HalaMadrid TV MOBILE

Պերես. «Ռեալը» դաշտ դուրս չի բերել որակազրկված ֆուտբոլիստի»
15:21:02 04.12.2015

«Արքայական ակումբի» նախագահը վերջին 10 օրվա ընթացքում երկրորդ մամուլի ասուլիսն է հրավիրում:


«Բարի երեկո և բարի գալուստ «Կադիսի» դեմ խաղին Չերիշևի մասնակցության վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսին: Ակումբի տնօրենների խորհրդի հետ մենք ուսումնասիրել ենք ստեղծված իրավիճակը և ես ցանկանում եմ հայտարարել հետևյալը. «համաձայն Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի սահմանած որակազրկմանը վերաբերող 41.2 կետի, եթե ֆուտբոլիստին տեղյակ չեն պահել, որ նա իրավունք չունի մասնակցելու առաջիկա խաղին, ապա նրա որակազրկումը չեղյալ է համարվում: Սա հանդիսանում է կարգապահական օրենսգրքի ամենակարևոր և հիմնական սկզբունքը: Ինչպես անձամբ պնդում է Չերիշևը, նրան չեն զգուշացրել, որ իրավունք չունի մասնակցելու խաղին, ոչ «Վիլյառեալը», ոչ էլ Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան:

Մենք նույնպես ոչ մի տեղեկություն չունեինք այդ մասին: Ամեն անգամ, երբ ֆուտբոլիստն իրավունք չի ունենում մասնակցել ինչ որ խաղի, նրան տեղեկացնում են այդ մասին, իսկ մեր դեպքում նման բան չի եղել: Ոչ ոք չի կասկածում, որ Չերիշևին չեն զգուշացրել, քանի որ անիմաստ կլիներ, եթե նա իմանալով, որ իրավունք չունի մասնակցելու խաղին, այդուհանդերձ դուրս գար խաղադաշտ:

Եթե անգամ վերցնենք, որ նրա որակազրկումն օրինական էր, ինչը մենք պարզապես բացառում ենք, այն ավտոմատ կերպով չեղյալ է համարվում, համաձայն կարգապահական օրենսգրքի 112-րդ մասի: Քննարկելով իրավիճակը թիմի իրավաբանների հետ, մենք եկանք այն եզրահանգման, որ Չերիշևի մասնակցությունն այդ խաղին լիովին օրինական էր»:

Ծանուցման մասին
«Ոչ «Վիլյառեալից», ոչ էլ Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայից մենք ծանուցում չենք ստացել: Ցանկացած դեպքում, մենք իրավունք ունենք բողոքարկելու կայացված որոշումը՝ սպորտային ադմինիստրատիվ դատարանում: Եթե պարզվի, որ մեղավորը մեր կողմն է, ապա մենք կհայցենք մեր ներողամտությունը: Բայց մենք համոզված ենք, որ մեր աշխատակիցները նման սխալ թույլ չէին տա»:

Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մասին
«Նրանց ներկայացուցիչները վստահեցնում են, որ ուղարկել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր տվյալ պահին որակազրկված են, սակայն, մենք ոչինչ չենք ստացել»:

Այն մասին, թե ով է թիմում զբաղվում վիճակագրության հարցերով
«Մենք ունենք վարչական կենտրոն, որը և զբաղվում է նմանատիպ հարցերով և նախկինում նրանց աշխատանքի հետ կապված խնդիրներ չեն առաջացել»:

«Կադիսի» մասին
«Ես չեմ խոսել «Կադիսի» նախագահի հետ և երբեք ոչ մեկին չեմ հրամայում, թե ինչ անի: Նրանք գործում են՝ ելնելով իրենց շահերից»:

Հնարավոր որակազրկման մասին
«Մենք պատրաստվում ենք հաղթել «Չերիշևի գործը»: Հասկանում ենք երկրպագուների հիասթափության պատճառը, բայց նրանք մտահոգվելու տեղ չունեն, քանի որ մենք անում ենք ամեն բան, որպեսզի լուծում տանք առաջացած խնդիրներին»:

Կարիմ Բենզեմայի մասին
«Պետք է վստահել ու հանգիստ թողնել Կարիմին: Կան Սարկոզիի նման լավ քաղաքական գործիչներ, բայց կան նաև այնպիսիք, ովքեր իրենց հայտարարություններով միայն բարդացնում են իրավիճակը»:

Բենիտեսի մասին
«Ես խոսել եմ նրա հետ: Մենք առաջին անգամ ենք հայտնվում նման իրավիճակում: Միանշանակ, մենք շարունակելու ենք միասին աշխատել և փորձելու ենք լուծում տալ այս խնդրին»:

Չերիշևի մասին
«Ես դեռ չեմ խոսել նրա հետ: Նա կենտրոնացած էր լավ ֆուտբոլ ցուցադրելու վրա և համոզված էր, որ «Կադիսի» դեմ խաղին մասնակցելու իրավունք ունի»:

Զինեդին Զիդանի մասին
«Նախկինում Զիդանն ինձ դուր էր գալիս որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա դուր է գալիս որպես մարզիչ: Նա մտադիր է մեծագույն մարզիչ դառնալ: Ես վստահ եմ, որ նա կհասնի իր նպատակին և մաղթում եմ նրան ամենայն բարիք: Հաճելի կլինի, եթե ապագայում Զիդանը գլխավորի «Ռեալը»: Բայց հիմա մենք ունենք հիանալի մարզիչ և լիովին վստահում ենք նրան: «Բարսելոնայի» դեմ վատ հանդիպում անցկացրեցինք, բայց հիմա ճիշտ ուղու վրա ենք»:

Մրցակցի երկրպագուների պահվածքի մասին
«Անարդար է, երբ առանց իրավիճակը գնահատելու երկրպագուներն իրենց թույլ տվեցին ծաղրել մեր ֆուտբոլիստին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթող դուրս գանք այս գործում»:



Նարեկ Սարգսյան, RealMadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4307 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/06 00:00

Սևիլիա

 : 

Բետիս

12/06 21:30

Գրանադա

 : 

Խետաֆե

13/06 00:00

Վալենսիա

 : 

Լևանտե

13/06 15:00

Էսպանյոլ

 : 

Ալավես

13/06 19:00

Սելտա

 : 

Վիլյառեալ

13/06 21:30

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

14/06 00:00

Մալյորկա

 : 

Բարսելոնա

14/06 15:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

14/06 21:30

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

15/06 00:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33