HalaMadrid TV MOBILE

ԱՆՉԵԼՈՏԻ. «ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է»
08:10:28 29.04.2014

Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մամլո ասուլիս տվեց.«Չեմ կարծում, որ առաջին խաղի համեմատ վաղը տակտիկական մեծ փոփոխություններ կլինեն: Տակտիկան կարևոր չէ, գլխավորը հոգեբանական կողմն է ու եզրափակիչ հասնելու ցանկությունը: Առաջին խաղի սկզբում մենք փոքր-ինչ շփոթված էինք գործում, ու եթե այդպես սկսենք նաև այս անգամ, շատ վտանգավոր կլինի: Ամենակարևորն այն է, որ միասնաբար աշխատենք: Հարձակվողները պետք է պաշտպանվեն, պաշտպանները՝ հարձակվեն»:

«Ես սպասում եմ մի ֆուտբոլային խաղ, որին մասնակցող երկու թիմերը տարբեր փիլիսոփայություններ ունեն՝ իրենց ֆուտբոլիստների որակներից ելնելով: Բեյլի, Բենզեմայի ու Ռոնալդուի պես հարձակվողներ ունենալով՝ հիմարություն կլինի խաղալ տարածքային առավելության համար, քանի որ նրանց տարածություններ են պետք: Հենց այդ պատճառով էլ ֆուտբոլը գրավիչ է: Յուրաքանչյուրն ունի իր մտքերը, ու կարծում եմ՝ արագ հակագրոհներով ֆուտբոլը ավելի լավն է»:

Եզրափակիչ դուրս գալու մասին մտածելու վերաբերյալ.

«Չեմ կարծում, որ որևէ մեկն այնքան արտոնյալ է, որ կարող է մտածել, որ արդեն հաղթել ենք: Այս խաղը շատ բարդ է լինելու: Մրցելու ենք հիանալի թիմի դեմ: Առաջին խաղից հետո փոքր առավելություն ունենք, բայց փորձելու ենք հաճույք ստանալ առաջիկա խաղից: Մենք այդքան հիմար չենք, որ մտածենք, որ արդեն հաղթել ենք»:

«Կենտրոնացած ենք խաղն հաղթելու վրա, ու մնացած ամեն ինչն արդեն կարևոր չէ: Ռումենիգեն ասել էր, որ ծառեր են այրվելու, իսկ հիմա անձրև է տեղում: Ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել»:

Մադրիդից եկած երկրպագուների մասին.

«Մեզ հնարավորինս մեծ աջակցություն և մեծ էներգիա է հարկավոր: «Բարսելոնայի» նկատմամբ գավաթի խաղարկության ժամանակ տարած հաղթանակը մեծ մասամբ երկրպագուների շնորհիվ էր: Երկրպագուների քանակն այնքան կարևոր չէ, ինչքան նրանց որակը: Բայց այստեղ խաղալիս մենք առավելություն չունենք: Դա հստակ է: «Բավարիան» նույնպես ունի երկրպագուներ, ովքեր իսկապես սիրում են իրենց ակումբը»:

Աթլետների թիմը.

«Չեմ կարծում, որ այդ խոսքերով նրանք փորձել են վիրավորել մեզ, քանի որ մենք ունենք բարձրակարգ աթլետներ ու ֆուտբոլիստներ՝ ֆիզիկական բարձր պատրաստվածությամբ: Դա ակնհայտ է: Շատ խաղերում մենք փորձում ենք հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել: Բայց մեզ պետք են նաև արագ հակագրոհներ, որ մեր հարձակվողները լիովին օգտագործեն իրենց տեխնիկական ու ֆիզիկական ունակությունները»:

«Շատ գոլեր ենք խփել Լա Լիգայում ու Չեմպիոնների Լիգայում, ու այս խաղում ևս թիմը պետք է աչքի ընկնի: Կատենաչոն իտալացիների համար վատ բառ չէ, քանի որ դա երկրին մեծ հաջողություններ է բերել: Յուրաքանչյուր խաղ տարբերվում է մյուսներից: Դորտմունդում կայացած խաղը թյուրիմացություն էր, ու այս անգամ պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք ու փորձենք հաղթել»:

Դի Մարիայի մասին.

