Իկեր Կասիլյասը վաղը «Ֆելտինս Արենայում» նորից կզբաղեցնի մեկնարկային կազմում տեղը: «Ռեալի» ավագը գիտակցում է, որ իրենք պատմական հաջողության ճանապարհին են.«Ես կցանկանայի, որ լրագրողները այս տարի տեսնեին պատմության մեջ առաջին հեթ-տրիկը «Ռեալի» կատարմամբ»:
«Մենք գիտենք, որ դա անելը շատ բարդ է, բայց այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել, մենք պայքարում ենք բոլոր մրցաշարերում հաղթելու համար»,- նշել է Կասիլյասը:
Խոսելով «Շալկեի» մասին՝ Կասիլյասը նշեց.«Մրցակիցը ֆիզիկապես ուժեղ է ու Բունդեսլիգայում սկսել է վերադարձնել իր դիրքերը՝ հետ բերելով տեղը լավագույն քառյակում: «Շալկեն» վտանգավոր մրցակից է: Մենք էլ պահպանում ենք մեր մարզավիճակը ու պաշտպանությունում ամուր ենք գործում: Այլ կերպ ասած, մենք պետք է շարունակենք անել այն, ինչ արել ենք առ այսօր՝ փորձելով օգտագործել մեր հնարավորությունները: Պետք է հաճույք ստանալ ամեն մի պահից»,- նշել է Կասիլյասը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am