HalaMadrid TV MOBILE

Բեյլ. «Երջանիկ եմ այստեղ և զգում եմ երկրպագուների սերը»
19:38:49 31.10.2016

«Մադրիդի «Ռեալն» աշխարհի ուժեղագույն ակումբն է, և երբ դու հնարավորություն ես ստանում այստեղ խաղալու, չես կարող ժամանակդ վատնել»

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, որն այսօր նոր պայմանագիր կնքեց «արքայական» ակումբի հետ, որով թիմում կմնա մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, «Սանտիագո Բեռնաբեուի» մամուլի ասուլիսների սրահում հանդիպել է լրագրողներին. «Ես շատ ուրախ եմ: Երբ եկա այստեղ, ցանկանում էի հաջողությունների հասնել, տիտղոսներ նվաճել: Սա մի երազանք էր ինձ համար, որ իրականություն դարձավ, և հուսով եմ՝ դեռ շատ տիտղոսներ են մեզ սպասվում: Ես բարելավել եմ իսպաներեն խոսքս, ընտանիքս ավելի ինտեգրված է, իսկ երկրպագուները սիրում են ինձ: Ես նոր պայմանագիր եմ կնքել, քանի որ ուրախ եմ այստեղ: Տարեցտարի ավելի վստահ եմ հանդես գալիս և հուսով եմ՝ մենք շատ տիտղոսներ ենք նվաճելու: Բոլոր տիտղոսներն էլ կարևոր են, և մենք աշխատելու ենք, որ հաջողության հասնենք բոլոր մրցաշարերում»:

Մադրիդում անցկացրած ժամանակահատվածում փոփոխությունների մասին

«Իմ կյանքը շատ է փոխվել, քանի որ ես զարգացել եմ որպես անհատականություն: Ես ժամանել եմ նոր փորձությունների համար, իսկ դա հեշտ չէ, ընդ որում՝ բրիտանացի ֆուտբոլիստի համար: Ես ցանկանում էի զարգացնել իմ խաղը՝ այդպիսով անցկացնելով ֆանտաստիկ տարիներ: Ես աճել եմ որպես ֆուտբոլիստ և անհատ: Երեք ֆանտաստիկ տարիներից հետո հույս ունեմ, որ 6 ֆանտաստիկ տարի դեռ առջևում է»:

Լավագույն և դժվար պահերի մասին

«Չեմպիոնների լիգայում հաղթանակը մեծագույն նվաճումն էր: Մենք շատ ենք սիրում Չեմպիոնների լիգան, իհարկե ամեն ինչ անում ենք մյուս մրցաշարերում ևս հաղթելու համար, սակայն Չեմպիոնների լիգան յուրահատուկ է: Դժվար պահերին կարևորագույնն այն է, որ ճիշտ արձագանքես, հասկանաս՝ ինչպես պետք է հաղթահարել ու նորից կայունություն ձեռք բերել: Ես մշտապես պայքար եմ մղել այս թիմի հաջողության համար: Այստեղ ամեն ինչ ինձ հաճույք է պատճառում: Երկրպագուներն ինձ սիրում են, և ես փորձում եմ ամեն ինչ անել, որ լավ արդյունքի հասնենք:

Ռոնալդուի և Բենզեմայի մասին

«Շատ հաճելի է, որ երկար ժամանակ խաղում եմ Ռոնալդուի և Բենզեմայի հետ: Ընդհանրապես բոլոր ֆուտբոլիստների հետ խաղալն ինձ հաճույք է պատճառում: Վերջին տարիներին մեծ հաջողությունների ենք հասել և կանգ չենք առնելու: Մենք ուզում ենք հաղթել այն ամենը, ինչ հնարավոր է»:

Այլ ակումբների հետաքրքրությունների մասին

«Մադրիդի «Ռեալն» աշխարհի մեծագույն ակումբն է: Ես մեծացալ եմ՝ դիտելով Պրեմիեր լիգայի թիմերի և «Ռեալի» խաղը, սակայն երբ հնարավորություն ես ստանում «Ռեալում» հանդես գալու, այդ ժամանակահատվածը վատնել չես կարող: Ես մտածում եմ միայն «Ռեալի» մասին և երջանիկ եմ այստեղ: Կարևորագույնը խաղի վրա կենտրոնանալն է: Ես եկել եմ զարգանալու համար և սիրում եմ այս ամենը: Ես ճիշտ ընտրություն եմ կատարել: Մենք արդեն հաղթել ենք Չեմպիոնների լիգայի երկու գավաթ և շարունակելու ենք: Իմ և «Ռեալի» ամբիցիաները նույն մակարդակի վրա են»:

