Մադրիդի «Ռեալը» շաբաթվա առաջին մարզումն է անցկացրել ու պատրաստվում է նոյեմբերի 30-ին «Սանտիագո Բեռնաբեուում» «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ գավաթային խաղին:
Ռաֆայել Վարանը միացել է ընդհանուր խմբի մարզումներին: Թոնի Կրոսն ու Ալվարո Մորատան աշխատել են գնդակով, սակայն խմբից առանձին: Գարեթ Բեյլը շարունակում է իր վերականգնման գործընթացը: Դանիլոն ու Ֆաբիո Կոենտրաուն աշխատել են մարզասրահում:
Զինեդին Զիդանի գլխավորությամբ կայացած մարզմանը «Կաստիլյայից» մասնակցել են Ալվարո Տեխերոն, Էնցո Զիդանն ու Մարտին Էդեգորը:
ՖՈՏՈՇԱՐՔ
Fenomeno, Realmadrid.am