• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե քանի միավորով է Մբապեն զիջել Քեյնին ոսկե գնդակի համար պայքարում

Հոդվածներ

Հայտնի է, թե քանի միավորով է Մբապեն զիջել Քեյնին ոսկե գնդակի համար պայքարում
31.10.2026
102 0

Անգլիայի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, վաստակելով 1055 միավոր, 28 միավորով առաջ է անցել Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեից (1027) 2026 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկությունում: Անգլիացին 174 միավորով շրջանցել է «Բարսելոնայի» իսպանացի վինգեր Լամին Յամալին (881), ով եզրափակել է լավագույն եռյակը: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական France Football ամսագիրը:

Ներկայացնում ենք «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում լավագույն տասնյակում տեղ գտած ֆուտբոլիստների վաստակած միավորները.

1. Հարի Քեյն (Անգլիա) — 1055:

2. Կիլիան Մբապե (Ֆրանսիա) — 1027:

3. Լամին Յամալ (Իսպանիա) — 881:

4. Ռոդրի (Իսպանիա) — 726:

5. Լիոնել Մեսսի (Արգենտինա) — 612:

6. Խվիչա Կվարացխելիա (Վրաստան) — 541:

7. Ուսման Դեմբելե (Ֆրանսիա) — 418:

8. Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա) — 378:

9. Մայքլ Օլիսե (Ֆրանսիա) — 296:

10. Ֆաբիան Ռուիս (Իսպանիա) — 201։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված