HalaMadrid TV MOBILE

Պատմությունը սիրում է կրկնվել. չեմպիոնական մրցավազք 2006/07, Vol. 2
16:22:02 08.05.2015

2006/07 մրցաշրջան։ «Բարսելոնան» մրցաշրջանի ողջ ընթացքում ընթանում էր առաջին հորիզոնականում, մինչդեռ հավերժ մրցակից Մադրիդի «Ռեալը» 4-րդ հորիզոնականում էր՝ զիջելով 6 միավոր։ Այնուամենայնիվ, «Բարսելոնան» սկսեց միավորներ կորցնել, մինչդեռ «Ռեալը» շարունակ հաղթում էր։ 2007 թվականի մայիսի 12-ին «Ռեալը» մրցաշրջանի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ առաջին հորիզոնական՝ հաղթելով «Էսպանյոլին» 4-3 հաշվով մի խաղում, որի առաջին խաղակեսից հետո զիջում էր 1-3 հաշվով։

«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ»՝ 4։3

«Ռեալի» հաղթանակին հաջորդած կիրակին «Բարսելոնայի» համար նշանավորվեց միավորների կորստով՝ 1-1 «Բետիսի» դեմ խաղում։ Քանի որ անձնական խաղերի արդյունքով «Ռեալը» առավելություն ուներ, թիմը դուրս եկավ առաջին տեղ, չնայած միավորները երկու թիմերի մոտ հավասար էին։

Մրցաշրջանի նախավերջին տուրում «Բարսելոնան» մրցում էր նույն «Էսպանյոլի» դեմ: Կատալոնյան դերբին նախկինում շատ ավելի թեժ էր, քան հիմա։ Ռաուլ Տամուդոն բացեց խաղի հաշիվը։ Ինչին հաջորդեց ամենասկանդալայինը։ Բոլորի կողմից փառաբանվող, դեռևս երիտասարդ Լիոնել Մեսսին կրկնեց իր հայրենակից Դիեգո Մարադոնայի «նվաճումը»՝ ձեռքով գրավելով Կարլոս Կամենիի դարպասը՝ 1։1, գոլը արձանագրված է։

Մեսսի ձեռքով գոլը

57-րդ րոպեին նույն Մեսսին ևս մեկ անգամ գոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով իր թիմին ու տանելով դեպի մոտալուտ չեմպիոնություն։ Չէ՞ որ զուգահեռ ընթացող խաղում «Սարագոսան» հաղթում էր «Ռեալին» Դիեգո Միլիտոյի դուբլի շնորհիվ, իսկ առջևում մնում էր միայն «Խիմնաստիկի» դեմ «մարզում-խաղը»։

Բայց, ինչպես հաճախ սիրում եմ կրկնել, ֆուտբոլն անկանխատեսելի մարզաձև է, դրանով էլ՝ գեղեցիկ։ «Լա Ռոմարեդա» մարզադաշտ, 89-րդ րոպե... Ռուդ վան Նիստելռոյը ստանում է գնդակը... և... ԳՈՈՈՈՈՈՈԼ... 2։2։

«Սարագոսա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2։2

«Նոու Կամպ» մարզադաշտ... 90-րդ րոպե... Ռաուլ Տամուդոն ստանում է գնդակը... և... ԳՈՈՈՈՈՈՈԼ... 2։2։ Սա հրաշք էր։ Մեկ րոպեում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Արդեն ոչ թե «Բարսելոնան» 3 միավորի առավելություն է ստանում «Ռեալի» նկատմամբ, այլ թիմերը շարունակում են հավասար միավորներ ընթանալ։ Իսկ վերջին տուրում՝ «Խիմնաստիկ» - «Բարսելոնա» և «Ռեալ Մադրիդ» - «Մալյորկա»։

«Բարսելոնան», ինչպես և սպասվում էր, 1-5 հաշվով ջախջախեց մրցակցին, մինչդեռ այդ խաղի ընթացքում կատալոնյան ակումբի ղեկավարների ուշքն ու միտքը լրիվ այլ քաղաքում էր՝ Մադրիդում՝ «Սանտիագո Բեռնաբեուում», որտեղ 17-րդ րոպեին Ֆերնանդո Վարելան առաջ էր մղել հյուրերին, իսկ արդեն 67-րդ րոպեն էր ընթանում։ Նույնիսկ Դևիդ Բեքհեմն էր հուսահատությունից արտասվում, երբ նրան դաշտում փոխարինեց Խոսե Անտոնիո Ռեյեսը։ Այո, հենց սևիլացին, որ վարձավճարով էր հանդես գալիս «Ռեալում», փոխարինեց փառահեղ կարիերա ունեցած անգլիացուն։ Եվ գիտե՞ք ինչ եղավ։ Իսպանացին, ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԴՈՒԲԼԻ հեղինակ դարձավ։ Եվս մեկ գոլ խփեց Մամադու Դիարան։ «Ռեալը» դարձավ չեմպիոն՝ չնայած «Բարսելոնայի» հետ հավասար 76 միավոր էր վաստակել։

«Ռեալ Մադրիդ» - «Մալյորկա»՝ 3։1

Այս տարվա մրցաշրջանում թիմերը արդեն վաղուց հատել են 76 միավորի սահմանագիծը։ Չկան «Խիմնաստիկն» ու «Մալյորկան», բայց առջևում կան երեք գերհետաքրքիր հանդիպումներ ամեն թիմի համար։ Եվ գիտե՞ք ինչն է զավեշտալի։ Եթե 2007-ին «Ռեալը» չեմպիոն դարձավ «Բարսելոնայի» հավերժ թշնամի «Էսպանյոլի» շնորհիվ, ապա այս տարի կարող է չեմպիոն դառնալ իր հավերժ թշնամի «Ատլետիկո Մադրիդի» շնորհիվ։ 37-րդ տուրում «Ատլետիկոն» կունենա երկրպագուների սպիտակ բանակ, որը առավել քան երբևէ կցանկանա «հնդկացիների» հաղթանակը։ 

Պատմությունը սիրում է կրկնվել։ Ես հավատում եմ, իսկ դու՞ք։

Hala Madrid y Nada Mas.

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 10951 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23։00

Խետաֆե

1 : 0

Օսասունա

19/09 18։00

Վիլյառեալ

2 : 1

Էյբար

19/09 23։00

Սելտա

2 : 1

Վալենսիա

20/09 18։00

Հուեսկա

0 : 2

Կադիս

20/09 20։30

Գրանադա

2 : 1

Ալավես

20/09 23։00

Ռեալ Սոսյեդադ

0 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

21/09 23։00

Բետիս

2 : 0

Վալյադոլիդ

Հետաձգված

Ատլետիկ Բիլբաո

 : 

Բարսելոնա

Հետաձգված

Լևանտե

 : 

Ատլետիկո Մադրիդ

Հետաձգված

Սևիլիա

 : 

Էլչե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

23/08 23:00

ՊՍԺ

0 : 1

Բավարիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:14:23 28.08.2020
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
Մոդրիչ՝ 8 տարի «Ռեալում»
15:25:44 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի՝ տուգանային հրապարակի սահմաններից դուրս կատարված հարվածով գոլերը
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33