Մաուրիցիո Մարիանին կլինի Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «ԱԵԿ Աթենք» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավարը։ Հանդիպումը կկայանա «Օլվին Արենա» մարզադաշտում։
Իտալացի մրցավարը 4-րդ անգամ կսպասարկի «Ռեալի» հանդիպում եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարում:
Չեմպիոնների լիգայում «Ռեալ Մադրիդի» մասնակցությամբ Մարիանիի սպասարկած նախորդ հանդիպումները.
• «Ռեալ Մադրիդ» - «Լայպցիգ» (2:0). 2022/23 մրցաշրջանի խմբային փուլ:
• «Լիլ» - «Ռեալ Մադրիդ» (1:0). 2024/25 մրցաշրջանի խմբային փուլ:
• «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» (3:0). 2025/26 մրցաշրջանի 1/8 եզրափակչի առաջին հանդիպում:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն