Խաբի Ալոնսոն այսօր լինելու է «Ռեալի» կիսապաշտպանության հենասյունը: 169 օր է անցել մայիսի 17-ից, երբ Ալոնսոն դաշտ դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակչում: «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո Խաբին բացակայում էր:
5 ամսվա բացակայությունից հետո Խաբին դաշտ վերադարձավ չորեքշաբթի օրը՝ «Սևիլիայի» դեմ խաղում՝ դաշտում անցկացնելով 27 րոպե:
Մայիս ամսից հետո բասկ կիսապաշտպանը երկու անգամ վիրահատվել է: Առաջին անգամ նա վիրահատեց աճուկի վնասվածքը, որի պատճառով պարբերաբար բացակայում էր նախորդ մրցաշրջանում: Իսկ արդեն օգոստոսի 22-ին նա վիրահատեց աջ ոտքը:
Խաբիի վերադարձը հիանալի նորություն է «Ռեալի» համար: Երբ նա խաղադաշտում է եղել, 193 դեպքերից 140-ում թիմը հաղթել է: Սա կազմում է 72,5 % հաղթական խաղեր:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am