• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սիմեոնե. «Մեր նպատակը եզրափակչում խաղալն է, և ես հավատում եմ իմ տղաներին»

Հոդվածներ

Սիմեոնե. «Մեր նպատակը եզրափակչում խաղալն է, և ես հավատում եմ իմ տղաներին»
11.03.2025
486 0

«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Ռեալի» դեմ կայանալիք պատասխան խաղից առաջ կիսվել է իր ակնկալիքներով։ 

«Ֆուտբոլում տարբեր սցենարներ են լինում, տարբեր էներգետիա։ Լինելու են մեզ համար բարդ իրավիճակներ պաշտպանությունում, և լինելու են լավ պահեր։ Խաղի որակն ու թարմությունը կախված են լինելու ֆուտբոլիստներից։ Մրցակիցը առավելություն ունի հաշվի մեջ,  և մենք պետք է գոլ խփենք հավասարվելու համար։

Ես հավատում եմ իմ ֆուտբոլիստներին և վստահում թիմին։ Ես գիտեմ, թե ինչ բնավորություն ունեն իմ ֆուտբոլիստներն ու չեմ կասկածում, որ մենք փորձելու ենք անել ամեն ինչ ՉԼ-ում առաջ շարժվելու համար։ Մեր նպատակը եզրափակիչ հասնելն է։ 

Անկասկած, թե՛ մենք, և թե՛ մեր մրցակիցը խաղին նախապատրաստվում ենք լավագույնս, բայց միայն Աստված կարող է ասել, թե ինչ է տեղի ունենալու». նշել է արգենտինացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված