Մարզադաշտ

Այցելություն Սանտյագո Բերնաբեու

Պատկերացնու՞մ եքոր հնարավորություն եք ստանում այցելել Սանտյագո Բերնաբեու մարզադաշտըլինել նրա գաղտնի անկյուններումորոնց դուք ծանոթ էիք միայն նկարներովՏարվա մեջ ցանկացած օր դուք կարող եք տեսնել այս ամենը՝ ընդամենը շատ քիչ ժամանակ ծախսելովԱյս նոր ուղևորության շնորհիվ դուք կարող եք ավելին իմանալ մարզադաշտիՌեալ Մադրիդ ակումբի և նրա երկրպագուների մասինԱյժմ այս ուղևորությունը վերածվել է ինքնատիպ ցուցահանդես-զբոսանքիորի ընթացքում դուք կայցելեք մարզադաշտի բոլոր բաժիններըկտեսնեք հանդերձարաններըկկարողանաք նստել փոխարինողների նստարաններին և այլնՄենք հրավիրում ենք ձեզ վիրտուալ ճանապարհորդությանորը ձեզ համար կդառնա անմոռանալիԻհարկեվիրտուալ ճանապարհորդությունը չի կարող համեմատվել մարզադաշտով իրական զբոսանքին հետբայց սա նույնպես ձեզ վրա անմոռանալի տպավորություն կթողնի:

Եվ այսպեսսկսենք մեր ուղևորությունը մարզադաշտով:

Երթուղին սկսվում է կենտրոնական տոմսարկղերումԷքսկուրսիան սկսվում է ամեն օրբացի հունվարի 1-ից և դեկտեմբերի 25-իցառավոտյան ժամը 10:30: Այն տևում է 10:30 –ից մինչև ժամը 19:30 – ը:

Ուղևորությունը սկսվում է Շել Տոն փողոցի 40 համարի դռնիցԴռների վրայի պաստառներինինչպես նաև տոմսարկղերի մոտ մանրամասն տեղեկություն է տրվում էքսկուրսիայի երթուղու մասին:

Մենք արդեն գտնվում ենք մարզադաշտի ներսումԺամանակակից դարպասները ճանապարհ են բացում դեպի շարժասանդուղք:

Վերելք 8 համայնապատկերային վերելակներից մեկով և հիանալի տեսարան՝ ահա այստեղ է սկսվում մեր էքսկուրսիայի գլխավոր մասը:

Ուղևորության առաջին կանգառը տեղի է ունենում այցելուների համար ամենագրավիչ տեղերից մեկումԱյստեղ բոլորովին այլ մթնոլորտ է տիրում:

Հաջորդ շարժասանդուղքին տանող ճանապարհին մենք հանդիպում ենք միջանցքի պատերից կախված վահանակներինորոնց վրա պատկերված է մարզադաշտը՝ իր բացման օրը 1947 թվականինԱյստեղ ներկայացված է նաև մարզադաշտի պատմությունըինչը թույլ է տալիս պատկերացում կազմել ու գնահատական տալ «Սանտյագո Բերնաբեուի» զարգացմանն ու բարգավաճմանը:

Երթուղին գտնելը հեշտացնելու համար կան հատուկ նշաններորոնք թույլ չեն տա ձեզ մոլորվել այս հիանալի կառույցում:

Ահա ևս մի տեղորը մեր առջև բացում է ամբողջ Բերնաբեուի համայնապատկերը:

Այժմ մենք գտնվում ենք VIP օթյակումորտեղիցհարմարավետ բազկաթոռներին նստած՝ Մադրիդի Ռեալի խաղին են հետևում Իսպանիայի ամենահայտնի դեմքերը և ոչ միայն:

Այնուհետև մենք շարժվում ենք դեպի սրահորտեղ հավաքված բազմաթիվ մարդիկ հնարավորություն ունեն հետևելու Ռեալի հրաշալի խաղին յուրաքանչյուր հեռուստացույցով:

Հաջորդ դրվագում մարզադաշտում հանդիպում ենք Ռեալի ուրիշ երկրպագուների՝ արգենտինացի երկրպագուհուն և մեքսիկացի ֆանատին իրենց փոքրիկ զավակի հետ: «Մենք ուրախ ենք այստեղ գտնվելու համարՎաղուց էինք ուզում այստեղ գալ ու արդեն հասցրել ենք մի քանի հուշանվեր գնել»: Տեսնելով այս դեմքերը՝ ակումբի ադմինիստրացիան առանց վարանելու այս ընտանիքին նվիրեց «Ռեալ Մադրիդ» ակումբի երկրպագուների անդամության քարտեր:

Մարզադաշտի ամբողջական համայնապատկերին ծանոթանալուց հետո գնում ենք դեպի ֆուտբոլիստների հանդերձարաններըորտեղ նրանք հավաքվում են խաղից առաջ և հետոԱյս պատերը բազմաթիվ գաղտնիքներ են պահում իրենց մեջ:

Սրահում մենք տեսնում ենք Մադրիդի Ռեալի գերբը՝ հատակին պատկերված:

Էքսկուրսիայի հաջորդ էտապը թունելն էորով ֆուտբոլիստները դուրս են գալիս Սանտյագո Բերնաբեույի խաղադաշտ:

Մենք գտնվում ենք ստադիոնի հենց խաղադաշտումորտեղ արվում է այս ուղևորության ֆոտոնկարների մեծ մասը:

Այնուհետև մենք ստանում ենք աննախադեպ առավելություն նստել փոխարինողների նստարաններից մեկինՉնայածայս նստարանները կարելի է առանց չափազանցության անվանել բազկաթոռներ:

Այսքան մոտ տարածությունից մարզադաշտի խոտածածկը տեսնելն արդեն կարելի է անվանել առավելություն:

Երկար ուղևորությունից հետո մենք մտնում ենք մարզադաշտի ներսում գտնվող սրճարանըորտեղ կարող ենք մի բան ուտելկամ հագեցնել մեր ծարավը:

Մեզ մնում է այցելել 20-րդ դարում Մադրիդի Ռեալի ունեցած նվաճումների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում կարող եք գտնել ձեզ համար նոր ու հետաքրքիր բաներօրինակ՝ ակումբի բոլոր տեղեկատվական վահանակները թարգմանված են նաև անգլերենորպեսզի ավելի մեծ քանակությամբ մարդիկ կարողանան ծանոթանալ պատմությանը : Նման բան աշխարհում այլևս ոչ մի տեղ չկա:

Երբ մեր ուղևորությունը մոտենում է իր ավարտինմենք տեղափոխվում ենք ակումբի ատրիբուտիկայի խանութորտեղ դուք կարող եք ձեռք բերել շատ ապացույցներ այն բանի որ եղել եք Եվրոպայի լավագույն էքսկուրսիաներից մեկումԻնչպես նաև կարող եք պարզապես հուշանվերներ գնել:

Այսքանով ավարտվում է մեր ուղևորությունը աշխարհի ամենագեղեցիկ ու ամենահայտնի մարզադաշտերից մեկով՝ Սանտյագո Բերնաբեուի անվանՀուսով ենքձեզ գոհացրեց այս վիրտուալ էքսկուրսիան:

Աղբյուրը` realmadrid.com