«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի մասին, որը պորտուգալացին ստացել էր Եվրո 2016-ի եզրափակիչում:
«Ռոնալդուն շարունակում է ապաքինվել: Բայց, մենք պետք է ցուցաբերենք համբերություն, իսկ Կրիշտիանուն՝ հանգստություն:
Շուտով նա կմիանա մեզ Մադրիդում», - ասել է Զիդանը:
Նախկինում հաղորդվել էր, որ Ռոնալդուն պատրաստ չի լինի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլիայի» և Լա Լիգայի առաջին տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am