«Ռեալ Մադրիդը» անցկացրեց Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղին նախորդող վերջին մարզումը: Խաղը կկայանա վաղը՝ Իսպանիայի ժամանակով 23:00-ին (Երևանում՝ 01:00):
Կրիշտիանու Ռոնալդուն, Բենզեման, Վարանն ու Դի Մարիան, ովքեր նախորդ մարզումն անցկացրել էին մարզասրահում, միացել էին թիմին: Կասիլյասը, Կեյլոր Նավասն ու Պաչեկոն մարզվում էին Վիլիամ Վեկիի ղեկավարությամբ:
Մյուս ֆուտբոլիստները Անչելոտիի անմիջական ղեկավարությամբ տարատեսակ վարժություններ կատարեցին՝ բարելավելով գնդակի փոխանցման վարպետությունը: