Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեը խոսել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ «Բետիսի» դեմ խաղից առաջ:
Մրցակցի մասին.
«Պեպե Մելը լավ ծանոթ է «Ռեալին» ու իսպանական ֆուտբոլին: Նա գիտակցում է «Բեռնաբեուում» հաղթելու կարևորությունը: «Բետիսից» սպասում եմ այնպիսի տրամադրվածության, ինչպես «Սպորտինգի» մոտ էր: Մեզ դժվար խաղ է սպասվում»:
«Մեկնարկային կազմը կորոշեմ վերջին պահին: Մի քանի ֆուտբոլիստներ հեռացան ակումբից, բայց մնացածները շատ կարևոր են մեր համար: Ես այդ կարծիքին եմ: Կփորձեմ ապահովել մեր լավագույն խաղն ամեն մի տուրում: Դեռ չեմ որոշել կխաղա՞ BBC-ն, թե դաշտ դուրս կգան Լուկասն ու Չերիշևը: Ես չեմ եկել այստեղ, որպեսզի հաղթեմ միայն մեկ տուրում: Ցանկանում եմ կառուցել հզոր թիմ, որով կկարողանանք պայքարել տիտղոսների համար մրցաշրջանի վերջում»:
Թիմն ավարտե՞լ է իր գործունեությունը տրանսֆերային պատուհանում.
«Այլևս չեմ պատասխանելու նման հարցերի: Այսօր «Բետիսի» դեմ ենք խաղալու ու հիմա միայն դա է կարևոր: Կենտրոնացած եմ խաղի վրա, ոչ թե պատուհանի: Ցանկանում եմ, որ այս խաղին թիմը մոտենա իր լավագույն վիճակով: Հիանալի կազմ ունենք: Մի քանի ֆուտբոլիստներ հեռացան, բայց դա միայն կուժեղացնի նրանց, ովքեր մնացին, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա հնարավորություն խաղալու»:
«Կարող ենք հրավիրել միայն 25 ֆուտբոլիստների: 21 խաղադաշտի խաղացողներն ու 3 դարպասապահները բավական են: Լավ վիճակում ենք: Քննարկումներից հետո պարզ դարձավ, որ թիմի մի քանի ֆուտբոլիստներ կարող են փակել տարբեր գոտիներ: Այդ պատճառով մենք բաց թողեցինք մի քանի ֆուտբոլիստներին»:
Խամեսի մասին.
«Այն ֆուտբոլիստներն, ովքեր խաղացել են իրենց ազգային հավաքականներում կստանան հանգիստ: Խամեսն ավելի քիչ է մարզվել ընդահնուր խմբում: Այդպիսին է մարզչական շտաբի որոշումը: Խամեսը հիանալի ֆուտբոլիստ է: Նա մեր խաղի կարևոր ֆուտբոլիստներից մեկն է, ինչպես Իսկոն ու մյուսները: Ցանկանում եմ, որ բոլորը ցանկանան հասնել իրենց նպատակին այնսպես, ինչպես դա անում է Խամեսը: Եթե նա չի խաղում, ապա այդպես են որոշել մարզիչները»:
Բենզեմայի մասին.
«Երեք շաբաթների ընթացքում Կարիմը չի աշխատել բոլորի հետ միասին: Նա չի կարող գտնվել իր լավագույն մարզավիճակում: Նա կկարողանա խաղալ, սակայն մենք պետք է հատուկ ժամանակ իր համար հատկացնենք: Կարիմն անում է ամեն ինչ բարձր մակարդակի վրա: Իր միակ խնդիրն այն է, որ նա պետք է խաղա ամեն մի խաղում: Նա կարողանում է ազատ տարածություններ բացել խաղընկերների համար, եզարփակել գրոհները և այլն: Ես իր առջև դրել եմ խնդիր գրավել դարպասը 20-25 անգամ: Նա կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն է մեր համար»:
Բեյլի մասին.
«Կան մի քանի տեղեկավական գործակալություններ, որոնք պետք է ինչ-որ բանի մասին գրեն: Բեյլը շատ արագ ֆուտբոլիստ է, ով ունի հզոր հարված: Պարզապես ինչ-որ մեկի համար դա խնդիր է: Ունենալ թիմում Ռոնալդուին, Բենզեմային, Բեյլին ու Խեսեին ոչ թե խնդիր է, այլ նվեր:
«Ռեալ Մադրիդը» միջինում ամենաշատ դարպասին հարված կատարող թիմն է Լա լիգայում: Եթե դա խոսում է, որ մենք խաղում ենք պաշտպանությունից, ապա ես բան չեմ կարող ավելացնել: Հարձակվողների նպատակն է բարդեցնել մրցակցի պաշտպանների կյանքը, ինչը մենք միշտ անում ենք»:
Բեյլի դիրքի մասին.
«Բեյլը նույնպես ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ինչպես իմ բոլոր խաղացողները: Ամեն մեկի մոտ կան լավ որակներ, իսկ ես պետք է անեմ այնպես, որ անկախ ֆուտբոլիստի դիրքից մենք հաղթենք: Ես չեմ կարող խոստանալ, որ բոլորը խաղալու են մրցաշրջանի ընթացքում: Ես հակված եմ նրան, որ թիմի առաջատարները ունենան ազատություն: Իհարկե ես սխալվելու եմ ժամանակ առ ժամանակ, բայց մեր նպատակն է միայն հաղթանակը: Խնդրում եմ երկրպագուներին հանգիստ լինել, մենք ինտենսիվ ենք խաղալու, գրավելու ենք դարպասը»,- ասաց Բենիտեսը:
Արման Հարությունյան, RealMadrid.am