Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ» առաջին հանդիպումը:
81-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Խամես Ռոդրիգեսը, ով խաղադաշտ էր դուրս եկել Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն: Թվում էր թե ամեն ինչ այսպես էլ կավարտվի, սակայն 88-րդ րոպեին Ռաուլ Գարսիան խփեց հյուրերի պատասխան գոլը: (1:1)
Այսպիսով, Իսպանիայի Սուպերգավաթակրի անունը պարզ կդառնա «Վինսետե Կալդերոն» մարզադաշտում օգոստոսի 23-ին՝ Երեւանի ժամանակով 00:30-ին: