Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն խոսել է «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Ոմանք ասում էին, որ «Բարսելոնան» 4-5 գոլ կխփի, բայց պարտվեց` 1-0 հաշվով հաղթելիս և ունենալով թվային առավելություն: Երկրպագուներ, այս հաղթանակը ձեզ համար է:
Հուսով եմ, որ Չեմպիոների Լիգայում մեր բախտը կբերի և դուրս կգանք եզրափակիչ: Մենք կռիվ ենք տալիս հանուն մեր երկրպագուների: Կփորձենք ՉԼ-ում հաղթելու երազանքը վերածել իրականության», - ասել է Պեպեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակներում կհանդիպի «Վոլֆսբուրգին»:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am