Չնայած Կարլո Անչելոտին բազմիցս նշել է, որ չի պատրաստվում հրաժարվել Ալվարո Մորատայի ծառայություններից, չեն դադարում նորություններ հրապարակվել նրա հեռանալու հնարավորության մասին:
Հայտնի էր, որ «Յուվենթուսն» ու «Ինտերը» ցանկանում են ձեռք բերել Մորատային, և այսօր La Gazzetta dello Sport-ը հայտնել է, որ երկու ակումբները պատրաստ են 13 մլն եվրո վճարել «Ռեալին» տաղանդավոր հարձակվողի համար:
Ըստ պարբերականի՝ Ալվարոն ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, ինչի համար դիտարկում է երկու տարբերակները: «Ռեալը», միևնույն ժամանակ, կպահպանի ֆուտբոլիստին հետ վերադարձնելու իրավունքը առաջիկա մի քանի տարվա ընթացքում:
«Յուվենթուսն» ու «Ինտերը» արդեն իսկ քայլեր են ձեռնարկում, որ տեղ ազատեն թիմում Մորատայի համար: «Ծեր սենյորան» կարող է վաճառել Կուալյարելային «Լացիոյին»: Իսկ «Ինտերը» անհրաժեշտ գումարը հավաքելու համար պատրաստ է վաճառել Գուարինին կամ Ռանոկիային, բացի այդ պատրաստ է Ֆաբիո Բորինիին տալ «Սանդերլենդին»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am