HalaMadrid TV MOBILE

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՌԱՅՈ ՎԱԼԵԿԱՆՈ». ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
20:34:52 30.03.2014

Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կարողացավ առանց մեծ դժվարության հաղթանակ տանել «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 5 գնդակ: Այդ գոլերից 2-ը խփեց Գարեթ Բեյլը, ու մեկական անգամ աչքի ընկան Ռոնալդուն, Կարվախալն ու Մորատան: Ձեզ ենք ներկայացնում ֆուտբոլիստների գնահատականները:

Դիեգո Լոպես - 6 - Անելու շատ գործ չուներ, քանի որ մրցակիցը հազվադեպ էր հարված հասցնում նրա դարպասին: Մեկ երկու անգամ վստահ խաղաց բարձրից կատարված փոխանցումների ժամանակ: Նաև վստահ գործեց Սաուլ Նիգեսի հարվածից հետո: 

Դանիել Կարվախալ - 8 - Իսպանացու լավագույն հանդիպումներից էր «Ռեալի» կազմում: Բացի այն, որ Կարվախալը խփեց իր առաջին գնդակը «Ռեալի» հիմնական թիմում ու հնարավորություն ստացավ սափրել մորուքը, նա կարողացավ շատ լավ գլուխ հանել իր հիմնական պարտականություններից՝ մրցակցի հարձակվողներին թույլ չտալով վտանգ ստեղծել իր եզրից:

Պեպե - 5.5 - Պեպեն մի փոքր անվստահ էր գործում, չնայած տուգանային հրապարակ մուտքը ամուր էր փակել: Նա մեկ-երկու անգամ թույլ տվեց, որ մրցակիցները հեշտությամբ շրջանցեն իրեն:

Ռամոս - 7.5 - Ռամոսը շատ լավ հանդիպում անցկացրեց: Սերխիոն, ով այսօր նշում է իր 28-րդ տարեդարձը, ցանկանում էր ինքն իրեն նվեր մատուցել՝ գոլի հեղինակ դառնալով, ինչին մոտ էր, սակայն դա չստացվեց նրա մոտ, իսկ ահա պաշտպանությունում Ռամոսը անթերի գործեց՝ մեկը մյուսի հետևից կանգնեցնելով մրցակիցների առաջխաղացումները:

Կոենտրաու - 7 - Ֆաբիոն շատ լավ գործեց: Նա վստահ կերպով փակել էր Խոսե Կարլոսին, ով ամենաակտիվն էր հյուրերի կազմում: Նա անթերի պաշտպանվեց այս խաղում, որը, ճիշտ է, ամենադժվարներից էլ չի կարելի համարել:

Խաբի Ալոնսո - 7 - Երկու անհաջող խաղերից հետո Ալոնսոն կարողացավ փոքր-ինչ վերգտնել իր խաղը: Չնայած մրցակիցը ամենաուժեղը չէր, Ալոնսոն լիովին վերահսկում էր թիմի գործողությունները դաշտի կենտրոնում:

Իլյարամենդի - 6 - Իր ավագ գործընկերոջ համեմատ՝ Իլյարան ավելի աննկատ հանդիպում անցկացրեց: Կարելի է ասել, սևագործ աշխատանքը նա հաջողությամբ կատարեց, իսկ որևէ վառ գործողությամբ այդպես էլ աչքի չընկավ:

Դի Մարիա - 6 - Չնայած Բեյլին կատարած գոլային փոխանցմանը, Դի Մարիայի համար այս խաղը չի կարելի հաջողված համարել: Նա անընդհատ սխալվում էր փոխանցումների ժամանակ, ուշացնում էր փոխանումներն ու հաճախ էր կորցնում դիրքը:

Բեյլ - 8.5 - Դարձավ դուբլի հեղինակ ու գոլային փոխանցում կատարեց Ռոնալդուին: Մասնավորապես, կարելի է նշել նրա երկրորդ գոլը, երբ ուելսցին 60 մետր վազեց գնդակով ու գրավեց դարպասը: Գնահատականը ավելի բարձր կլիներ, եթե նա, դուրս գալով դարպասապահի դեմ մեն մենակ, չհարվածեր խոտածածկին ու փչացներ 100 տոկոսանոց գոլային պահը:

