HalaMadrid TV MOBILE

Չիչարիտո.«Աշխարհի լավագույն ակումբը վստահեց ինձ, ու ուզում եմ օգտվել այդ առիթից»
18:29:30 03.09.2014

RealmadridTV-ին տված հատուկ հարցազրույցում Խավիեր Հերնանդես «Չիչարիտոն» «Ռեալ» տեղափոխությունը իր կյանքում նոր մարտահրավեր է համարում: Մեքսիկացին մեծ ամբիցիաներ ու վստահություն ունի այն հարցում, որ կարող է օգնել «Ռեալին»:

Ինչպիսի՞ն են եղել քո առաջին ժամերը «Ռեալում»:

Այն ողջ ուշադրությունն ու այն ամենն, ինչ ակումբն արել է ինձ համար այն պահից ի վեր, երբ ոտք եմ դրել Մադրիդում, անհավանական են եղել: Բուժզննումը, մամլո ասուլիսը... Ես շատ ուրախ եմ ու գոհ, սա երազանք է, որ դարձավ իրականություն:

Ինչպիսի՞ զգացում է այս ակումբի անդամ լինելը:

Սա ինձ մեծ ուրախություն ու մոտիվացիա է տալիս: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից իմ կարողությունների առավելագույն չափով ու ամեն ինչ անել թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս թիմին օգնելու համար: Ամենակարևորն այն է, որ ակումբը շարունակի իր լավագույն ավանդույթները ու տիտղոսներ նվաճելը: Ես պատրաստվում եմ հաճույք ստանալ դրանից ու շատ բան սովորել: 

Երազե՞լ ես այս պահի մասին:

Այո, այն օրվանից ի վեր, երբ ես ծնվել եմ, ֆուտբոլն եղել է մեր տան անբաժանելի մասը: Մենք խոսել ենք միայն ֆուտբոլի մասին: Այն ամենն, ինչ ես սիրում էի անել, հանգստյան օրերի գալուն պես մարզադաշտ այցելելն էր ու հայրիկիս մասնակցությամբ խաղերին հետևելը:  Փառք Աստծո, կարողացա ինքս հանդես գալ Մեքսիկայի հավաքականի կազմում ավելի ուշ: Հետո ես տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ ահա հիմա «Ռեալ Մադրիդում» եմ: Դա մի բան է, որի կարիքը շատ ունեի՝ փոփոխություն: Եվ միթե կարելի է ավելի լավ տեղ գտնել, քան աշխարհի լավագույն ակումբը, որը քեզ հնարավորություն է տալիս ու հավատում է քեզ, ու ես հիմա ցանկանում եմ օգտվել այդ առիթից: 

Ինչպե՞ս կբնութագրես քեզ՝ որպես ֆուտբոլիստի:

Ես շատ պրոֆեսիոնալ եմ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Ցանկանում եմ օգնել թիմին: Ես մի կենտրոնական հարձակվող եմ, ով սիրում է տեղաշարժվել ու թիմակիցների համար հնարավորություններ ստեղծել: Գոլերը խոսում են բառերի փոխարեն: Դրանք թիմային աշխատանքի արդյունքն են: Կարևորն այն է, որ անկախ գոլերի հեղինակներից հաղթի «Ռեալ Մադրիդը»:

Դու եկել ես մի ակումբ, որտեղ փառքի է հասել Ուգո Սանչեսը...

Այսպիսի համեմատությունը հպարտության զգացում է, հատկապես երբ խոսքը Ուգոյի մասին է, ով այս ակումբի ու մեր երկրի խորհրդանիշներից մեկն է: Դեռ մանուկ հասակից ինձ համեմատել են հորս ու պապիս հետ: Ես չեմ հիշում նրանց խաղերը ու չեմ ընդունում այդ համեմատությունները: Ցանկանում եմ կերտել իմ ուրույն պատմությունը: Ամենալավ բանը այս ակումբի մարզաշապիկը կրելն է: Դուրս գալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի խոտածածկ, կրելով ձյունաճերմակ մարզաշապիկը, հիանալի զգացում է: Ես ցանկանում եմ, որ հաջորդ տուրը շուտ գա, քանի որ ցանկանում եմ սկսել խաղալ, ու հույս ունեմ, որ կկարողանամ անել դա հնարավորինս լավ ոճով:

Ի՞նչ նշանակություն ունի քո՝ «Ռեալ Մադրիդին» միանալը Մեքսիկայում:

Հուսով եմ՝ դա իմ երկրին հպարտանալու առիթ կտա: Շատ մարդիկ են հետևում իմ խաղին ու միշտ քաջատեղյակ են իմ կարիերայի զարգացումներից: Հուսով եմ՝ սա նրանց ուրախություն կպարգևի, ու նրանք կշարունակեն աջակցել ինձ: Ցանկանում եմ շարունակել ներկայացնել իմ երկիրը արտասահմանում հնարավորինս լավ կերպով: Հույս ունեմ, որ սա կլինի շատ նոր բաների սկիզբը:

Մարտահրավերներով լի մրցաշրջանը արդեն մեկնարկել է, դու պատրա՞ստ ես:

Իհարկե, ես պատրաստ եմ մարզվել թիմակիցներիս հետ ու խաղալ ֆուտբոլ: Ես երբեք չեմ ցանկանա մոռանալ այն, ինչ ամենից շատն եմ սիրում, իսկ ես միշտ երազել եմ ֆուտբոլ խաղալու մասին: Սա խաղ է, և դու պետք է հաճույք ստանաս դրանից: Գիտեմ՝ ինչ է նշանակում կրել այս մարզաշապիկը, գիտեմ, թե ինչ է դա իրենից ներկայացնում: Ամենակարևորն այն է, որ սիրում եմ ֆուտբոլ խաղալ, ու աշխարհի լավագույն ակումբը ինձ հնարավորություն է տվել անել դա լավագույն մարզադաշտում, ու դա ինձ մեծ վստահություն է ներշնչում:

Ի՞նչ նշանակություն ունի քո համար Ալֆրեդո դի Ստեֆանոյի անձը:

Ընդհանուր առմամբ նա շատ բան է տվել ֆուտբոլին, այլ ոչ թե պարզապես մեկ ակումբի կամ երկրի: Նա ամեն ինչ անում էր թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս, նա կարևոր դեմք էր ամբողջ աշխարհում, քանի որ բոլորը գիտեին, թե ով էր նա: Երբ մենք իմացանք նրա մահվան բոթը, բոլորն սկսեցին խոսել նրա մասին: Բոլորն էին տխուր: Նրա հիշատակը կշարունակի մեծ կարևորություն ունենալ բոլորի համար:

Գևորգ ԼՈՌԵՑՅԱՆ, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4358 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

5

11 : 5

10

2

Սևիլիա

4

5 : 1

10

3

Ատլետիկո Մադրիդ

5

5 : 4

10

4

Վիլյառեալ

5

12 : 8

8

5

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4

9 : 6

8

6

Ատլետիկ Բիլբաո

4

4 : 1

8

7

Բարսելոնա

5

12 : 9

7

8

Ռեալ Սոսյեդադ

4

4 : 3

7

9

Լևանտե

5

6 : 5

7

10

Օսասունա

5

4 : 3

7

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

20/09 23:00

Օսասունա

0 : 0

Բետիս

21/09 15:00

Վիլյառեալ

2 : 0

Վալյադոլիդ

21/09 18:00

Լևանտե

0 : 0

Էյբար

21/09 20:30

Ատլետիկո Մադրիդ

0 : 0

Սելտա

21/09 23:00

Գրանադա

2 : 0

Բարսելոնա

22/09 14:00

Խետաֆե

 : 

Մալյորկա

22/09 16:00

Էսպանյոլ

 : 

Ռեալ Սոսյեդադ

22/09 18:00

Վալենսիա

 : 

Լեգանես

22/09 20:30

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ալավես

22/09 23:00

Սևիլիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Պե՞տք է Զիդանը հեռացվի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից
Այո
Ոչ
Չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20:52:58 20.09.2019
17:33:10 20.09.2019
17:31:22 20.09.2019
Բենզեմայի հիանալի մեկնարկը Լա լիգայում
17:29:49 20.09.2019
Ռամոսն ընդդեմ «Սևիլիայի»
17:28:10 20.09.2019
Առաջին մարզումը «Սևիլիայի» դեմ խաղից առաջ
01:19:09 19.09.2019
ՊՍԺ - «Ռեալ»՝ 3-0. Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ժերար Մորենո
Վիլյառեալ
5
Վացլիկ
Սևիլիա
0,25
1
4
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
4
0
0
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
0,25
1
4
Մոնտորո
Գրանադա
3
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
3
Ռուբեն
Օսասունա
0,75
3
4
Ս. Ռոբերտո
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
2
Մոյա
Ռեալ Սոսյեդադ
0,75
3
4
Գրիզման
Բարսելոնա
2
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Սուարես
Բարսելոնա
2
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
1
4
4
Պերես
Բարսելոնա
2
Կազեմիրո
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33