Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Լա Լիգայի 12-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ատլետիկո» և «Բարսելոնա» խաղի մասին: Այն կկայանա կիրակի օրը՝ նոյեմբերի 8-ին, «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում:
– Ի՞նչ կցանկանայիք տեսնել կիրակի օրը «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում:
«Թող երկու թիմերն էլ պարտվեն, թեև դա անհնար է: Ինչ-որ մեկն անխուսափելիորեն միավորներ կկորցնի, և դա հնարավոր լավագույն տարբերակն է: Անկեղծ ասած, ինչ էլ որ այնտեղ տեղի ունենա, ինձ համար որևէ նշանակություն չունի»,— Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:
Իսպանիայի առաջնությունում անցկացրած 11 խաղից հետո «Բարսելոնան» վաստակել է 30 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ատլետիկոն» ունի 28 միավոր և գտնվում է երկրորդ հորիզոնականում: «Ռեալը» հավաքել է 27 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն