HalaMadrid TV MOBILE

ԱՆՉԵԼՈՏԻ. «ԵԹԵ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԽԱՂՈՒՄ Է, ԽԱՂԸ ՍԿՍՎՈՒՄ Է 1-0 ՀԱՇՎԻՑ»
21:38:06 05.06.2014

Իր առաջին մրցաշրջանը «Ռեալում» անցկացնելուց հետո Կարլո Անչելոտին ամփոփել է տարին Realmadrid TV-ին տված հարցազրույցի ընթացքում՝ խոսելով մրցաշրջանին ու թիմի հաջողությունների մասին: Նա նշեց Չեմպիոնների Լիգայում հաղթանակի գրավականը.«Յուրաքանչյուրի ցանկությունն էր հաղթելը, և մենք արեցինք դա: Շատ ուրախ ենք: Միշտ էլ հույսեր ունենում ես, բայց ոչ միշտ ես կարողանում հաջողակ լինել: Հարցը միայն տեխնիկայի ու մենտալիտետի մեջ չէ, պետք է նաև մի փոքր բախտ ունենաս ու ճիշտ պահին լինես լավագույն մարզավիճակում»:

«Չեմպիոնների Լիգայում հաղթանակը շրջափուլի ավարտը չէ, դա մեկ այլ շրջափուլի սկիզբն է: Մենք շատ երիտասարդ ու բարձրակարգ թիմ ունենք: Ունենք ֆուտբոլիստներ, ովքեր հաջորդ տարի առաջադիմելու են, ինչպիսիք են, օրինակ, Իսկոն, Իլյարան...»:

«Այս գավաթը մոտիվացնում է մեզ, որ ավելի լավը լինենք մյուս տարի: Նախորդ տարիների բացասական փորձը թիմին արդեն իսկ մեծ մոտիվացիա ու ուժ է տվել: Հեշտ չէ երեք անգամ դուրս գալ կիսաեզրափակիչ ու այդպես էլ չկարողանալ խաղալ եզրափակչում»:

Լա Դեսիման.

«Ես հավատում էի, որ «Ռեալ Մադրիդը» ունի անհրաժեշտ որակները այն նվաճելու համար, ու միշտ առավելագույն վստահություն եմ ունեցել: Չեմպիոնների Լիգայի յուրաքանչյուր հաջորդ խաղում ես լրիվ այլ մթնոլորտ էի տեսնում հանդերձարանում, քանի որ յուրաքանչյուրի մոտ անսահման մոտիվացիա կար: Բոլորը խոսում էին Դեսիմայի մասին, ու դա մեզ վստահություն և ուժ տվեց այդ խաղերում անհատականությամբ ու խիզախությամբ խաղալու համար: Ճնշումը, որ կար Դեսիման հաղթելու շուրջ, դրական ճնշում էր»:

«Ես երբեք չէի համակերպվել եզրափակչում պարտվելու մտքի հետ: Ես իրատես եմ: Ժամանակը շատ արագ էր սլանում, բայց թիմը շատ լավ էր գործում: Գոլ խփեցինք խաղի ավարտից երկու րոպե առաջ, բայց մինչ այդ էլ շատ պահեր էինք ունեցել»:

«Հարկ եղածի պես չտոնեցի Ռամոսի գոլը, քանի որ սկսեցի մտածել ավելացված ժամանակի ու թիմի խաղը կարգավորելու մասին: Երբ Մարսելոն աչքի ընկավ, համարեցի, որ խաղն ավարտված է, որ մենք Եվրոպայի չեմպիոններն ենք: Լա Դեսիման տանն է»:

Տոնակատարություններից տպավորված.

«Երբեք չէի տեսել այն, ինչ տեսա Դեսիման նվաճելուց հետո: Դա խելահեղ էր: «Ռեալ Մադրիդը» պարզապես ֆուտբոլային ակումբ չէ, այն դարձել է համաշխարհային կրոն: Ես մի շարք տեսանյութեր եմ դիտել, ու այդ ամենը անկրկնելի է»:

«Եվրոպայի 11-րդ գավաթի նվաճումը իր հետ նոր խնդիրներ է բերում: Դրանցից առաջինը «Սանտիագո Բեռնաբեուի» տիտղոսների թանգարանը ընդարձակելն է: Մենք մեծ ապագա ունենք և հիանալի թիմ: Թիմի հիմքը շատ ուժեղ է, ու ես շատ եմ հավանում այն»:

Ֆլորենտինոն ու Դեսիման.

«Նախագահը ամենաերջանիկն էր բոլորից, երբ մենք նվաճեցինք Չեմպիոնների Լիգայի գավաթը: Բոլորն զգում էին ճնշումը, բայց նախագահը՝ ամենից շատ: Նա միշտ վստահություն էր հաղորդում ինձ: Մրցաշրջանի վերջում նա մտավ հանդերձարան, որ ֆուտբոլիստներին քաջալերեր, նրան վստահություն ու խիզախություն փոխանցեր: Դա օգնեց թիմին: Կարծում եմ՝ նա «Ռեալի» համար մեկ երկրպագուն է, իսկ ունենալ նախագահ, որի սրտում է «Ռեալ Մադրիդը», շատ է տարբերվում նրանից, երբ նախագահում է մի մարդ, ով ի ծնե մադրիդիստ չէ»:

«Եթե Կրիշտիանուն խաղում է, խաղը սկսվում է 1-0 հաշվից».

«Կրիշտիանուի վիճակագրությունը խճճված չէ. մեկ գոլ՝ մեկ խաղում: Եթե Ռոնալդուն խաղում է, խաղը սկսվում է 1-0 հաշվից: Նա իսկապես զարմացրեց ինձ իր նվիրումով, պրոֆեսիոնալիզմով ու առաջնորդի հատկանիշներով: Նա միայն կարևոր գոլեր խփող ֆուտբոլիստ չէ: Նա նաև առանցքային դեր խաղաց Բեյլ-Բենզեմա-Կրիշտիանու եռյակի փոխհարաբերությունների հաստատման գործում: Նրանք ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրին՝ խփելով գոլեր ու կատարելով փոխանցումներ»:

«Բեյլը որոշ բաներ անում է այն արագությամբ, որ ուրիշ ոչ ոք չի կարող».

«Որոշ ֆուտբոլիստներ, ովքեր տեղափոխվում են այստեղ Անգլիայից, խնդիրներ են ունենում, բայց դա Բեյլի մասին չէ: Նա լավ չսկսեց, քանի որ մեզ հետ չէր մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ, բայց հետո նա շատ լավ խաղաց: Գարեթը լավ աշխատեց ու երկու գոլ խփեց երկու եզրափակիչներում: Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա, երբ նա լիակատար մինչմրցաշրջանային պատրաստություն անցկացնի: Իսկ «Բարսելոնային» խփած գոլի ժամանակ կարծես թե նա մոտոցիկլետ ուներ: Նրա ֆիզիկական ունակություններն ու որակները անհավանական են: Նա որոշ բաներ անում է այնպիսի արագությամբ, որ ուրիշ ոչ ոք չի կարող»:

«Ռամոսը լավագույն պաշտպանն է աշխարհում».

«Ռամոսը նոր տարում այլ ֆուտբոլիստ էր, ով վճռորոծ դեր խաղաց տիտղոսների նվաճման հարցում: Նա ունի ամեն ինչ, ինչ ուներ Մալդինին՝ անհատականություն, տեխնիկական որակներ, առաջատարի հատկանիշներ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Ես մինչ այս երբեք ոչ մի ֆուտբոլիստի չեմ համեմատել Մալդինիի հետ: Այս պահին Սերխիոն լավագույն պաշտպանն է աշխարհում»:

Մադրիդում բնակվելու մասին.

«Մադրիդում երկրպագուները ինձ մեծ ուշադրություն են հատկացնում: Ինձ շատ լավ եմ զգում Մադրիդում: Ինձ շատ է դուր գալիս կինոթատրոն հաճախելը, ուր հաճախակի եմ լինում: Նաև շատ եմ սիրում երգել: Խոսե Անխելին ասել էի, որ եթե հաղթենք Չեմպիոնների Լիգայում, կերգեմ մարզադաշտում: Ի դեպ, Դեսիմային նվիրված երգը անկրկնելի է: Հիմա պետք է հաղթենք 11-րդ գավաթը («Ունդեսիմա»), քանի որ ցանկանում եմ ևս մեկ անգամ երգել այն»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4298 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Սևիլիա

4

5 : 1

10

2

Ատլետիկո Մադրիդ

4

5 : 4

9

3

Վիլյառեալ

5

12 : 8

8

4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4

9 : 6

8

5

Ատլետիկ Բիլբաո

4

4 : 1

8

6

Բարսելոնա

4

12 : 7

7

7

Գրանադա

4

9 : 5

7

8

Ռեալ Սոսյեդադ

4

4 : 3

7

9

Օսասունա

5

4 : 3

7

10

Լևանտե

4

6 : 5

6

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

20/09 23:00

Օսասունա

0 : 0

Բետիս

21/09 15:00

Վիլյառեալ

2 : 0

Վալյադոլիդ

21/09 18:00

Լևանտե

 : 

Էյբար

21/09 20:30

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սելտա

21/09 23:00

Գրանադա

 : 

Բարսելոնա

22/09 14:00

Խետաֆե

 : 

Մալյորկա

22/09 16:00

Էսպանյոլ

 : 

Ռեալ Սոսյեդադ

22/09 18:00

Վալենսիա

 : 

Լեգանես

22/09 20:30

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ալավես

22/09 23:00

Սևիլիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Պե՞տք է Զիդանը հեռացվի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից
Այո
Ոչ
Չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20:52:58 20.09.2019
17:33:10 20.09.2019
17:31:22 20.09.2019
Բենզեմայի հիանալի մեկնարկը Լա լիգայում
17:29:49 20.09.2019
Ռամոսն ընդդեմ «Սևիլիայի»
17:28:10 20.09.2019
Առաջին մարզումը «Սևիլիայի» դեմ խաղից առաջ
01:19:09 19.09.2019
ՊՍԺ - «Ռեալ»՝ 3-0. Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ժերար Մորենո
Վիլյառեալ
5
Վացլիկ
Սևիլիա
0,25
1
4
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
4
0
0
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
0,25
1
4
Մոնտորո
Գրանադա
3
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
3
Ռուբեն
Օսասունա
0,75
3
4
Ս. Ռոբերտո
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
2
Մոյա
Ռեալ Սոսյեդադ
0,75
3
4
Գրիզման
Բարսելոնա
2
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Սուարես
Բարսելոնա
2
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
1
4
4
Պերես
Բարսելոնա
2
Կազեմիրո
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33