«Նա ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում՝ հարմարվելով իր համար նոր դիրքի: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է, քանի որ կարող եմ նրան օգտագործել տարբեր դիրքերում, ու մենք շատ գոհ ենք նրա կատարած աշխատանքից»:

Բեյլի անցկացրած մրցաշրջանի մասին.

«Լավ նորություն է այն, որ ամբողջ կազմը հոգեբանորեն ու ֆիզիկապես լիովին պատրաստ է խաղին: Ես պետք է ընտրեմ 11 ֆուտբոլիստներ, բայց դա ամենակարևոր բանը չէ, այդ իսկ պատճառով չեմ ասի, թե ովքեր են խաղալու: Դա նորություն չէ: Ես շատ գոհ եմ Բեյլի անցկացրած մրցաշրջանից: Վստահ ենք, որ նա դեռ ավելի լավ կարող է խաղալ»:

Ռամոսն ու Ալոնսոն՝ որակազրկման վտանգի տակ.

«Նրանք շատ պրոֆեսիոնալ են: Սա ֆուտբոլ է: Հիմա պետք է շատ աշխատենք ու դուրս գանք եզրափակիչ»:

Դավիդ Ալաբայի մասին.

«Նա տակտիկապես, տեխնիկապես ու ֆիզիկապես շատ ուժեղ է ու կատարյալ ֆուտբոլիստ է: Մարսելոյից ու Կոենտրաուից հետո նա լավագույն ձախ եզրայիններից է աշխարհում»:

Այլ ակումբներից ստացած առաջարկների մասին.

«Այդ մասին խոսելը ճիշտ չէ: Ես այլ ակումբներ տեղափոխվելու կարիք չունեմ, քանի որ մտադիր եմ մնալ «Ռեալում» երկար ժամանակ: «Ռեալ Մադրիդն» իմ ակումբն է, ու շատ ուրախ եմ այստեղ»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4730 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Melbet
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

24

46 : 16

53

2

Բարսելոնա

24

57 : 29

52

3

Խետաֆե

24

36 : 22

42

4

Ատլետիկո Մադրիդ

24

25 : 17

40

5

Սևիլիա

24

31 : 25

40

6

Վիլյառեալ

24

42 : 32

38

7

Վալենսիա

24

35 : 34

38

8

Ռեալ Սոսյեդադ

23

39 : 31

37

9

Գրանադա

24

29 : 31

33

10

Ատլետիկ Բիլբաո

24

23 : 20

31

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

15/02 00։00

Վալենսիա

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

15/02 16։00

Մալյորկա

1 : 0

Ալավես

15/02 19։00

Բարսելոնա

2 : 1

Խետաֆե

15/02 21։30

Վիլյառեալ

2 : 1

Լևանտե

16/02 00։00

Գրանադա

2 : 1

Վալյադոլիդ

16/02 15։00

Սևիլիա

2 : 2

Էսպանյոլ

16/02 17։00

Լեգանես

0 : 0

Բետիս

16/02 21։30

Ատլետիկ Բիլբաո

0 : 1

Օսասունա

17/02 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 2

Սելտա

Հետաձգված

Էյբար

 : 

Ռեալ Սոսյեդադ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

4 : 1

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

0 : 1

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

 : 

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

 : 

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

 : 

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» խաղում
«Ռեալը» կհաղթի
«Սիթին» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
10:31:08 18.02.2020
01:56:11 17.02.2020
00:51:20 14.02.2020
Էդեգորը կրկին գոլ է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
20:56:44 09.02.2020
«Օսասունա» - «Ռեալ»՝ 1-4․ Խաղի տեսությունը
00:16:54 07.02.2020
«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 3-4․ Խաղի տեսությունը
21:03:48 01.02.2020
«Ռեալ» - «Ատլետիկո»՝ 1-0․ Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
14 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.71
17
24
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
18
13
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13 (2)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.92
22
24
Սուարես
Բարսելոնա
7
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Վացլիկ
Սևիլիա
1.04
25
24
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Ռոջեր
Լևանտե
10 (4)
Մասիպ
Վալյադոլիդ
1.13
27
24
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
10
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,50
36
24
Տորես
Օսասունա
6
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33