Հոդվածներ

Մոուրինիո. «Թիմը ճիշտ ուղու վրա է»
02.11.2026
49 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է «Ռասինգի» նկատմամբ տարած հաղթանակը։ 

«Նույնիսկ մեր օգտին 3:0 հաշվի ժամանակ տրիբունաները շարունակում էին առաջ տանել տանտերերին, ուստի վտանգը պահպանվում էր մինչև վերջ։ Հաշվի առնելով մեր ստեղծած պահերը՝ մենք կարող էինք հաղթել 4:0 կամ 5:0 հաշվով, բայց իրավիճակը կարող էր նաև այլ կերպ դասավորվել։ Եթե մրցակիցը գոնե մեկ գոլ խփեր, կարող էր ավելացնել տեմպը:

Մենք կիրառեցինք բարձր պրեսինգ։ Հենց այդպես է «Ռասինգը» խաղում բոլոր հյուրընկալվող թիմերի դեմ, բայց մեզ հաջողվեց հերթական հաղթանակը տանել մեզ համար շատ ծանր շաբաթվա ֆոնին:

Ես տեսա, որ նույնիսկ Մբապեն էր աշխատում պրեսինգի ժամանակ: Թիմը մեծ նվիրվածություն է դրսևորում, աճում է և լավ խաղ է ցույց տալիս: Իմ կարծիքով, մենք պետք է ավելի շատ գոլեր խփենք՝ հաշվի առնելով մեր ստեղծած պահերի քանակը: Ես անկեղծորեն գոհ եմ այսպիսի խաղից։ Երբ հարձակվողները պատրաստ են զոհաբերություններ անել, դա օգնում է ամբողջ թիմին: Սրանք շատ արժեքավոր երեք միավորներ են:

Ես սկսում եմ հասկանալ բաներ, որոնք ինձ անհասկանալի էին հենց սկզբում, իսկ խաղացողներն ավելի լավ են ինձ ճանաչում որպես մարզիչ: Նրանք սկսում են հասկանալ, թե իմ պահանջներից որոնք են պարտադիր: Ֆուտբոլիստների և մարզչական շտաբի միջև հաստատվել է ամուր մարդկային կապ։ Իմ գաղափարները համադրվում են նրանց անհատական որակների հետ: Մենք ճիշտ ուղու վրա ենք»,– ասել է Մոուրինյոն:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված