Կրիշտիանու Ռոնալդուն կատարեց իր 14-րդ գոլային փոխանցումը Լա լիգայում ու թարմացրեց իր անձնական ռեկորդը:
Պորտուգալացի գոլահարը գոլ խփեց ու կատարեց 2 գոլային փոխանցում «Մալագայի» դեմ խաղում:
Հարձակվողի հաշվին արդեն կա 14 գոլային փոխանցում Լա լիգայի այս մրցաշրջանում, ինչը հանդիսանում է իր անձնական ռեկորդը:
Մինչ «Մալագայի» դեմ խաղը Ռոնալդուի ռեկորդն էր 12 գոլային փոխանցում, որին նա հասել էր 2011/12 մրցաշրջանում: Այդ մրցաշրջանում նա նաև խփել է ամենաշատ գոլերը` 46 գնդակ մեկ մրցաշրջանում: Այս պահին Ռոնալդուի ակտիվում կա 39գնդակ:
Արման Հարությունյան, RealMadrid.am