Ռոնալդու - 6 - Չնայած խփած գնդակին, Կրիշտիանուն վատ հանդիպում անցկացրեց: Իսկ ահա գնահատականը այսքան ցածր է միայն նրա համար, որ Ռոնալդուն ժլատություն արեց խաղավերջում միանգամից երկու դրվագում: Երբ նա կարող էր գնդակը փոխանցել լիովին ազատ Ալվարո Մորատային, Կրիշտիանուն նախընտրեց անձամբ լուծել բոլոր հարցերը, սակայն այդպես էլ չկարողացավ դառնալ դուբլի հեղինակ:

Բենզեմա - 5 - Բենզեման շատ վատ հանդիպում անցկացրեց, գրեթե աննկատ էր, չկարողացավ գրավել դարպասը Բեյլի հիանալի փոխանցումից հետո, իսկ երկրորդ խաղակեսում զիջեց տեղը Ալվարո Մորատային:

Փոխարինումներ

Իսկո - 6.5 - Ակտիվ մտավ խաղի մեջ ու կարողացավ դառնալ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով աչքի ընկնել Մորատային: Կարող էր ևս մեկ գոլային փոխանցում կատարած լինել, եթե Ռոնալդուն գրավեր դարպասը նպաստավոր դիրքից:

Կազեմիրո - 6 - Կարլոս Էնրիկեն այնքան էլ նկատելի չէր դաշտում, բայց իր պարտականությունները կատարեց ու որևէ սխալով աչքի չընկավ:

Մորատա - 7.5 - Շատ լավ մտավ խաղի մեջ, երկու անգամ նպաստավոր դիրքում հայտնվեց ու այդպես էլ չստացավ Ռոնալդուի փոխանցումները, ինչից հետո կարծես բարկացավ ու որոշեց անձամբ լուծել բոլոր հարցերը: Դա նրա մոտ հիանալի ստացվեց: Խաղի 5-րդ գոլը նրա կատարմամբ ֆանտաստիկ ստացվեց:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4613 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

33

61 : 21

74

2

Բարսելոնա

33

74 : 35

70

3

Ատլետիկո Մադրիդ

34

46 : 25

62

4

Սևիլիա

33

48 : 33

57

5

Վիլյառեալ

33

53 : 40

54

6

Խետաֆե

33

42 : 31

52

7

Ռեալ Սոսյեդադ

33

50 : 42

50

8

Ատլետիկ Բիլբաո

33

38 : 28

48

9

Գրանադա

34

42 : 40

47

10

Վալենսիա

34

43 : 50

47

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

03/07 23:59

Ատլետիկո Մադրիդ

3 : 0

Մալյորկա

04/07 19:00

Սելտա

1 : 1

Բետիս

04/07 21:30

Վալյադոլիդ

1 : 0

Ալավես

04/07 23:59

Գրանադա

2 : 2

Վալենսիա

05/07 16:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

05/07 19:00

Էսպանյոլ

 : 

Լեգանես

05/07 21:30

Օսասունա

 : 

Խետաֆե

05/07 23:59

Վիլյառեալ

 : 

Բարսելոնա

06/07 21:30

Լևանտե

 : 

Ռեալ Սոսյեդադ

06/07 23:59

Սևիլիա

 : 

Էյբար

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02:29:24 19.06.2020
02:28:25 19.06.2020
01:27:59 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Բենզեմայի գոլը՝ 1-0 (61՛)
01:03:26 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Ռոդրիգոյի չարձանագրված գոլը(21՛)
14:05:42 14.06.2020
«Ռեալ Մադրիդ» - «Էյբար»․ Խաղին ընդառաջ
23:57:50 14.05.2020
Շաբաթվա չորրորդ մարզումը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
21 (4)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
15
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
22
17
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
17 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
10
8
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
12
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Սուարես
Բարսելոնա
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
11 (1)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Յագո Ասպաս
Սելտա
11 (4)
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33