Մադրիդի «Ռեալը» շարունակում է ամռան համար ծրագրեր մշակել: Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca-ն, «արքայական» ակումբի ուշադրության կենտրոնում են հայտնվել «Մոնակոյի» ֆուտբոլիստներ Բերնարդու Սիլվան ու Կիլիան Մբապեն:
Մադրիդի «Ռեալի»՝ Բերնարդու Սիլվայի ծառայություններով հետաքրքրվելու մասին խոսակցություններ անցյալում էլ կային, իսկ այժմ ֆուտբոլիստն անդադար փայլում է:
Ինչ վերաբերում է Մբապեին, ապա ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոյի» հաջողության գրավականներից մեկն է, որը Ռադամել Ֆալկաոյի հետ միասին լուծում է խնդիրները հարձակման գծում: 18-ամյա հարձակվողին նույնիսկ սկսել են համեմատել Թիերի Անրիի հետ:
Նշվում է, որ «արքայական» ակումբի սկաուտներն այս գործարքների վերաբերյալ աշխատում են ոչ այնպես, ինչպես Ուսման Դեմբելեի կամ Ալեքսանդր Իսակի ծառայություններով հետաքրքրվելու ժամանակ:
Հատկանշական է նաև այն, որ Մբապեն «Մոնակոյի» պատմության ամենաերիտասարդ գոլահարն է:
Fenomeno, Realmadrid.am