HalaMadrid TV MOBILE

Անմոռանալի պատմության հետքերով (մաս 3)
20:10:00 24.09.2015

Բոլորս էլ մտապահում ենք Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումներ, որոնք մեզ համար շատ կարևոր դեր ու նշանակություն ունեն կամ ունեցել են, մեզ տվել են էմոցիաների մեծ պաշար, հաղթանակի բերկրանք ու բազում հաճելի պահեր, որոնք այսօր հիշում ենք շատ մեծ խանդավառությամբ: «RealMadrid.am»-ը շարունակում է շարքը և իր ընթերցողին է ներկայացնում Մադրիդի «Ռեալի» անմոռանալի հանդիպումները: Այսօր Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շարքի վերջին՝ 3-րդ մասը:

12.05.2007թ. - Լա լիգա՝ «Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ»՝ 4:3

Գոլերը՝ «Ռեալ»՝ 29´ Նիստելրոյ, 48´ Ռաուլ, 59´ Ռեյես, 89´ Իգուային, «Էսպանյոլ»՝ 14´, 26´, 33´ Պանդիանի

Իսպանիայի Լա լիգայի 2006/2007 խաղարկության 34-րդ տուրում Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում իսկական ֆուտբոլային դրամա տեղի ունեցավ: Մրցաշրջանը բավական թեժ էր, քանի որ պայքարը կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի մայրաքաղաքային թիմի միջև ուղղակի անզիջում էր: 34-րդ տուրի շրջանակում «արքայական» ակումբն ընդունեց կատալոնական «Էսպանյոլին», որի հաջող ելույթը կարող էր Լա լիգայի չեմպիոնություն պարգևել կատալոնական մյուս թիմին՝ «Բարսելոնային», քանի որ առաջնությունն ի վերջո առաջատար երկու ակումբներն ավարտեցին հավասար միավորներով, սակայն հավելյալ վիճակագրական տվյալների առավելությամբ չեմպիոնական տիտղոսը բաժին հասավ «արքայական» թիմին: Այո´, կարող էր նաև այլ կերպ դասավորվել, եթե իհարկե մարզադաշտում չլիներ Մադրիդի «Ռեալը», որն այս հանդիպումը պարզապես վերածեց անհավատալի շոուի: Առաջին խաղակեսի միջնամասում «Էսպանյոլի» ուրուգվայցի ֆուտբոլիստ Վալտեր Պանդիանին արդեն երկու գնդակ էր ուղարկել մադրիդյան թիմի դարպասը: 29-րդ րոպեին Նիստելրոյին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Չորս րոպե չանցած՝ Պանդիանին հեթ-տրիկ ձևակերպեց՝ առաջին խաղակեսում արդեն իսկ ահռելի առավելություն տալով կատալոնական ակումբին: Սակայն այս շոուն իր կուլմինացիոն ավարտը չէր ունենա, եթե «արքայական» ակումբն իր քամբեքը չկատարեր: Եվ ահա թիմը կարողացավ երկրորդ կեսում հանդիպման թելը վերցնել իր ձեռքն ու առավելության հասնել: Նախ՝ Ռաուլը ևս մեկ անգամ կրճատեց հաշվի տարբերությունը, ապա՝ 59-րդ րոպեին, Ռեյեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ ահա խաղի վերջնամասում՝ 89-րդ րոպեին, Գոնսալո Իգուայինի դիպուկ հարվածը չափազանց կարևոր հաղթանակ պարգևեց «սպիտակներին»:

18.09.2012թ. - Չեմպիոնների լիգա՝ «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:2

Գոլերը՝ «Ռեալ»՝ 76´ Մարսելո, 87´ Բենզեմա, 90´ Ռոնալդու, «Սիթի»՝ 69´ Ջեկո, 85´ Կոլարով

Չեմպիոնների լիգայի 2012/2013 խաղարկության խմբային փուլի 1-ին տուրում անգլիական «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Ռեալին» Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Հանդիպման առաջին խաղակեսը չի կարելի ֆանտաստիկ ֆուտբոլ որակել, սակայն երկրորդ կեսն ավելին էր, քան ֆանտաստիկ ֆուտբոլը: Մի պահ նույնիսկ թվաց, թե բացարձակ այլ հանդիպման ենք ականատես լինում: Հանդիպման 69-րդ րոպեին «քաղաքաբնակների» հարձակվող Էդին Ջեկոն կարողացավ բացել հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով անգլիական թիմին: 76-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Ընդամենը 9 րոպե անց անգլիական թիմը Կոլարովի դիպուկ հարվածի շնորհիվ ևս մեկ անգամ առաջ անցավ հաշվի մեջ: Թվում էր, որ առավելագույնը, որ կարելի է քաղել այս խաղից, ոչ-ոքին է: Սակայն դա թվաց ընդամենը մեկ ու կես րոպե, քանի որ գոլից ուղիղ այդքան ժամանակ անցավ մինչև Բենզեմայի դիպուկ հարվածը: Հաշիվը դարձավ 2:2: Եվ ահա «Ռեալը» ցույց տվեց իր դեմքը, և Բենզեմայի գոլից երեք րոպե անց Ռոնալդուն ևս մեկ, արդեն հաղթական գնդակ ուղարկեց «Սիթիի» դարպասը՝ ուրախացնելով «Բեռնաբեուի» տասնյակ հազարավոր երկրպագուներին, ինչպես նաև տասնյակ միլիոնավորներին ամբողջ աշխարհում:

24.05.2014թ. - Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ»՝ 4:1

Գոլերը՝ «Ռեալ»՝ 90+3´ Սերխիո Ռամոս, 110´ Բեյլ, 118´ Մարսելո, 120´ Ռոնալդու(11-մ), «Ատլետիկո»՝ 36´ Գոդին

Անդրադառնալով պատմական հանդիպումներին ու ամենաուշագրավ մրցելույթներին՝ իհարկե չէինք կարող այս շարքը չամփոփել Չեմպիոնների լիգայի 2013/2014 խաղարկության եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» մրցավեճով: Այս հանդիպումը պարզապես բառերով հնարավոր չէ բնութագրել, հնարավոր չէ անգամ տեսանյութով բավարարվել, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե ֆուտբոլ ես դիտում, այլ հոլիվուդյան հայտնի որևէ ֆիլմ, որ բազում «Օսկարների» է արժանացել: Սա այնպիսի խաղերից է, որ երկրպագուն հրաշքին հավատալու համար պետք է լիսաբոնյան մարզադաշտում ականատեսը լինի այս անիրական ֆուտբոլին, որ «Ռեալի» երկրպագուներին հասցրեց 7-րդ երկինք: Առաջին խաղակեսում սեփական դարպասը գոլ ընդունելուց հետո «Ռեալի» համար բավական բարդ պայքար ստացվեց: Մինչև հանդիպման վերջնամասն «արքայական» ակումբին չէր հաջողվում գոլ խփել ու հավասարեցնել հանդիպման հաշիվը: Բայց և այնպես ամենահաս Սերխիո Ռամոսը մրցավարի ավելացրած ժամանակի վերջին րոպեին գլխի ֆանտաստիկ հարվածով խոցեց դարպասը, և այս գոլով, կարելի է ասել, Դիեգո Սիմեոնեի ու Չեմպիոնների լիգայի գավաթի միջով սև կատու անցկացրեց: Իհարկե հաշիվը դեռևս 1:1 էր, և հաղթանակի մասին խոսելը վաղ էր, սակայն այսպիսի դեպքերում հոգեբանական ահռելի ճնշումն իր գործն անում է, և անում է ոչ մեկ անգամ: Լրացուցիչ ժամանակում «արքայական» ակումբը ևս 3 գնդակ ուղարկեց մադրիդյան մյուս թիմի դարպասը ու նվաճեց Չեմպիոնների լիգայի վաղուց բաղձալի տասներորդ գավաթը:


Այսպիսով՝ ամփոփում ենք «Անմոռանալի պատմության հետքերով» շարքը և վստահեցնում, որ Մադրիդի «Ռեալը» դեռ շատ է այսպիսի պահեր պարգևելու մեզ՝ երկրպագուներիս: Իհարկե եղան հանդիպումներ, որոնք այս շարքից դուրս մնացին, սակայն պակաս կարևորություն չեն ունեցել «Ռեալի» համար: Ամեն դեպքում փորձեցինք ներկայացնել առավել հետաքրքիրն ու առավել կարևորը: Հուսով ենք՝ Ձեզ դուր եկավ այս շարքը:


«Անմոռանալի պատմության հետքերով» շարքի 1-ին մասը՝ այստեղ

«Անմոռանալի պատմության հետքերով» շարքի 2-րդ մասը՝ այստեղ


Բոլոր հանդիպումների ուշագրավ պահերը՝ ստորև տեղադրված տեսանյութում


Գևորգ Մովսիսյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 6240 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

14

36 : 16

31

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

14

30 : 11

31

3

Սևիլիա

15

19 : 14

30

4

Ռեալ Սոսյեդադ

15

26 : 18

26

5

Ատլետիկ Բիլբաո

15

17 : 9

26

6

Ատլետիկո Մադրիդ

15

16 : 10

25

7

Խետաֆե

15

23 : 16

24

8

Վալենսիա

15

22 : 21

23

9

Օսասունա

15

21 : 17

22

10

Գրանադա

15

20 : 20

21

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

 : 

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

 : 

Ալավես

07/12 21:30

Լևանտե

 : 

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

 : 

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

 : 

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

 : 

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

 : 

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

 : 

Սելտա

09/12 00:00

Օսասունա

 : 

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

 : 

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

 : 

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

 : 

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

 : 

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

 : 

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

 : 

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

 : 

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

 : 

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

 : 

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

 : 

Զենիթ

11/12 00:00

Չելսի

 : 

Լիլ

11/12 00:00

Այաքս

 : 

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04:52:40 06.12.2019
04:30:33 06.12.2019
04:28:40 06.12.2019
«Էսպանյոլի» դեմ «Ռեալը» կխաղա կանաչ մարզազգեստով
15:32:06 05.12.2019
Երկրորդ մարզումն «Էսպանյոլի» դեմ խաղից առաջ
15:31:08 05.12.2019
Լա լիգայի լավագույն ռմբարկու Կարիմ Բենզեմայի 10 գոլերը
15:39:23 04.12.2019
Ռամոսի գոլերը 2019 թվականին

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
10 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.67
10
15
Մեսի
Բարսելոնա
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
14
10
4
0
Մեսի
Բարսելոնա
9 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.93
14
15
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,07
16
15
Օրելյանա
Էյբար
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,20
18
15
Մոնտորո
Գրանադա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,33
20
15
Էդեգոր
Ռեալ Սոսյեդադ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33