Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 38-րդ տուրի շրջանակներում ընդունել էր կատալոնական «Էսպանյոլին»: Առաջնության վերջին խաղը «Ռեալը» ստիպված էր անցկացնել առանց Կրիշտիանու Ռոնալդուի, ով խաղից առաջ նախավարժանքի ժամանակ անհարմարություններ էր զգացել ու գերադասել էր ռիսկի չդիմել:
Այնուամենայնիվ, «Ռեալը» կարողացավ առանց մեծ ջանքեր գործադրելու հաղթել մրցակցին: Հաշիվը բացեց Գարեթ Բեյլը, կրկնապատկեց փոխարինման դուրս եկած Ալվարո Մորատան, իսկ ահա դրանից հետո Պիցին կարողացավ մեկ պատասխան գոլ խփել: Սակայն վայրկյաններ անց Մորատան հերթական գոլը խփեց՝ սահմանելով խաղի վերջնական հաշիվը:
«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ»՝ 3:1
Գոլերը՝ Բեյլ (64), Մորատա (85, 90) - Պիցի (90)
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՅՍՏԵՂ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am