«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի՝ «ԱԵԿ»-ի դեմ խաղից (3:2) հետո կիսվել է Ջուդ Բելինգեմի վերաբերյալ իր մտքերով:
«Այն պահից ի վեր, ինչ ես գլխավորել եմ ակումբը, Ջուդն իրեն հրաշալի է դրսևորում: Նա եզակի ֆուտբոլիստ է:
Այսօր համաշխարհային ֆուտբոլում չկա նրան նման մեկ այլ կիսապաշտպան՝ մի խաղացող, ով բոլոր առումներով այսքան բազմակողմանի կլինի:
Ինձ համար նույնիսկ դժվար է բառեր ընտրել, որովհետև, իմ կարծիքով, նա լիովին բացառիկ ֆուտբոլիստ է:
Նույնիսկ այն օրերին, երբ նա չի ցուցադրում ինչ-որ անհավանական խաղ, միևնույն է, հսկայական օգուտ է բերում, դրսևորում է աշխատասիրություն, առաջատարի որակներ, հավակնություններ, վարպետություն և գոլեր խփելու ունակություն:
Հիասքանչ խաղացող է». ասել է Ժոզե Մոուրինյոն
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն