Լուկա Մոդրիչը հարցազրույց տվեց ակումբի պաշտոնական կայքին պայմանագիրն երկարաձգելուց հետո.«Շատ ուրախ եմ: Ասօր կարևոր օր էր իմ համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին ու Պերեսին՝ ինձ տված վստահության համար: Ցանկանում եմ կրկին վստահություն ձեռք բերել, ինչպես իմ լավ տարիներին»,- ասաց Լուկան:
«Երբ տեղափոխվեցի «արքայական» ակումբ, բոլոր երազանքներս իրականացան: Այս մի քանի տարիները հիասքանչ անցան: Հաճույք եմ ստանում ամեն մի դրվագից: Մոտակա մի քանի տարիները ես ավելի շատ բան կտամ ակումբին: Երազանքս շարունակում է իրականանալ: Ցանկացել եմ հաղթել որքան հնարավոր է շատ տիտղոսներ այստեղ տեղափոխվելուց հետո»:
Երկրպագուների մասին.
«Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին: Ցանկանում եմ ամեն խաղում հնարավորինս լավ գործեմ, որպեսզի հպարտ պահեմ իմ երկրպագուներին»:
Իր դեբյուտի մասին.
«Երբ առաջին անգամ խաղացի «Ռեալի» կազմում, մենք հաղթեցինք Իսպանիայի Սուպերգավաթը: Դա իմ առաջին հանդիպումն էր: Պետք է հավատանք, որ կարող ենք հաղթել նաև այս անգամ: Ինձ վստահ եմ զգում: Լավ կլիներ, որ մրցաշրջանը սկսելուց առաջ հաղթեինք նաև այս գավաթը: Կանենք ամեն ինչ մեր ուժերի սահմաններում, որպեսզի օգուտ բերենք ակումբին»,- եզրափակեց Մոդրիչը:
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը այսօր պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ:
Արման Հարությունյան, Realmadrid.am