Առաջատա՞րը հանդերձարանում

«Ես ինձ առաջատար չեմ համարում, սակայն իմ փորձով օրինակ եմ բերում խաղընկերներիս, օգնում, որքան կարողանում եմ: Որքան երկար ժամանակ ես անցկացնում այստեղ, ավելի շատ ես ինտեգրվում, և ես ամեն ինչ անում եմ, որ հնարավորին չափ օգնեմ խաղընկերներիս»:

Իր լավագույն մրցաշրջանի մասին

«Նախորդն իմ լավագույն մրցաշրջանն էր: Մենք մշտապես տքնաջան աշխատում ենք: Երբ աշխատում ես լավ, պլանները չեն կարող ձախողվել, իսկ ես նվիրվում եմ 100 տոկոսով: Գնալով ես բարելավում եմ իմ խաղը»:

«Ոսկե գնդակի» մասին

«Եթե ես որոշեի, կասեի իմ կարծիքը, սակայն քվեարկություն է անցկացվում: Ռոնալդուն անցկացրել է անհավանական ու ֆանտաստիկ մրցաշրջան: Հաջողություն եմ ցանկանում բոլորին և հատկապես նրան»:

Fenomeno, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3221 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

20

38 : 13

43

2

Բարսելոնա

19

49 : 23

40

3

Ատլետիկո Մադրիդ

20

22 : 14

35

4

Սևիլիա

20

25 : 20

35

5

Խետաֆե

20

29 : 20

33

6

Ռեալ Սոսյեդադ

20

33 : 28

31

7

Վալենսիա

20

30 : 29

31

8

Ատլետիկ Բիլբաո

19

20 : 13

29

9

Վիլյառեալ

19

33 : 26

28

10

Գրանադա

19

25 : 25

27

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/01 00:00

Լեգանես

0 : 3

Խետաֆե

18/01 16:00

Լևանտե

0 : 1

Ալավես

18/01 19:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 1

Սևիլիա

18/01 21:30

Օսասունա

0 : 0

Վալյադոլիդ

19/01 00:00

Էյբար

2 : 0

Ատլետիկո Մադրիդ

19/01 15:00

Մալյորկա

4 : 1

Վալենսիա

19/01 17:00

Բետիս

3 : 0

Ռեալ Սոսյեդադ

19/01 19:00

Վիլյառեալ

 : 

Էսպանյոլ

19/01 21:30

Ատլետիկ Բիլբաո

 : 

Սելտա

20/01 00:00

Բարսելոնա

 : 

Գրանադա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

 : 

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

 : 

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

 : 

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

 : 

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

 : 

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Գո՞հ եք Կուրտուայի խաղից
Այո
Ոչ
Չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22:42:38 18.01.2020
01:06:41 13.01.2020
23:23:51 08.01.2020
Կրոսի ֆանտաստիկ գոլը «Վալենսիայի» դարպասին
14:53:54 06.01.2020
Վինիսիուսը հրաժարվել է կատարել հետխաղյա պարտադիր վարժանքը «Խետաֆեի» հետ հանդիպումից հետո (տեսանյութ)
21:10:41 04.01.2020
«Խետաֆե»-«Ռեալ Մադրիդ»՝ 0-3. խաղի տեսությունը
17:39:57 28.12.2019
Սերխիո Ռամոսի զվարճալի պարը TikTok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
13 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
12
19
Սուարես
Բարսելոնա
7
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
16
12
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
12 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.95
18
19
Ռոդրիգո
Վալենսիա
6
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,05
20
19
Բանեգա
Սևիլիա
6
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Չիմի Ավիլա
Օսասունա
9
Մասիպ
Վալյադոլիդ
1,21
23
19
Մեսի
Բարսելնոա
6
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ռոջեր
Լևանտե
9 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,32
25
19
Վիկտոր Դիաս
Գրանադա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33