Քիչ մարզադաշտեր կարող են գլուխ գովել այն առումով, որ իրենց մոտ Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ չի դարձել, քանի որ գրեթե չկա այնպիսի մարզադաշտ, որտեղ պորտուգալացին ելույթ է ունեցել ու հնարավորություն չի ստացել ստուգելու ցանցի որակը:
«Nuevo Estadio San Mames»-ը, սակայն, այդ մարզադաշտերի թվում է, որտեղ Ռոնալդուն 3 հանդիպում է անցկացրել, բայց չի կարողացել գտնել մրցակցի դարպասի բանալին:
Շաբաթ կլինի Կրիշտիանու Ռոնալդուի չորրորդ այցելությունը նորակառույց մարզադաշտ: Հարկ է նշել, որ Ռոնալդուն բասկյան թիմի հին մարզադաշտում անցկացրած վերջին խաղում դուբլի հեղինակ է դարձել:
Fenomeno, Realmadrid.am