HalaMadrid TV MOBILE

ԲԼՈԳ / ՈՉ ՄԻ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՈՒՅՍԸ 1 ՕՐՈՒՄ ՉԻ ԱՃԻ
16:47:39 13.09.2010

Այս անգամ քննարկման թեման է մեր սիրելի թիմի կազմը ու խաղաոճը: Հիշեցնեմ, որ Դուք էլ կարող եք իմ նման գրել բլոգ` պարզապես այցելելով կայքի համապատասխան բաժին: Լավագույնները կտեղադրվեն գլխավոր էջում: Պարզապես հիշեք, որ բլոգը գրվում է հայատառ: 

 

Ոչ մի պարարտանյութ չի կարող այնպես անել, որ բույսը աճի մեկ օրում: Այս փոխաբերությամբ ուզում եմ ասել, որ թեկուզ և գնվել են լավագույն մարզիչն ու լավագույն խաղացողները, ժամանակ է անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Արդեն 3 ամսից ավելի է, ինչ Ժոզե Մոուրինյոն հանդիսանում է «Ռեալի» գլխավոր մարզիչ, բայց այս ընթացքում, ինչպես հենց ինքն է ասել, նույնսիկ 10 մարզում չի անցկացրել ամբողջ թիմի հետ:

Եկեք հիմա փորձենք վերլուծել մեր սիրելի թիմի խաղաոճը, խոսենք ֆուտբոլիստների հնարավորությունների մասին ու գանք ընդհանուր եզրակացություն:

Նախ եկեք խոսենք կադրային խնդիրների մասին: Շատ են վնասվածքները, շատ են ու նաև շատ են դրանից թիմի ունեցած վնասները: Մի պահ պատկերացրեք, եթե պատրաստ լիներ խաղալ Կական ու խաղար իր լավագույն ձևով, ապա ինչ կարգի խաղ կցուցադրեր «Ռեալը»: Թեկուզ և նույն Մամադու Դիարան ու Գագոն, եթե պատրաստ լիեին, ապա դրանից թիմը միայն ու միայն կշահեր, քանի որ մրցակցությունը բոլորին կդրդեր պայքարել տեղի համար, իսկ ներկա պահին Ալոնսոն ու Խեդիրան կարծես թե վստահ են, որ խաղալու են մեկնարկային կազմում: Նույնը կարելի է ասել պաշտպանության մասին: Ինչպես գիտենք ոչ մեկ ապահովագրված չէ վնասվածքներից, ու Աստված ոչ անի, եթե մեկը վնասվածք ստանա, ապա թիմը կկանգնի լուրջ խնդիրների առաջ: Իսկ պատկերացնենք, թե առողջ են Գարայն ու Ալբիոլը, ու այդ ժամանակ կլիներ շատ առողջ ու լավ մրցակցություն: Անյպես որ մեր կազմը շատ ուժեղ կլինի, եթե բոլորը առողջ լինեն: Վնասվածք ունեցողների շուտափույթ ապաքինում մաղթելով` առաջ անցնենք ու փորձենք վերլուծել թիմի խաղաոճը, այն խաղաոճը, որ բերեց Մոուրինյոն` «The Special One-ը»:

Մոուրինյոն գերադասում է խաղալ 4-2-3-1 սխեմայով, բայց միջմրցաշրջանի ժամանակ բազմիցս տեսանք, որ նա խաղաց 4-3-3 ու 4-4-2 սխեմաներով: Նախ քննարկենք 4-2-3-1 սխեման: Պաշտպանությունում խաղում են Ռամոսը, Պեպեն, Կառվալյուն ու Մարսելոն: Այստեղ Մոուրինյոն ունի ընտրության հնարավորություն ձախ պաշտպանի դիրքում, որտեղ կարող է հանդես գալ նաև Ալվարո Արբելոան: Սակայն Ժոզեն գերադասել է բրազիլացուն: Մյուս դիրքերը ներկա պահին կասկածի ենթակա չեն: Հենակետային գոտում անկասկած կգործի Խաբի Ալոնսոն, ում հետ խաղային զույգ կազմելու համար կպայքարեն  Լասն ու Խեդիրան, բայց գերմանացու շանսերը ավելի լավն են երևում` հաշվի առնելով վերջին երկու խաղերը: Առաջին խաղում խաղաց Լասը, ում դիրքից բազմաթիվ ճեղքումներ եղան, Լասը չէր հասցնում փակել իր դիրքը ու անընդհատ խախտումներ էր թույլ տալիս: Իսկ ահա Խեդիրան շատ լավ անցկացրեց «Օսասունայի» հետ խաղը: Բացի այդ էլ Խեդիրան ավելի նախըն տրելի է հարձակվելիս: Ահա և հասանք մյուս գոտուն` առաջ քաշված կիսապաշտպանների գոտուն: Այստեղ անվիճելի տեղ ունի Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ ահա մնացա երկու դիրքերը մեծ մրցակցություն են առաջացրել: Պլեյմեյքերի դիրքում կարող են հանդես գալ Օզիլն ու Կանալեսը, իսկ աջ եզրում նույն Օզիլը, Կանալեսը, Բենզեման, Դի Մարիան, Պեդրո Լեոնը, Գրաներոն: Ուղղակի մի քանիսի դեպքում Ռոնալդուն կտեղափոխվի աջ, իսկ մյուս խաղացողը ձախ: Այդպիսի խաղացող է, օրինակ, Անխել Դի Մարիան: Բայց այստեղ Մոուրինյոն կարծես թե արդեն կողմորոշվել է. Գրաներոն ու Պեդրո Լեոնը անկասկած պահեստային են, իսկ ահա Բենզեման, Դի Մարիան ու Կանալեսը համառ պայքար կմղեն այդ դիքրի համար: Բայց Կանալեսի խաղով գերված Մոուրինյոն դժվար թե գերադասի ֆրանսիացուն, ում համար դա այն դիրքը չէ, որտեղ սովորաբար խաղում է: Իսկ ահա Դի Մարիան դեռ խոսք կունենա ասելու համար: Իսկ ահա Օզիլի պահով կարելի է ասել, որ նա գրեթե վաստակեց իր տեղը մեկնարկային կազմում «Օսասունայի» հետ խաղից հետո: Մնաց միակ հարձակվողի գոիտն: Այստեղ Մոուրինյոն գերադասում է խաղացնել Գոնսալոյին, իսկ ահա Բենզեման պետք է պայքարի: Բայց հաշվի առնելով վերջին երկու խաղերում Իգուաինի ձախողած պահերը, Բենզեմայի շանսերը այնքան էլ վատը չեն:

Առաջ անցնենք ու քննարկենք 4-3-3 սխեման: պաշտպանությունը նույն կերպ կդասավորվի: Կիսապաշտպանությունում նորից կխաղա Ալոնսոն ու հավանական է նաև Խեդիրան: Իսկ ահա երրորդ խաղացողի դիքրի համար կան բազմաթիվ թեկնածուներ` Դի Մարիա, Պեդրո Լեոն, Գրաներո, Կանալես, Օզիլ: Այս դեպքում Ալոնսոն կխաղա ձախից, Խեդիրան` կենտրոնում, իսկ ահա աջ դիքրից կխաղա այդ բազմաթիվ թեկնածուներից մեկը, որը ամենայն հավանականությամբ կլինի Օզիլը: Հարձակողական տրիոն կկազմեն Ռոնալդուն, Իգուաինը ու ևս մեկ խաղացող, ով կարող է լինել և´ Բենզեման, և´ Դի Մարիան, և´ Օզիլը:

Ահա և հասանք մյուս սխեմային, որն է 4-4-2 ստանդարտ սխեման: Այստեղ պաշտպանները նորից նույնն են: Կիսապաշտպանությունում նորից կխաղան Ալոնսոն ու Խեդիրան, այս անգամ կենտրոնից: Աջ եզրում կարող են խաղալ Ռոնալդուն, Պեդրո Լեոնը, Կանալեսը, Դի Մարիան, Օզիլը կախված ամբողջ կազմի ընտրությունից: Ձախից նույն Ռոնալդուն, Կանալեսը, Դի Մարիան, Օզիլը: Ասյ դեպքում ավելի նախընտրելի է Ռոնալդու, Ալոնսո, Խեդիրա, Օզիլ քառյակը: Հարձակման գծում կարող են խաղալ Իգուաինը, Բենզեման, Ռոնալդուն ու նույնիսկ անհրաեշտության դեպքում Դի Մարիան, բայց հաշվի առնելով նախորդ դիրքերը այստեղ կխաղան Իգուաինը ու Բենզեման:

Սակայն ավելի հավանական է առաջին` 4-2-3-1 սխեման, որը արդեն երկու խաղ է, ինչ օգտագործում է Մոուրինյոն: 

Այս ամենը նշելուց հետո մի պարզ բան է պետք հիշել: Ոչ մեկ անսխալ չէ ու ամեն խաղացող կարող է սխալ հասկանալ մարզչի հրահանգները կամ խա ղընկերներին, այնպես որ ամեն ինչի համար ժամանակ է պահանջվում: Նույնիսկ եթե աշխարհի հավաքականը գա և խաղա, նրան նույնպես ժամանակ պետք կգա: Իսկ ահա 12-րդ խաղացողը` այսինքն մենք, պետք է ավելին անենք ու միշտ լինենք մեր սիրելի թիմի կողքին, թեկուզ և ոչ ֆիզիկապես:

Միասին կարող ենք!!! Հալա Մադրիդ!!!

LOS-MERENGUES, Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 3901 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/06 00:00

Սևիլիա

 : 

Բետիս

12/06 21:30

Գրանադա

 : 

Խետաֆե

13/06 00:00

Վալենսիա

 : 

Լևանտե

13/06 15:00

Էսպանյոլ

 : 

Ալավես

13/06 19:00

Սելտա

 : 

Վիլյառեալ

13/06 21:30

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

14/06 00:00

Մալյորկա

 : 

Բարսելոնա

14/06 15:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

14/06 21:30

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

15/06 00:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33