Marca. Բրահիմ Դիասի և Ջուդ Բելինգեմի միջև հիանալի փոխհամագործակցություն է ձևավորվել: Ֆուտբոլիստները մոտ ընկերներ են ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Նրանց ընկերությունը սկիզբ է առել մինչմրցաշրջանի հենց մեկնարկում՝ Բրահիմի հիանալի անգլերենի շնորհիվ: Իսպանացին սկսել է նորեկին օգնել հարմարվելու «Ռեալում»:
Եվս մեկ հանգամանք, որը մոտեցրել է նրանց մրցաշրջանի սկզբում, եղել է ուսի վնասվածքը, որը երկուսն էլ ստացել են, սակայն չեն դադարել խաղալ: