«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորը թիմի հետ չի մեկնի «Վալենսիայի» դեմ Լա Լիգայի խաղին։ Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին կմեկնի Դուբայ, որտեղ կմասնակցի մադրիդյան ակումբի հովանավորներից մեկի գովազդային նկարահանումներին:
Ավելի վաղ՝ Վինիսիուսը «Վիլյառեալի» դեմ խաղում հեռացման պատճառով որակազրկվել էր 4 խաղով: «Վալենսիայի» դեմ հանդիպումը վերջինն է, որը բրազիլացին ստիպված է բաց թողնել:
«Ռեալը» «Վալենսիայի» դեմ կխաղա այսօր։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 00:00-ին: Հիշեցնենք, որ «Վալենսիայի» դեմ վերջին երկու հանդիպումներում Վինիսիուսը կարմիր քարտ էր ստացել:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն