Հոդվածներ

Չուամենիի գեղեցիկ ժեստն ու կատակասեր Մբապեն
02.11.2026
43 0

Օրելյեն Չուամենին ներողություն է խնդրել «Ռասինգի» փոքրիկ երկրպագուից, ում դեմքին գնդակով հարվածել էր «Ռասինգի» դեմ կայացած խաղում։

Երկրորդ խաղակեսի սկզբում, Չուամենիի շեղհարվածից հետո գնդակը դիպչել էր տրիբունայում գտնվող երեխայի գլխին։ Այդ դրվագը ցուցադրվել է խաղի հեռարձակման ժամանակ:

Խաղից հետո Չուամենին մարզադաշտի ներսում հանդիպել է տղային ու նրա հորը, ներողություն խնդրել և նվիրել իր ստորագրությամբ մարզաշապիկ: «Ռեալի» ակումբային հեռուստատեսությամբ ցուցադրվել է նաև Կիլիան Մբապեի զրույցը երիտասարդ երկրպագուի հետ:

«Այս ամենի մեղավորը Չուամենին է: Նա պարզապես հարվածել չգիտի»,– ժպիտով ասել է Մբապեն:



Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված