09.2019
ՊՍԺ - «Ռեալ»՝ 3-0. Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ժերար Մորենո
Վիլյառեալ
5
Վացլիկ
Սևիլիա
0,25
1
4
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
4
0
0
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
0,25
1
4
Մոնտորո
Գրանադա
3
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
3
Ռուբեն
Օսասունա
0,75
3
4
Ս. Ռոբերտո
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
2
Մոյա
Ռեալ Սոսյեդադ
0,75
3
4
Գրիզման
Բարսելոնա
2
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Սուարես
Բարսելոնա
2
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
1
4
4
Պերես
Բարսելոնա
2
Կազեմիրո
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33