Կիլիան Մբապեն իր կարծիքն է հայտնել ՉԼ-ում «ՊՍԺ»-ի հետ հնարավոր դիմակայության մասին։
«Այդ մասին մտածելը ամենամեծ սխալը կինի, որը կարելի է գործել։ Հիշեցնում է այն, որ նախորդ մրցաշրջանում բոլորը կարծում էին, որ ՉԼ-ի եզրափակչում հանդիպելու են «ՊՍԺ»-ն և «Ռեալը»։ Արդյունքում դա տեղի չունեցավ։ Այդ իսկ պատճառով, ես մտածում եմ միայն «Ռեալի» և «Արսենալի» մասին, որը լինելու է մեր առաջիկա մրցակիցը։
Մենք պայքարի մեջ ենք բոլոր մրցաշարերում։ Պետք է կարողանանք ամբողջովին կենտրոնանալ մեզ վրա ու լավ հանդես գալ մրցաշրջանի եզրափակիչ հատվածում։ Բացի այդ, կանխատեսումները անելը պետք է թողնել մեծ հանրությանը, մարդկանց, ովքեր իրավունք ունեն տարվելու և հիպոթեզեր ստեղծելու։ Մենք դրա ժամանակը չունենք». նշել է Մբապեն։
Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ն և «Ռեալը» կարող են հանդիպել միմյանց ՉԼ-ի կիսաեզրափակչում, եթե ֆրանսիական ակումբը հաղթահարի «Ասթոն Վիլայի» արգելքը, իսկ «Սերուցքայինները» կարողանան առավելության հասնել «Արսենալի» նկատմամբ:
Los Merengues, Realmadrid.am