Հոդվածներ

Միլիտաո. «Ես լավ եմ, բայց դեռ ուժեղ ցավեր եմ զգում»
05.11.2026
47 0

«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն խոստովանել է, որ «ԱԵԿ»-ի դեմ խաղացել է ուժեղ ցավերով:

Միլիտաոն այդ խաղում մադրիդյան թիմի մեկնարկային կազմում էր: Բրազիլացին անցկացրեց իր երկրորդ հանդիպումը վնասվածքից հետո։ Նա ազդրի վնասվածքի կրկնության և դրա հետ կապված վիրահատության պատճառով չէր խաղացել ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

«Ես լավ եմ, բայց դեռ ուժեղ ցավեր եմ զգում: Ուրախ եմ վերադառնալու և իմ սիրած գործով զբաղվելու հնարավորության համար։ Վեց ամսվա բացակայությունից հետո ես կրկին խաղացի 90 րոպե: Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք, քանի որ առջևում շատ խաղեր ունենք: Մոուրինյոն հիանալի է վերահսկում իրավիճակը». ասել է Միլիտաոն «Ռեալի» ակումբային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված